ՄԱԿ-ի առաքելությունն ի ծառայություն սաուդական դոլարների
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i21067-ՄԱԿ_ի_առաքելությունն_ի_ծառայություն_սաուդական_դոլարների
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը Եմենի դեմ ոտնձգած սաուդական կոալիցիայի անունը երեխաների իրավունքները ոտնահարողների սև ցուցակից հանելուց հետո ցավ է հայտնել իր այդ քայլի համար և ասել է, որ դա եղել է երբևէ ընդունած իր ամենացավալի ու բարդ որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2016 06:17 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի առաքելությունն ի ծառայություն սաուդական դոլարների

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը Եմենի դեմ ոտնձգած սաուդական կոալիցիայի անունը երեխաների իրավունքները ոտնահարողների սև ցուցակից հանելուց հետո ցավ է հայտնել իր այդ քայլի համար և ասել է, որ դա եղել է երբևէ ընդունած իր ամենացավալի ու բարդ որոշումը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հինգշաբթի օրն ասել է, որ Եմենի վրա հարձակված Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիայի անունը երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակից հանել է ՄԱԿ-ի բյուջեն կրճատելու հիմամբ որոշ երկրների սպառնալիքի ներքո:

«Ռոյտերզ»-ը մի քանի օր առաջ հաղորդեց, որ Սաուդյան Արաբիայի դաշնակիցները սաուդյան կոալիցիայի անունը ՄԱԿ-ի սև ցուցակում հայտնվելու հարցով ճնշման տակ են դրել Բան Գի Մունին և Ռիադն էլ սպառնացել է, որ դադարեցնելու է Պաղեստինին ու ՄԱԿ-ի այլ ծրագրերին իր ֆինանսական օժանդակությունները:

ՄԱԿ-ի սև ցուցակը ներառում է այն երկրների ու զինված խմբերի անունները, որոնք մեղադրվում են պատերազմների կամ զինված բախումների ժամանակ երեխաների իրավունքները ոտնահարելու մեջ: Սաուդյան կոալիցիան 2015 թվականի մարտի 26-ին հարձակումներ սկսելով Եմենի դեմ, թիրախ է դարձնում անմեղ երեխաներին:

ՄԱԿ-ն անցած շաբաթ հրապարակեց երեխաների ու զինված բախումների կապակցությամբ զեկույց, որտեղ ընդգծված էր, որ սաուդյան կոալիցիան պատասխանատու է անցած մեկ տարվա ընթացքում Եմենում երեխաների սպանության ու վիրավորվելու դեպքերի 60 տոկոսի համար: ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, անցած տարվա ընթացքում Եմենում սպանվել են 510 և վիրավորվել՝ 667 երեխաներ: Ի դեպ, ՄԱԿ-ի զեկույցում նշած է, որ սաուդյան կոալիցիայի հարձակումների կեսն իրականացվել է Եմենի դպրոցների ու հիվանդանոցների դեմ:

Չնայած ՄԱԿ-ի վավերագրական զեկույցի առկայությանը, այդ կառույցը հանձնվել է Արաբիայի ու նրա դաշնակիցների դիմաց: ՄԱԿ-ի այս քայլը կրկին ապացուցեց, որ միջազգային այս կառույցը ժողովուրդների ու պետությունների իրական շահերին ծառայելու փոխարեն, ենթարկվում է որոշ պետությունների ճնշումներին:

ՄԱԿ-ը համաշխարհային խաղաղության ու անվտանգության ծառայությանը լծված կառույց է, որի առաքելությունն է պաշտպանել բոլոր ժողովուրդների ու պետությունների շահերը: Սակայն ՄԱԿ-ի հանդեպ որոշ երկրների քաղաքական հայացքները նրան հատուկ նպատակների իրագործմանը ծառայող միջոցի են վերածել: Որոշ երկրներ` ՄԱԿ-ին ֆինանսական օժանդակությունների միջոցով հետապնդում են իրենց քաղաքական նպատակները: ՄԱԿ-ի բյուջեն ապահովվում է հատուկ ծրագրման շրջանակում` միջազգային այս կառույցի անդամ երկրների հարկերի ու անհատույց օժանդակությունների միջոցով:

Կամավոր օժանդակությունը ՄԱԿ-ի վրա քաղաքական ազդեցության միջոց է համարվում և այն երկրները, որոնք ծրագրումներից դուրս օժանդակություններ են կատարում այս կառույցին, դա լծակ են ծառայեցնում իրենց շահերի ուղղությամբ: Մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման մեջ մեղադրվող և անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում Եմենի ժողովրդի ու այդ թվում երեխաների տարրական իրավունքներն անտեսած Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի բյուջեին իր կամավոր օժանդակությունների պատճառով իրեն պատասխանատու չի համարում այս կառույցի դիմաց:

Որոշ երկրների քաղաքական ու հատվածային շահերի դիմաց ՄԱԿ-ի զեկույցների արժեքն ու առաքելությունն այնպիսի անկում է ապրել, որ մարդու իրավունքների բնագավառում սև վկայական ունեցող Արաբիան միայն ՄԱԿ-ին սրսկած իր դոլարների պատճառով, միության գլխավոր քարտուղարին պարտադրում է սխալ որոշումով արդարն անարդար դարձնել: