Անդրադարձ Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններին
Ադրբեջանի Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության ղելավար Թաիր Բուդագովը գործող նախագահ Իլհամ Ալիևին առաջադրել է որպես առաջիկա փետրվարին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների միակ թեկնածու:
2018 թվականի ընտրություններում 61-ամյա Իլհամ Ալիևը չորրորդ անգամ անընդմեջ ընտրվեց Ադրբեջանի նախագահ՝ հավաքելով ձայների 86 տոկոսը։
Հաշվի առնելով Ադրբեջանում տիրող քաղաքական մթնոլորտը Իլհամ Ալիևի հինգերորդ անգամ անընդմեջ վերընտրվելն անխուսափելի է։
Անկախ Ադրբեջանի նախագահական ընտրությունների վաղաժամկետ անցկացումից, Իլհամ Ալիևի մրցակից քաղաքական գործիչների պարտության պատճառն ընդդիմադիր կուսակցությունների հետ կապված քաղաքական գործիչների միջև տարաձայնությունների առկայությունն է։
Դրանց թվում են «Հավասարության», «Ժողովրդական ճակատ» և մի շարք այլ ակտիվ կուսակցությունների առաջնորդները, ովքեր մշտապես իրենց անվանում են ընդդիմության առաջնորդներ։ Սակայն հարկ է նշել, որ անցած ընտրություններում ևս, չնայած համախմբվածությանը, այդ կուսակցությունները չկարողացան հավաքել ձայների տասը տոկոսը:
Վերլուծաբանները կարծում են, որ Իլհամ Ալիևի ժողովրդականությունը մեծացել է Լեռնային Ղարաբաղի հողերի վերադարձից հետո։ Այս համատեքստում ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Ֆարհադ Մոհամմադովը AFP-ին ասել է. «Նախագահ Ալիևի ժողովրդականությունը միշտ բարձր է եղել, և 2020 թվականի սեպտեմբերին Ղարաբաղում իրականացված գործողությունից հետո այն էլ ավելի է աճել: Իլհամ Ալիևը ժողովրդականության գագաթնակետին է»:
Մեդիաակտիվիստ Նաթիղովն արտահերթ ընտրություններ անցկացնելու Իլհամ Ալիևի որոշումը համարել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում առաջած ոգևորության և հույզերի շրջանի ավարտի մտահոգության հետևանք, նշելով. «Ալիևը բոլորից լավ գիտի, որ հասարակության մեջ հաղթական էյֆորիան և տրամադրությունը կհանգչի, և մարդիկ նրա հետ հաշիվներ են մաքրելու՝ իրենց կարիքների պատճառով։ Դա պարզապես ժամանակի հարց է»։
Ամփոփելով Ադրբեջանում տիրող պայմանները և քաղաքական մթնոլորտը, պետք է ասել, չնայած Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում տարած հաղթանակին ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցությունը շատ ցածր է, և չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի կառավարության որոշ հակառակորդներ անուղղակիորեն հայտարարել են Իլհամ Ալիևի հետ մրցելու իրենց պատրաստակամության մասին, թվում է, թե ընդդիմադիր դաշտում մրցելու կարողությունը շատ ավելի թույլ է՝ համեմատած նախորդ ժամանակաշրջանների հետ։ Ընդդիմությունը, փաստորեն, նախագահական ընտրություններում հաղթելու մեծ շանսեր չունի։