Մեկնաբանություն - Արևմտյան պետությունների դժկամությունը Թուրքիայի եվրոպականացման նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i210734-Մեկնաբանություն_Արևմտյան_պետությունների_դժկամությունը_Թուրքիայի_եվրոպականացման_նկատմամբ
Այն դեպքում,երբ Թուրքիայի կառավարությունը նոր ջանքեր է սկսել Եվրամիությանն անդամակցելու համար, նոր հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Եվրոպական երկրների քաղաքացիները դեմ են Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելուն։
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2023 18:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Արևմտյան պետությունների դժկամությունը Թուրքիայի եվրոպականացման նկատմամբ

Այն դեպքում,երբ Թուրքիայի կառավարությունը նոր ջանքեր է սկսել Եվրամիությանն անդամակցելու համար, նոր հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Եվրոպական երկրների քաղաքացիները դեմ են Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելուն։

Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի (ECFR) կողմից անցկացված վերջին սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ԵՄ անդամ երկրների միայն փոքրաթիվ քաղաքացիներ են կողմ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցությանը։ Ի դեպ  խորհելու տեղիք է տալիս Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների անհամաձայնությունը՝ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։ Օրինակ, Լեհաստանում և Ռումինիայում  քաղաքացիների մեծամասնությունը՝ 60-65%-ը, դեմ է, որ Թուրքիան միանա այս միությանը։ Մինչդեռ Բուլղարիայի, Լեհաստանի և Ռումինիայի բնակիչները Թուրքիայում ազգային արժույթի արժեզրկումից և առաջին անհրաժեշտության ապրանքների էժանությունից հետո մշտապես մեկնում են այս երկիր և իրենց անհրաժեշտ ապրանքները գնում են այս երկրից։

Ուշագրավ ու մտածելու տեղիք է տալիս այն փաստը, որ մեկ տասնամյակ առաջ այս տարածաշրջանի կառավարություններն ու ժողովուրդները հանդես են եկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության օգտին։ Կենտրոնական Եվրոպայի երկրներն այն դեպքում են դեմ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելուն, երբ Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Դանիայի քաղաքացիների մեկ այլ զգալի խումբ  դեմ  է Թուրքիայի՝ միությանը միանալուն։ 1964 թվականից ի վեր Անկարայի պետայրերը փորձում են եվրոպականացնել Թուրքիան, և այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկել  Թուրքիայի հասարակության օրենքներում  և մշակույթում փոփոխություններ մտցնելու համար։ 

Չնայած թուրք քաղաքական գործիչների շուրջ 70-ամյա ջանքերին,մինչ այժմ   չեն իրականացել Թուրքիան ղեկավարող քաղաքական գործիչների ցանկությունները, և դա այն դեպքում, երբ Թուրքիան կարողացել է անդամ դառնալ որոշ եվրոպական կառույցների, ինչպես ԵՄ-ի Մաքսային Միության։  Սա նշանակում է, որ եվրոպական կառավարությունները հակված են օգտվել թուրքական արտադրության ապրանքների էժան ծառայություններից: Մյուս կողմից՝ նրանք խոչընդոտում են այս մահմեդական երկրի ընդունումը Եվրամիությունում։ Արևմտյան կառավարությունների այս քաղաքականությունն այնքան ակնառու է եղել վերջին յոթ տասնամյակների ընթացքում, որ որոշ թուրք քաղաքական վերլուծաբաններ Եվրամիությունը համարում են հատուկ ակումբ։

Մյուս կողմից, չպետք է անտեսել այն փաստը, որ Թուրքիայի պետական ​​պաշտոնյաները վերջին երկու տասնամյակների ընթացքում եվրոպական կառավարությունների հետ բանավեճերից  հետո, վերջերս ձեռնամուխ են եղել նոր ճանապարհ բացել եվրոպական երկների հետ այդ երկրի հարաբերությունների կարգավորման համար։ Այս համատեքստում վերջերս Թուրքիայի կառավարությունը փորձում է այս երկրի և Հունաստանի միջև ծովային կամուրջ կառուցել, որպեսզի մեքենաները հեշտությամբ կարողանան երթեւեկել այդ կամրջով: Թուրքիայի  կառավարությունը նաև փորձում է ընդլայնել իր հարաբերությունները Եվրամիության որոշ այլ հզոր երկրների,  մասնավորապես Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի հետ։ 

Եվրամիության երեք հզոր երկրներ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի իշխանությունները միշտ քննադատել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության վարած արտաքին քաղաքականությունը և Թուրքիայի մոտեցումները այնպիսի հարցերի նկատմամբ, ինչպիսիք են մարդու իրավունքները, ներգաղթը, կանանց և փոքրամասնությունների իրավունքները,  Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալը, ֆինանսական թափանցիկության անտեսումը և  խոսքի ազատության բացակայությունը։

Անհերքելի է այն փաստը, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում Անկարայի պաշտոնյաները  ձևացնում են թե արդեն այնքան էլ մեծ  ցանկանություն չունեն միանալ  ԵՄ-ին, սակայն կուլիսներում նրանք դեռ փորձում են համոզել եվրոպացի  առաջնորդներին։