Մեկնաբանություն - Քրիստոնյաների մարդկային, բարոյական և կրոնական պատասխանատվությունը Գազայի ցեղասպանության նկատմամբ
Գազայում սիոնիստները հանցագործություններ են կատարում ոչ միայն մուսուլմանների դեմ, այլև նրանք թիրախավորում են նաև քրիստոնյաներին։ Երկու օր առաջ սիոնիստ դիպուկահարը Գազայի հատվածի միակ եկեղեցում սպանել էր պաղեստինցի մորն ու դստերը։
Պաղեստինի կաթոլիկ եկեղեցու լրատվական բաժնի պաշտոնյաները հայտնել են, որ երկու պաղեստինցի կանանցից մեկը, մյուսին օգնելու ժամանակ հայտնվել է սիոնիստ դիպուկահարի թիրախում։ Այս կաթոլիկ եկեղեցին ռազմական կառույց կամ ճակատ չի եղել, և այս հարցը սիոնիստների դեմ բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել միջազգային ասպարեզում:
Մյուս կողմից, տարբեր տեղեկութիւններ են հրապարակվել Գազայի Մայր Թերեզա եկեղեցու վրա Սիոնիստական բանակի զրահամեքենայի հարձակման մասին։ Եկեղեցի, որտեղ ապաստանել են ավելի քան 54 հաշմանդամներ։
Պաղեստինի կաթոլիկ եկեղեցու պաշտոնյաները հայտարարել են, որ այս հարձակման հետևանքով, բացի այս եկեղեցու շենքին հասցված մեծ վնասից, ոչնչացվել են նաև Մայր Թերեզա եկեղեցու էլեկտրական գեներատորը և վառելիքի բաքը։
Պաղեստինի կաթոլիկ եկեղեցու պաշտոնյաները հայտարարել են, որ սիոնիստների հարձակումներից տուժել են նաեւ մայր Թերեզայի եկեղեցում գտնվող երեք երեխաները։
Գազայում Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակի խոսքով՝ հոկտեմբերի 7-ից առ այսօր Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի բանակի հարձակման հետևանքով նահատակվել են 19 հազար 453 պաղեստինցիներ։ Նահատակված պաղեստինցի երեխաների թիվը հասել է ութ հազարի։
Եվրոպայի և Միջերկրածովյան տարածաշրջանի Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որում ընդգծել է, - Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում պաղեստինցի խաղաղ բնակիչներին որպես մարդկային վահան օգտագործելը ռազմական հանցագործություն է: Միջազգային այս կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները հստակ հայտարարել են, որ Գազայում բնակվող պաղեստինցիներին միտումնավոր զրկել են սննդից ու ջրից։ Այս կառույցի բացահայտումների համաձայն՝ Գազայի հատվածի բնակիչների 98%-ը տառապում է թերսնումից և սննդի պակասից։ Գազայի հատվածի բնակիչների 71%-ը պայքարում է սովի դեմ։ Նրանց 64%-ը քաղցը հագեցնելու համար օգտագործում է բանջարեղեն և տհաս և փտած մրգեր։
Դա այն դեպքում,երբ միլիոնավոր քրիստոնյաներ ամբողջ աշխարհում պատրաստվում են Ամանորի տոնակատարություններին։ Ուստի, օկուպացված Պաղեստինում Հռոմեական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսը աշխարհի քրիստոնյա առաջնորդներին կոչ է արել պաշտոնական դիրքորոշում որդեգրել Գազայում ցեղասպանությունը դադարեցնելու համար։
Աթթաոլլահ Հաննան ասել է.-«Գազայի «Սուրբ ընտանիք» եկեղեցին թիրախավորվել է, և նրանք, ովքեր պատերազմի սկզբից ապաստանել էին այս եկեղեցում, նահատակվել են։ Ես շտապ կոչ եմ անում Հռոմի պապին և աշխարհի բոլոր քրիստոնյա հոգևոր առաջնորդներին և իշխանություններին քայլեր ձեռնարկել այս ագրեսիան և պատերազմը դադարեցնելու համար: Ակնկալվում է, որ քրիստոնյա հոգևոր առաջնորդներն հստակ դիրքորոշում որդեգրեն և պահանջեն վերջ տալ այս պատերազմին։ Ես նաև ասում եմ աշխարհի քրիստոնյաներին՝ երբ դուք տոնում և զարդարում եք ձեր տները, հիշեք, որ Գազայում անմեղ քաղաքացիական անձինք սովից են մահանում. Հիշեք, որ Պաղեստինը Քրիստոսի Սուրբ ծննդյան երկիրն է, և այս մեծ իրադարձությունը, որը դուք նշում եք այս բարեբաստիկ և սուրբ օրերին, տեղի է ունեցել Պաղեստինում:
Ուստի կարելի է ասել, որ քրիստոնյաները, ինչպես և մահմեդականները, հատուկ պատասխանատվություն են կրում Գազայում Նեթանյահուի արմատական և խաղաղությանը դեմ գնացող կաբինետի և իսրայելական բանակի կողմից իրականացվողց հանցագործություններին դիմակայելու հարցում, և հուսանք,որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն առիթ կհանդիսանան այս մարդկային, բարոյական ու կրոնական պատասխանատվության իրականացման համար։