Մեկնաբանություն- Պաղեստինամետ քրիստոնյաների կարեկցանքը Գազայի ժողովրդին՝ Սուրբ Ծննդյան օրերին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i211378-Մեկնաբանություն_Պաղեստինամետ_քրիստոնյաների_կարեկցանքը_Գազայի_ժողովրդին_Սուրբ_Ծննդյան_օրերին
Պաղեստինցի խաղաղ բնակիչների դեմ սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների ծանր ստվերի տակ, այս տարի Սուրբ Ծնունդը ոչ միայն Հիսուս Քրիստոսի ծննդավայր Բեթղեհեմում, այլև աշխարհի շատ մասերում կնշվի նախորդ տարիներից տարբերվող ծեսով, և Պաղեստինի կողմնակիցները, հատկապես Արևմտյան երկրներում հանրահավաքներ անելով, կարեկցում են պաղեստինցիներին և կոչ են անում բոյկոտել զավթիչներին աջակցող բրենդները։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 25, 2023 15:05 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Պաղեստինամետ քրիստոնյաների կարեկցանքը Գազայի ժողովրդին՝ Սուրբ Ծննդյան օրերին

Պաղեստինցի խաղաղ բնակիչների դեմ սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների ծանր ստվերի տակ, այս տարի Սուրբ Ծնունդը ոչ միայն Հիսուս Քրիստոսի ծննդավայր Բեթղեհեմում, այլև աշխարհի շատ մասերում կնշվի նախորդ տարիներից տարբերվող ծեսով, և Պաղեստինի կողմնակիցները, հատկապես Արևմտյան երկրներում հանրահավաքներ անելով, կարեկցում են պաղեստինցիներին և կոչ են անում բոյկոտել զավթիչներին աջակցող բրենդները։

Բեթղեհեմ քաղաքը սովորաբար Սուրբծննդյան տոնակատարության կենտրոնն է ամբողջ աշխարհում՝ վառ զարդարանքով և Սուրբծննդյան եղեւնիներով, բայց  պատմական այս   քաղաքն այս տարի չեղարկել է Սուրբ Ծննդյան բոլոր տոնակատարությունները, Իսրայելի զավթիչ ռեժիմի ոճրագործությունների պատճառով։ 

Բեթղեհեմի Մանգեր հրապարակում, որտեղ սովորաբար սուրբծննդյան տոնածառն է դրվում, տեղադրվել է ինստալացիա, որը կոչվում է «Քրիստոսի ծնունդը փլատակների տակ». Սուրբ ծննդյան տեսարանն է՝ ավերված շենքի փլատակների միջև: Այսպիսով նրանք իրենց համերաշխությունն են հայտնում պաղեստինցիներին, քանի որ Գազայի հատվածում 20000 պաղեստինցի զոհեր լինելով, այլևս ուրախանալու առիթ չի մնացել։

Բեթղեհեմի քրիստոնյաներից բացի, արևմտյան շատ երկրներ նույնպես հետևեցին այս բողոքին և զանգվածային ցույցեր ու երթեր անցկացնելով,բոյկոտեցին այս տարվա Սուրբ Ծննդյան գնումները որպեսզի ինչ-որ կերպ ցույց տան իրենց զայրույթը սիոնիստներին աջակցող իրենց երկրի ղեկավարների քաղաքականության դեմ:

Նյու Յորքում, Լոնդոնում, Չիկագոյում, Լոս Անջելեսում և Տորոնտոյում սոցցանցերի օգտատերերը  կարգախոսներ են հրապարակել «Մինչ դուք գնումներ եք կատարում, ռումբերն ընկնում են մարդկանց գլխին» թեմայով՝ կոչ անելով մարդկանց դուրս գալ փողոց և պահանջել են բոյկոտել սիոնիզմին աջակցող բրենդների ​​ապրանքանիշերը, և պաղեստինցիներին կարեկցելու համար, այլ կերպ են նշում Ս․ Ծնունդը։

Իրավիճակը Լոնդոնում ավելի լավ չէր, քան Ամերիկայում, և Լոնդոնում ցուցարարները բրիտանական կառավարությանը Սիոնիստական ​​ռեժիմի մեղսակից էին անվանել Գազայում տեղի ունեցած ջարդերի հարցում։ Նրանք երթ անցկացնելով սիոնիստամետ ապրանքանիշերի, այդ թվում Puma-ի և Zara-ի խանութների ուղղությամբ, ստիպեցին այս խանութներին փակել։

Այս երկու ապրանքանիշերը, որոնցից մեկը հովանավորում է Սիոնիստական ​​ֆուտբոլային թիմը, իսկ մյուսը օգտագործում է հակապաղեստինյան թեմաներ իրենց գովազդներում, խիստ քննադատության են ենթարկվել Գազայի պատերազմի ժամանակ և հայտնվել Պաղեստինի կողմնակիցների պատժամիջոցների ցանկում։

Այս բողոքի ցույցերի կազմակերպիչները նաեւ հայտարարություններ են հրապարակել, որտեղ շեշտվում է բրիտանական կառավարության մեղսակցությունը Գազայում սիոնիստների կողմից իրականացված հանցագործություններին։ Այդ հայտարարություններում ասված է․- «Ջարդերի ժամանակ Սուրբ Ծնունդը նույնը չի լինելու: Բրիտանիան մեղսակից է. «Մի ֆինանսավորեք Պաղեստինի կոտորածը և բոյկոտեք Իսրայելը»։

Սուրբ Ծննդի նախօրեին աշխարհի շատ քաղաքներ՝ այդ թվում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը, Սիդնեյն ու Մելբորնը, Կորկը, Օտտավան, նույնպես եղել են զանազան հավաքների և ծեսերի թատերաբեմ՝ ի պաշտպանություն Պաղեստինի։

Անատոլու լրատվական գործակալության տեղեկացմամբ, Փարիզում ցուցարարները բողոքել են սիոնիստների ներխուժման դեմ՝ «Մենք Սուրբ Ծնունդ Գազայում չունենք» կարգախոսով և կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը։

Քաղաքական ակտիվիստ, ԵՄ-Պաղեստին այս հավաքի կազմակերպիչներից Օլիվիա Զիմմերը ասաց.- «Անկասկած, մենք նոր տարում ավելի շատ հանրահավաքներ ենք անցկացնելու ի պաշտպանություն Պաղեստինի։ Մենք պարտավոր ենք Պաղեստինի ժողովրդին փոխանցել այն ուղերձը, որ նրանք միայնակ չեն և ունեն միլիոնավոր քաղաքացիների աջակցությունը բոլոր երկրներում։ Մենք բազմիցս ասել ենք և նորից կասենք, որ Պաղեստինի ժողովուրդն ապրում է իր երկար պատմության ամենացավալի ժամերը և մերժվել է համաշխարհային տերությունների ղեկավարների կողմից՝ Բայդենի և Մակրոնի գլխավորությամբ։