Թել Ավիվի քաղաքապետը քննադատել է Իսրայելի զավթողական քաղաքականությունները
Քննադատելով Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուի կառավարության հալածիչ ու կոշտ քաղաքականությունները, Թել Ավիվի քաղաքապետ՝ Ռոն Հուլդայն ասել է.«Վարչապետի զավթողական քաղաքականությունները կործանարար են և պաղեստինցիների հակադարձել են դրանց»:
Հովանավորելով պաղեստինցիների իրավունքները, իսրայելցի այդ պաշտոնյան հայտարարել է, որ Իսրայելը միակ վայրն է աշխարհում, որտեղ զավթված տարածքում ապրող մարդիկ զրկված են քաղաքացիական իրավունքներից:
«Դուք չեք կարող շրջափակված պահել պաղեստինցիներին և հուսալ, որ ամեն ինչ լավ է»,-ասել է Թել Ավիվի քաղաքապետը:
Թել Ավիվի քաղաքապետը և Սիոնիստական ռեժիմի մի շարք պատգամավորներ նման հայտարարություն են կատարել հակադարձելով չորեքշաբթի երեկոյան Թել Ավիվում իրականացրած մի խումբ պաղեստինցիների գործողությանը: Իսրայելի մի շարք պաշտոնատարներ գտնում են, որ նրանց այդ քայլը հետևանքն է պաղեստինցիների նկատմամբ Նեթանյահուի և նրա կառավարության ծայրահեղական նախարարների որդեգրած սխալ քաղաքականությունների:
Չնայած Թել Ավիվի քաղաքապետի արտահայտություններին հակազդել են Իսրայելի ավագ հրամանատարները և Պաշտպանության նախարարի տեղակալը, սակայն այդ ռեժիմի բանակում ևս մի շարք բանակայիններ դեմ են Նեթանյահուի կառավարության ռազմամոլական քաղաքականություններին:
Չորեքշաբթի երեկոյան, չորս իսրայելցիների սպանության հանգեցրած պաղեստինցիների հարձակման դեպքից հետո, Սիոնիստական ռեժիմն ավելի խիստ քայլեր է ձեռնարկել պաղեստինցիների դեմ:
2009 թվականից Իսրայելի վարչապետի պաշտոնը վարող Բենիամին Նեթանյահուն, Գազան շրջափակելով, այդ տարածքի դեմ ավիահարձակումներ իրականացնելով և պաղեստինյան տարածքներում քաղաքատիպ ավանների կառուցումը շարունակելով, լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Պաղեստինի անպաշտպան ժողովրդի դեմ:
Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիներին կալանավորելու, խոշտանգելու և սպանելու, իսկ մյուս կողմից 1967 թվականին բռնազավթված տարածքներից, հատկապես Երուսաղեմից նրանց հեռացնելու քաղաքականությության շարունակվելու պատճառով, պաղեստինցիներն այնպիսի վիճակում են հայտնվել, որ այսօր Իսրայելին դեմ է կանգնել անգամ միջազգային հանրությունը:
Իսրայելին բոյկոտելու արշավներ կազմակերպելով, միջազգային հանրությունն այդ ռեժիմից պահանջում է դադարեցնել տարածամոլական քաղաքականությունները և վերջ դնել բռնագրավյալ տարածքներում ցեղասպանության քաղաքականությանը:
Պաղեստինյան պատվիրակությունների հետ բանակցությունները դադարեցնելով և 1990-ականներին Իսրայելի և ինքնավար վարչակազմի վարչապետների միջև կնքված խաղաղության դաշինքները չեղյալ հայտարարելով, Նեթանյահուի կառավարությունը պաղեստինցիների հետ խոսում է բռնության ու պատերազմի լեզվով և անմարդկային քայլերով վրդովել է նաև միջազգային հանրության:
Այս բոլորը նկատի առնելով Իսրայելի որոշ դեմքեր զգալով ռեժիմի կործանման վտանգը, գտնում են, որ բախումներին ու բռնությանը վերջ դնելու միակ ճանապար բանակցությունը և պաղեստինցիների իրավունքների հարգումն է :
Իրողություն, որ խոստովանել է Թել Ավիվի քաղաքապետ՝ Ռոն Հուլդայը, ասելով, որ ցավոք ոչ-ոք խիզախություն չունի դրական քայլ վերցնել այս ճանապարհին: