Մեկնաբանություն- Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ վաղեմության ժամկետի հիմքով
Չորս տարի ձգված դատաքննությունից հետո Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց նրա իսկ միջնորդությամբ։
Իր նախագահության օրոք 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող Քոչարյանը դիմել էր դատարանին, ասել, որ անցել է այս գործով վաղեմության ժամկետը, ինչն էլ նրան հնարավորություն է տալիս ազատվել քրեական հետապնդումից, բայց առանց արդարացման կամ էլ մեղադրական դատավճռի։
Դեկտեմբերի 27-ին, դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը․ Դատարանը որոշեց Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Աննա Դանիբեկյանը երկու տարի առաջ էլ Սահմանադրական դատարանի որոշումից հետո նախկին նախագահին արդարացրել էր 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով, դրանից հետո դատարանը քննում էր միայն կաշառք ստանալու դրվագը։ Նախկին նախագահը պարբերաբար հայտարարում էր, թե անմեղ է, կաշառք չի վերցրել։
Ռոբերտ Քոչարյանը եւ նրա փաստաբանները մերժեցին բոլոր մեղադրանքները եւ նշեցին, որ բոլոր մեղադրանքներն ուղղված են քաղաքական դրդապատճառներով: ՀՀ նախկին նախագահը նաեւ իր դատավարությունը նկարագրել է որպես «քաղաքական վրեժխնդրության» մաս, որը Փաշինյանի կառավարությունը սկսել էր նրա դեմ:
Ռոբերտ Քոչարյանի քրեկան հետապնդումն ավարտվելով, Հայաստանի ներքին իրադարձությունները անսպասելիորեն մտել են կարեւոր փուլ: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կառավարության ընդդիմադիրներ կուսակցությունները, որոնք լռում էին վերջին հինգ տարիների ընթացքում, ակտիվացել են Հայաստանի քաղաքական ասպարեզում:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախկին առաջնորդներին պատասխանատու էր ներկայացնում Ղարաբաղի շրջանի փլուզման համար:
Սակայն Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մերժել է Փաշինյանի մեղադրանքները և ասել, որ Փաշինյանի կառավարությունն է Արցախը զոհել Ադրբեջանին։
Սերժ Սարգսյանը, որ վերջին հինգ տարում տարօրինակ լռում էր, հայտարարել է, որ անցյալ շաբաթ, Փաշինյանը հեռուստատեսային մի հարցազրույցում խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը գիտակցաբար է զոհաբերել։
«Երբ որ նա խոսում է ինչ-որ մահակների մասին, այսինքն իր համար Լեռնային Ղարաբաղի հարցը մահակ է խաղացրել իր գլխին: Ուղղակի ես չհասկացա, թե, որ մահակների մասին է խոսում կամ ովքեր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին, համանախագահնե՞րը, ովքեր 5 անգամ գրավոր հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, որ այն պետք է որոշվի ազատ կամաարտահայտությամբ:
Ո՞ր երկրի մասին է խոսում, ու՞մ մասին է խոսում, որ մահակ է պարզել Հայաստանի գլխին, միգուցե այն երկրի, որը մեզ միլիարդներով անվճար սպառազինություն է մատակարարել: Եվ ինչը ամբողջությամբ ինքը հանձնել է Ադրբեջանին:
Բայց գոնե, հասկացանք բոլորս իր խոստովանությունը և ինքը շատ ճիշտ է ասում, միակ ճիշտ բանը, որ ասել է: Ինքը գիտակցաբար է զոհել Ղարաբաղը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Այդ առնչությամբ, ռուս պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի կառավարությանը զգուշացրել են Արեւմտյան կառավարությունների եւ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) հետ ցանկացած վարժության անցկացման կապակցությամբ։
Այս բոլոր տեղաշարժերը վկայում են այն մասին, որ Փաշինյանի կառավարությունը 2024 թվականին կկանգնի կարեւոր մարտահրավերների առջև, որոնցից մեկը ընտրություններն են լինելու։
Մասնավորապես, ներկայումս ակնկալվում է, որ Ռոբերթ Քոչարյանը, ով սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահի հետ, պատրաստվում է մասնակցել Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին։
Իրականում, կանխատեսելի է, որ ընդդիմադիր կուսակցությունների հինգ տարվա լռությունից հետո հայ ժողովուրդը պետք է կարեւոր տեղաշարժերի ականատես լինի նախագահական եւ Ազգային Ժողովի ընտրությունների թեկնածուների կարգախոսներին զուգընթաց։