Մեկնաբանություն-Կարմիր ծովում Իրանի ռազմածովային ներկայության ուժեղացումը
«Ալբորզ» էսկադրոնային ականակիրը Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմավարական նշանակություն ունեցող ծովուժի 94-րդ նավատորմի կազմում հատելով Բաբ էլ-Մանդեբի նեղուցը մուտք է գործել Կարմիր ծով։
2009 թվականի սկզբից Իրանի բանակի ռազմածովային ուժերի նավատորմերը սկսել են իրենց առաքելությունը բաց ջրերում։ Այդ առաքելություններից են՝ ապահովել նավագնացության անվտանգությունը և պայքարել ծովահենների դեմ։ «Ալբորզ» էսկադրոնային ականակրի մուտքը Կարմիր ծով իրականացել է այս առաքելությունների շրջանակում։
Կարմիր ծովը և Բաբ Էլ-Մանդեբի նեղուցը կարևոր դեր և նշանակություն ունեն համաշխարհային տնտեսության և առևտրի ոլորտում, որոնք այդ պատճառով ունեն ռազմավարական մեծ նշանակություն, ուստի Իրանի ուժեղացված և արդյունավետ ռազմածովային ներկայությունն այս ծովում մեծ նշանակություն ունի։ Բացի այդ, Կարմիր ծովում ծովահենության երևույթը կրկնապատկել է առևտրային նավերի և իրանական նավթատարների ու ձկնորսական նավերի պաշտպանության անհրաժեշտությունը։ Վերջին ամիսներին Կարմիր ծովում լարվածության աճը և օկուպացված Պաղեստին, հատկապես Էյլաթ նավահանգիստ մեկնող նավերի վրա եմենցիների հարձակման պատրվակով, Եմենի դեմ ռազմածովային կոալիցիա ստեղծելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը կրկնապատկել են Իրանի արդյունավետ ներկայության անհրաժեշտությունն այս տարածաշրջանում։
Կարմիր ծովը նավագնացության և միջազգային առևտրի հիմնական անցուղիներից մեկն է, և ամեն տարի այս տարածքով են անցնում մոտ 16000 առևտրային և ռազմական նավեր և նավթի համաշխարհային արտադրության մոտ 30 տոկոսը։
Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմավարական նշանակության ծովուժը համալրվելով սեփական արտադրության նավերով, ներառյալ վերջրյա և ստորջրյա նավերով դարձել է խոշոր ռազմածովային ուժ Պարսից ծոցում և հյուսիսային Հնդկական օվկիանոսում, ինչպես նաև Կարմիր ծովում:Այնուամենայնիվ, այս ուժի ռազմավարական տարրի իրագործման համար կենսական նշանակություն ունի հեռավոր կետերում, հատկապես օվկիանոսներում ռազմածովային գործողություններ իրականացնելու և ռազմական հնարավորություններ օգտագործելու կարողություն ունենալը։ Այս նպատակին հասնելու համար բացարձակապես անհրաժեշտ է ունենալ «Նավբանդար» կոչվող խոշոր նավեր, որոնք հնարավորություն են տալիս հեռավոր կետերում գործողություններ իրականացնել ինչպես նյութատեխնիկական ապահովման, այնպես էլ տեխնիկայի ու մարտական հնարավորությունների առումով։ Այս նավերը գործում են որպես շարժական ռազմածովային բազա և հանդիսանում են հիմնական ենթակառուցվածքի մի մասը, որն աջակցում է ծովում տեղակայված ուժերին և սարքավորումներին:
Makran ռազմանավի կառուցումն ու շահագործումը առաջին քայլն է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմավարական նշանակության ծովուժի համաշխարհային ներկայության համար: Այս նավով իրականացավ բանակի ծովուժի վաղեմի երազանքը, որն է՝ համաշխարհային մասշտաբով և օվկիանոսներում ռազմածովային առաքելություններ իրականացնելը, և Իրանն առաջին անգամ 2021 թվականի մայիսին Ատլանտյան օվկիանոս ուղարկեց Sahand ականակիրը եւ Makran նավը։
Այժմ, բաց ջրերում Իրանի ռազմավարական ռազմածովային ուժերի ներկայության համար անհրաժեշտ հնարավորություններ ստեղծելու տարիներ տեւած ջանքերից հետո, արդյունավետ քայլեր են ձեռնարկվել այս ոլորտում, և համապատասխան ենթակառուցվածքներ և նավեր են պատրաստվել կամ պատրաստվում են։ Բանակի ռազմավարական ռազմածովային ուժերի հրամանատարությունը ծրագրում է դա իրականացնել՝ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային մեծ ռազմավարության շրջանակում։ Իրականում ծովուժը օվկիանոսներում Իրանի կառավարման թեւն է և համարվում է ռազմավարական ուժ, որն ազդում է երկրի մակրո և ռազմավարական ոլորտների վրա։ Հատկապես այդ ուժի գործողությունները արդյունավետ են ազգային մակրոքաղաքականության մեջ: