ՀՀ ԱԳՆ–ն պաշտոնապես անվանափոխվեց
https://parstoday.ir/hy/news/armenia-i249694-ՀՀ_ԱԳՆ_ն_պաշտոնապես_անվանափոխվեց
ՀՀ արտգործնախարությունը պաշտոնապես վերանվանվել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչությունը։
(last modified 2026-09-01T15:22:12+00:00 )
Սեպտեմբեր 01, 2026 18:45 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳՆ–ն պաշտոնապես անվանափոխվեց

ՀՀ արտգործնախարությունը պաշտոնապես վերանվանվել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչությունը։

«Այսօր ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որով արտաքին գործերի նախարարությունը վերանվանվում է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` ԱԺ–ն օգոստոսի 27-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատեց «Կառավարության կառուցվածքի և կազմի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը, որի համաձայն` բացի ԱԳՆ–ից, կփոխվեն ևս 2 նախարարությունների անվանումները։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կկոչվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ աշխատանքի և բարեկեցության նախարարություն: