Մեկնաբանություն- ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջանային այցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր տարածաշրջանային ուղևորության առաջին փուլում այցելել է Թուրքիա։
Թուրքիայից հետո ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Հունաստան, Հորդանան, Կատար, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, օկուպացված Պաղեստին, Հորդանան գետի արևմտյան ափ և Եգիպտոս։ Էնթոնի Բլինկենի այցն Անկարա տեղի ունեցավ մի իրավիճակում, երբ թուրք ժողովուրդը, դատապարտելով ԱՄՆ-ի հեգեմոն քաղաքականությունը, միշտ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը կոչ է արել փոփոխություններ կատարել Վաշինգտոնի հետ հարաբերությունների մակարդակում։ Այդ կապակցությամբ Ինջիրլիք ավիաբազայից ամերիկացի զինվորականներին վտարելու պահանջ է ներկայացրել նաեւ Թուրքիայի «Վաթան» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը։ Այս թուրք քաղաքական գործիչն ասում է.- «Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք ավիաբազայից ամերիկյան ուժերի դուրսբերումը պատմական անհրաժեշտություն է դարձել, և «Վաթան» կուսակցությունը պահանջում է այս բազան և դրա հսկողությունը հանձնել Թուրքիայի ազգային ռազմաօդային ուժերին»։
Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ պետքարտուղարի Թուրքիա այցի հիմնական առանցքը Գազայի, Սիրիայի և Իրաքի հարցերն էին, սակայն այս այցի ընթացքում կողմերի բանակցության առանցքում են եղել այնպիսի հարցեր, ինչպիսիք են Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) և ամերիկյան Էֆ-16 կործանիչների վաճառքը Թուրքիային։
Բլինկենի Թուրքիա կատարած այցից հետո ԱՄՆ պետքարտուղարը կիրակի առավոտյան պնդեց, որ Թուրքիան առաջիկա շաբաթների ընթացքում կհաստատի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։ Մինչդեռ ռուսական լրատվամիջոցները մեջբերելով Թուրքիայի խորհրդարանի պաշտոնյայի խոսքերը, հաղորդեցին որ Անկարայի կառավարությունը չի շտապում վերջնականապես հաստատել Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունը։
Թուրքիայի կողմից ԱՄՆ-ից ռազմական կործանիչներ գնելու հարցը միշտ համարվել է կողմերի բանակցությունների գլխավոր հարցերից մեկը։ Թուրքիայի կողմից Սիրիայի և Իրաքի ռազմական օկուպացիայից հետո Ամերիկան անհնար էր համարում Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելը։
Այն բանից հետո, երբ Անկարան վստահացավ, որ ԱՄՆ-ն չի վաճառելու առաջադեմ F-35 կործանիչները, Էրդողանի կառավարության պաշտոնյաները Վաշինգտոնին խնդրեցին համաձայնել Անկարային F-16-ների վաճառքին։
Բայց Ամերիկան նույնպես կասեցրել է այդ կործանիչների վաճառքը Թուրքիային։ Այս կերպ ակտիվացել են Անկարայի իշխանությունների ջանքերը՝ գնելու այդ կործանիչները։
Մինչդեռ Միջերկրական ծովում օդային գերակայություն ձեռք բերելու համար Հունաստանի իշխանությունները վերջերս ԱՄՆ կառավարությանը խնդրել են այս երկրին F-35 կործանիչներ վաճառելով, վերջ տալ Թուրքիայի օդային գերակայությանը Միջերկրական ծովում։
Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն դժվար թե կործանիչներ հանձնի Թուրքիային, քանի դեռ Հունաստանին չի հանձնել F-35 կործանիչներ։ Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի ԱԳ նախարարն իր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կոչ է արել դադարեցնել կրակը Գազայում, սակայն տարածաշրջանի երկրների տեսանկյունից՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը սիոնիստներին ռազմավարական ապրանքների, այդ թվում պողպատի և արդյունաբերական ու պլաստմասե նյութերի վաճառքի պատճառով խիստ քննադատության է ենթարկվում: Այս իրավիճակը զգալիորեն նվազեցնում է Թուրքիայի կառավարության ազդեցությունը Գազայի արյունալի պատերազմի հետ կապված տարածաշրջանային զարգացումների վրա։