ԵՄ-ի ՆԳ նախարարները դեմ են անվտանգության համատեղ կառույցին
ԵՄ ՆԳ նախարարներն իրենց հակառակությունն են հայտնել ահաբեկչության ու անվտանգության հետ կապված հարցերին վերահասություն տալու համար Եվրոպայի տեղեկատվական կառույց ձևավորելու նախագծի հետ:
Նիդերլանդների ՆԳ նախարար Ռոլանդ Փլասթերքն ուրբաթ օրը Լյուքսեմբուրգում գումարված ԵՄ ՆԳ նախարարների նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցումներին, ասել է. «Եվրոպական տեղեկատվական կառույց ձևավորելու շուրջ կոչեր արվեցին ու մտքերի փոխանակում կատարվեց, սակայն իմ պատկերացմամբ դրա իրագործումը տարիներ է տևելու և որպես կարճաժամկետ լուծում, չի կարող օգտակար լինել»:
Տեղեկավտավան համատեղ կառույց ստեղծելու հետ ԵՄ անդամ երկրների ՆԳ նախարարների հակառակությունը հետադարձ քայլ է ահաբեկչության դեմ ԵՄ անդամ երկրների համադրված պայքարում: Թեև ԵՄ գոյության իմաստը տարբեր ու այդ թվում նաև անվտանգության ու տեղեկատվական ոլորտում եվրոպական երկրների զուգամերձությունն է, այդուհանդերձ այդ երկրներից յուրաքանչյուրի նկատառումները և անվտանգության ու տեղեկատվական զգայուն բնագավառներում նրանց զգուշավոր քայլերը, պատճառ են դարձել, որ նրանք չկարողանան այս կապակցությամբ հաջողության հասնել: Իհարկե այս հարցը նաև բողոքի տեղիք է տվել ԵՄ-ում: Այդ թվում 2016 թվականի ապրիլի կեսերին Եվրոխորհրդարանի պատգամավորները եվրոպական որոշ մեծ երկրների մեղադրեցին ԵՄ անդամ այլ երկրների հետ տեղեկությունների փոխանակման հարցում թերանալու մեջ: Իհարկե սա առաջին անգամը չեր, որ Եվրոպայի մասշտաբով անվտանգության ու տեղեկատվության ոլորտներում համագործակությունների ու մի խոսքով տեղեկատվական զուգամերձության ընդլայնման ուղղությամբ կոչեր են հնչում: Ավելի վաղ Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս Դի Մայզիերը քննադատելով անվտանգության ոլորտում ԵՄ սահմանափակ իրավասությունները, պահանջել էր, որ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ԵՄ-ն առավել լավ ու ազդեցիկ գործունեություն ցուցաբերի: Նրա համոզմամբ, ԵՄ-ն անվտանգության բնագավառում սահմանափակ լիազորություններ ունի և որևէ երկիր չի ցանկանում հրաժարվել այդ կապակցությամբ իր իրավունքներից ու լիազորություններից:
Հատկապես ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում անվտանգության ու տեղեկատվական համագործակցությունների ուղղությամբ եվրոպական երկրների անընդունելի գործունեությունը վկայում է այս ոլորտում լուրջ թերությունների ու բացերի գոյության մասին:
2015 թվականի նոյեմբերին՝ Փարիզում, ԻԼԻՊ-ի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո, եվրոպական երկրների նախարարները տարբեր նիստերում իրենց սահմաններն ու քաղաքացիներին վերահսկելու ու նաև ահաբեկչական հարձակումների հավանականությունից տեղեկանալու համար, նոր կանոններ ու օրենքներ սահմանեցին:
Դրանց նպատակն էր հատկապես Սիրիայում ու Իրաքում թաքֆիրական-ահաբեկչական խմբերին միացած եվրոպացի այն քաղաքացիների սպառնալիքների սանձումը, որոնք վերադառնալով իրենց ծննդավայրը տարբեր տեսակի ահաբեկչական քայլեր են իրականացնում:
Չնայած սպառնալիքների լրջությանը, եվրոպական երկրների անվտանգության ու տեղեկատվական քայլերը առավելապես անհատական բնույ կրել և անկասկած այդ ընթացքի շարունակվելը կարող է ահաբեկչական հարձակումների դեմ պայքարում աղետալի հետևանքներ ունենալ այդ երկրների համար: Իհարկե այս ուղղությամբ որոշ քայլեր են վերցվել, որոնցից են 2016 թվականի հունվարի վերջին Եվրոպոլին կից աշխատող Եվրոպայում ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի հիմնադրումը: Այդուհանդերձ այս քայլերը բավարար չեն և նկատի առնելով ահաբեկչական սպառնալիքների լրջությունը զգացվում է եվրոպական անվտանգության ու տեղեկատվական կառույցների միջև տեղեկությունների փոխանակման և համագործակցությունների ամրապնդման անհրաժեշտությունը: