Մեկնաբանություն - Արևմուտքի միլիտարիստական նոր քայլերը՝ սիոնիստների անվտանգությունն ապահովելու համար
(last modified Tue, 23 Jan 2024 15:15:35 GMT )
Հունվար 23, 2024 18:45 Asia/Tehran

ԱՄՆ-ն, որպես Սիոնիստական ​​ռեժիմի ռազմավարական դաշնակից, Կարմիր ծովում այս ռեժիմի անվտանգությունը, տնտեսական և առևտրային շահերն ապահովելու նպատակով, դեկտեմբերի կեսերին հայտարարեց «բարեկեցության պահապան» անվամբ ծովային կոալիցիայի ստեղծման մասին, որն իհարկե բացի Բրիտանիայից, չընդառաջվեց եվրոպական երկրների կողմից։ 

Այսպես կոչված, կոալիցիան, Կարմիր ծովում և Բաբ Էլ-Մանդեբ նեղուցում անվտանգություն հաստատելու իր հավակնության համատեքստում, մի քանի անգամ հարձակվել է Եմենի վրա և հրթիռային ու օդային հարվածների ենթարկել պատերազմից տուժած այս երկրի տարբեր կետեր:

Վերջին ռազմական գործողության ընթացքում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ երկուշաբթի օրը՝ հունվարի 22-ին,Սանաայի ժամանակով ժամը 23:59-ին, ԱՄՆ ռազմածովային ուժերը և բրիտանական ռազմաօդային ուժերը՝ Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի և  Նիդեռլանդների աջակցությամբ  հարձակվել են Եմենի Անսարուլլահի 8 թիրախների վրա։ Centcom-ը պնդում է, որ այդ թիրախները ներառում են հրթիռային համակարգեր, արձակման կայաններ, հակաօդային պաշտպանության համակարգեր, ռադարներ, օբյեկտներ և զենքի պահեստներ, որոնցից մի քանիսը գտնվում էին գետնի խորքում:

Եմենի զինվորական պաշտոնյան ասել է. «Այս գիշերվա հարձակումները կարելի է համարել Սանաայի վրա իրականացված ամենադաժան հարձակումները՝ մեր երկրի դեմ [Արևմուտքի] ագրեսիայի սկզբից ի վեր»:

Եմենի բանակը վերջին մի քանի ամիսների ընթացքում թիրախավորել է Սիոնիստական ​​ռեժիմի մի քանի նավեր Կարմիր ծովում և Բաբ Էլ-Մանդեբ նեղուցում՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի դիմադրության Գազայի հատվածում:Եմենի ռազմածովային ուժերը ավելի վաղ նախազգուշացրել էին, որ կշարունակեն ռազմական գործողությունները սիոնիստական ​​թշնամու նավերի և շահերի դեմ, քանի դեռ չեն դադարեցվել նրա ոտնձգությունները Գազայի վրա և նրա հանցագործությունները պաղեստինյան ժողովրդի դեմ։Սիոնիստական ​​ռեժիմը, որն ի վիճակի չէ ապահովել իր նավերի անվտանգությունը,  այս խնդիրը լուծելու համար օգնության ձեռք մեկնեց ԱՄՆ-ին։  Բայց ԱՄՆ-ի գլխավորությամբ նոր ռազմածովային կոալիցիայի ստեղծումը նույնպես արդյունք չտվեց։ Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամմադ Ալի ալ-Հութին ասում է,- «Հայտարարված ռազմածովային կոալիցիայի նպատակն է պաշտպանել Իսրայելը և ոչ թե միջազգային նավագնացությունը»:

Նա ընդգծել է, որ իր երկիրը կպատասխանի ամերիկյան ցանկացած հարձակման:

Եմենի հարձակումները առևտրային նավերի վրա, որոնք շարժվում են դեպի օկուպացված Պաղեստին կամ կապված են Սիոնիստական ​​ռեժիմի հետ, Իսրայելին լուրջ վնաս պատճառելուց բացի, միաժամանակ  զգալիորեն մեծացրել է ծովային առևտրի ծախսերը աշխարհում (հատկապես արևմտյան տերությունների համար)։Նշենք,որ Իսրայելի ռեժիմի արտաքին առևտրի ավելի քան 90%-ը կախված է ծովից,

ԱՄՆ-ի պնդումն այն է, որ Կարմիր ծովում ծովային տրանսպորտի անվտանգությունը սպառնալիքի է ենթարկվել եմենցիների գործողություններով։ Մինչդեռ ռազմածովային կոալիցիայի ստեղծման իրական նպատակը Իսրայելի անվտանգությունը պաշտպանելն է։

Գազայի հատվածի դեմ սիոնիստական ​​օդային և ցամաքային հարձակումների սկզբից ի վեր Բայդենի կառավարությունը համակողմանիորեն աջակցում է Սիոնիստական ​​ռեժիմին։

Վաշինգտոնը կարծում է, որ Կարմիր ծովում ռազմածովային կոալիցիայի ստեղծմամբ սիոնիստների անվտանգությունը կավելանա, մինչդեռ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ագրեսիվ գործողությունները, հատկապես Եմենի վրա օդային և հրթիռային կրկնվող հարձակումները, միայն ավելացնում են լարվածությունը և մեծացնում հակամարտությունների շրջանակը տարածաշրջանի մասշտաբով։Այդ գործողությունները կատարվել են Արևմտյան Ասիայում պատերազմի կրակը թեժացնելու  և Սիոնիստական ռեժիմի ղեկավարների անօրիանական պահանջներին ընթացք տալու նպատակով։ 

Այս առնչությամբ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահյանն ասել է. «Ամերիկացիներին լրջորեն զգուշացրել և ուղերձ ենք հղել առ այն ,որ Բրիտանիայի հետ նրանց համատեղ գործողությունը Կարմիր ծովում և Եմենի դեմ՝ «ռազմավարական» սխալ էր»:։