Մեկնաբանություն -Մեկնարկել է Իրանի իսլամական հեղափոխության Այգաբացի տասնօրյակը
Այսօր (հինգշաբթի) արեգակնային հիջրեթի 1402 թվականի բահմանի 12-ին՝ 2024 թվականի փետրվարի 1-ին՝ մեկնարկել է Իրանի Իսլամական հեղափոխության Այգաբացի տասնօրյակը։
45 տարի առաջ այս օրը՝ իրանական օրացույցով 1357 թվականի բահման ամսի 12-ին (1979թ. փետրվարի 1-ն) Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնին 15-ամյա աքսորից հետո, ոտք դրեց Իսլամական Իրանի հողին, որտեղ նրան դիմավորեց Իրանի ժողովուրդը: Իրան ժամանելուց 10 օր անց՝ 1357 թվականի Բահմանի 22-ին (1979 թ. փետրվարի 11-ին), Իրանի իսլամական փառահեղ հեղափոխությունը հաղթեց։ Այդ իսկ պատճառով Բահմանի 12-ից՝ լուսահոգի Իմամ Խոմեյնիի Իրան ժամանելու օրվանից մինչև Բահմանի 22-ը, որը իսլամական հեղափոխության հաղթանակի օրն է, կոչվում է «Այգաբացի տասնօրյակ» և ամեն տարի այս օրերին տեղի են ունենում Իսլամական հեղափոխության հաղթանակին նվիրված հատուկ միջոցառումներ ու տոնակատարություններ։ Այս առիթով երեկ (չորեքշաբթի), Իսլամական հեղափոխության հաղթանակի այգաբացի տասնօրյակին ընդառաջ, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, ինչպես ամեն տարի, այցելել է լուսահոգի Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարան,որտեղ աղոթելով ու Ղուրանի ընթերցմամբ հարգել է լուսահոգի իմամի հիշատակը։
Այգաբացի բարեբաստիկ տասնօրյակին և Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-ամյակին ընդառաջ՝ երեկ առավոտյան Իրանի բոլոր դպրոցներում միաժամանակ հնչեց «Իսլամական հեղափոխության զանգը»։
Բահմանի 12-ը շրջադարձային կետ է շահի ռեժիմի դեմ Իրանի ժողովրդի մղած պայքարում, ընդորում Իմամի Իրան գալուց հետո տասն օրվա ընթացքում Իրանի ժողովրդի ընդվզումը պսակվեց հաղթանակով, չնայած Շահի ռեժիմին ցուցաբերվող ԱՄՆ-ի և Արևմուտքի աջակցությանը: Իրան վերադառնալու առաջին օրը լուսահոգի Իմամ Խոմեյնին այցելելց Բեհեշթ Զահրա գերեզմանատունը,որտեղ հանդես եկավ ելույթով և հարգելով իսլամական հեղափոխության նահատակների հիշատակը, Իրանի ժողովրդի հաղթանակի գաղտնիքը համարեց միասնությունը և ընդգծեց թշնամիների, հատկապես մեծ սատանա ԱՄՆ-ի սադրանքների դիմաց զգոն լինելու անհրաժեշտությունը։
Այժմ, երբ քառասունհինգ տարի է անցել Իսլամական հեղափոխության հաղթանակից, ԱՄՆ-ն փորձում է հակառակորդներին աջակցելով և սադրիչ քայլեր անելով, թուլացնել Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Այնուամենայնիվ, Իրանի ժողովուրդը, որը հաջողությամբ թիկունքում է թողել ճգնաժամային և ճակատագրական օրեր, ինչպիսին է Իրաքի կողմից Իրանին պարտադրված 8-ամյա պատերազմը, և հաղթհարել է թշնամիների սադրանքները, այժմ ժողովրդի միասնությամբ ու սրտակցությամբ և Գերագույն առաջնորդի ցուցումներով քայլեր է ձեռնարկում իսլամական հեղափոխության նպատակներն առաջ տանելու ուղղությամբ։ Այս տարիներին Իրանի ժողովուրդը զգոնությամբ ցույց տվեց, որ երբեք թույլ չի տա թշնամուն հասնել իր նպատակներին, և այս ցուցանիշն Իսլամական հեղափոխության կայունության և դինամիզմի ամենակարևոր պատճառն է, որը չնայած ԱՄՆ-ի բոլոր դավադրություններին և պատժամիջոցներին շարունակվել և մեծացրել է Իրանի ժողովրդի արժանապատվությունն ու հեղինակությունը տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում: Իրականում իսլամական հեղափոխությունը և դրանից ելած համակարգը, չնայած բոլոր խնդիրներին, անցած 45 տարիների ընթացքում ավելի ամրացել ու արմատավորվել են և սրանից հետո ևս այսպես են լինելու։
Գերմանիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ուդո Շտայնբախը Իրանի իսլամական հեղափոխության կարևորության և այս հեղափոխության հաղթանակում իմամի առաջնորդական դերի մասին ասում է, որ «Իմամ Խոմեյնին աշխարհի ամենաքաղաքական և հոգևոր առաջնորդն էր., գրավիչ և խարիզմատիկ անհատականությամբ, և Իսլամական Հանրապետության բոլոր իդեալները, որոնք կառուցվել են դրանց վրա, ակունք են առնում իմամ Խոմեյնիի մտքերից»:
Իրանի իսլամական հեղափոխությունը լուսահոգի Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ, այնուհետև մեծարգո Այաթոլլահ Խամենեիի ղեկավարությամբ նույնպես հիմնարար փոփոխություններ է առաջացրել Իրանի հասարակության տարբեր ասպարեզներում: