Մեկնաբանություն-ՆԱՏՕ-ի գծային ընդլայնումը՝ Եվրասիայի սիրտը տիրանալու փորձ է
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան անցյալ չորեքշաբթի իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսում զգուշացնելով Հայաստանին, ասել է,-«Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ մտերմություն հաստատելիս պետք է գնահատի իր անվտանգային ռիսկերը և հիմնվի ազգային շահերի վրա»։
«Կարծում եմ՝ եթե ինչ-որ մեկը մտերմություն է ցանկանում, պետք է հասկանալ՝ որքանով է դա անվտանգ և ինչ հետևանքների կհանգեցնի: Մենք արդեն տեսել ենք՝ ՆԱՏՕ-ի հետ մտերմությունն ինչ հետևանքներ է ունենում շատ երկրների համար՝ ներքաշում հակամարտություններում, ինքնիշխանության և անկախության կորուստ... և ամենակարևորը՝ ազգային շահերին հետևելու հնարավորության կորուստ», -ասել է Զախարովան:
Այս նախազգուշացումն արվել է Ռուսաստանի կողմից այն դեպքում, երբ այս երկիրը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու փորձի պատճառով ,2022 թվականից ի վեր Կիևին մեծ ռազմական հարձակման է ենթարկել։ Ռուսաստանից բացի, Իրանը նույնպես մտահոգություն է հայտնել իր հյուսիսային հատվածում ՆԱՏՕ-ի ներկայության վերաբերյալ։ Անցյալ տարի Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Սամարղանդում կայացած հանդիպմանը դիմելով Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարներին ասել էր, որ ՆԱՏՕ-ին անդամակցությամբ շահագրգռված երկրների կողմից այս կազմակերպության քաղաքականության հետապնդումը ամեն կերպ սպառնալիք է տարբեր տարածաշրջանների համար, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանելու է իր ազգային անվտանգությունը և շահերը տարածաշրջանում։
Արևմուտքը փորձում է Արևելյան Եվրոպայի երկու հարևան երկրներ՝ Մոլդովան և Ուկրաինան, Կովկասի երեք հարևան երկրներ՝ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրները, հատկապես Ղազախստանն ու Ուզբեկստանը դառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Այս երեք կետերը Արևելյան Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից գտնվում են մի գծի վրա և աշխարհագրորեն Եվրոպան կամ Արևմուտքը ուղղակիորեն տանում են դեպի Եվրասիայի սիրտը: ՆԱՏՕ-ին Ուկրաինայի կամ Հայաստանի անդամակցությանն առանձին հայացքով դիտելը սխալ է, և դեպի Արևելք ընդլայնման ջանքերը պետք է դիտարկել մակրո շրջանակում՝ Եվրասիայի սիրտը և արևելյան տերությունների միջին տարածությունը ձեռք բերելու համար։
Փորձելով լինել Եվրասիայի սրտում՝ Արևմուտքը ձգտում է տիրել Ռուսաստանին պատկանող Սիբիրի, Չինաստանին պատկանող Սինցզյանի և Արևմտյան Ասիայում գտնվող Իրանի ռեսուրսներին։ Սիբիրը և Սինցզյանը որպես երկու հարուստ ռեսուրսներով հսկայական շրջաններ, պատճառ են դառնում, որ Չինաստանը և Ռուսաստանը ստանան անկասելի հզորություն: Արևմուտքը ծրագրում է վերահսկել այս երկու շրջանները՝ դրանք բաժանելով Չինաստանից և Ռուսաստանից կամ գոնե գտնվել Սիբիրի և Սինցզյանի մերձակայքում, որպեսզի եթե Պեկինը և Մոսկվան փորձեն խույս տալ, կարողանան այդ տարածքներն օգտագործել նրանց զսպելու համար։ Իրանի հյուսիսային տարածաշրջանում ներկայությունը, այն դեպքում,երբ Արևմուտքը ներկա է նաև նրա հարավային և արևմտյան շրջաններում, կարող է հանգեցնել Թեհրանի հանձնմանը ՆԱՏՕ-ին: Այս իրադարձությունը եւս մեկ անգամ կվերականգնի Արեւմուտքի անվիճելի գերիշխանությունը Արեւմտյան Ասիայի նկատմամբ։
Եվրասիայի կենտրոնական հատված տեղափոխվելու ՆԱՏՕ-ի թույլ ու ինտենսիտվ քայլերը, որոնք կարող են պայմանավորված լինել կարողություններով ու հնարավորություններով, չպետք է նույնացնել պլանի ավարտի հետ։ Արևմուտքը մտադիր է այս պլանն ավարտին հասցնել, նույնիսկ եթե դա երկար ժամանակ պահանջի: Սակայն, թվում է, թե Արևմուտքի ծրագիրն ուղեկցվում է ժամանակային հրատապությամբ, քանի որ Չինաստանի ապշեցուցիչ աճը, Դիմադրության առանցքի ուժեղացումը շատ ժամանակ չեն թողել այդ պլանի իրագործման համար։
Ըստ վերլուծաբանների՝ առանց Կովկասի Արեւմուտքը չի հասնի եվրասիայի կենտրոնական հատված։ Հեշտ չէ անցնել Ռուսաստանի և Իրանի կողմից շրջապատված այս փոքր տարածքից։ Սիրիայի և Եմենի փորձը ցույց է տվել, որ չնայած թվացյալ տարաձայնություններին, արևելյան երկրները շատ դեպքերում որդեգրել են միմյանց մոտ քաղաքականություն։ Այժմ կարելի է ակնկալել, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության մեծացմամբ կմեծանա նաեւ Արեւելքի առճակատումը Եվրասիայում եւ Կովկասում Արեւմուտքի այս չարաբաստիկ ծրագրի հետ։
Հեղինակ՝ Սեյեդ Մեհդի Թալեբի, քաղաքական փորձագետ
Աղբյուր՝ Ֆարհիխտեգան թերթ