Մոգերինին նախազգուշացրել է եվրոպական երկրներին
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար ՝ Ֆեդերիկա Մոգերինին միության երկրներին զգուշացրել է փախստականների ընդունումը մերժելու հետևանքների կապակցությամբ :
Շաբաթ օրը, անդրադառնալով փախստականների մուտքն արգելելու համար պանեշի կառուցմանը, Մոգերինին եվրոպական որոշ երկրների ասել է , որ եթե վերջիններս շարունակեն այդ քայլը , ապա հավանաբար նրանց նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ :
Հարկ է նշել , որ Հունգարիան վերջերս իր սահմանները փակել էր փախստականների առջև , ինչի պատճառով հազարավոր գաղթականներ մոլորվել էին այդ երկրի սահմաններում : Ավստրիայի կառավարությունը ևս փակել է Սլովակիայի , Հունգարիայի , Սլովենիայի և Իտալիայի հետ իր սահմանները : Թվում է , թե 2016 թվականին փախստականների ճգնաժամի տևակայման հետևանքով , Եվրամիությունում անջրպետ է առաջացել ՝ վերածվելով թնջուկի : Եվրամիության անդամ որոշ երկրներին ուղղված Մոգերինիի նախազգուշացումը կարելի է գնահատել այդ տեսանկյունից : Իրականում , սա առաջին անգամ է , որ եվրոպական կառույցի բարձրաստիճան պաշտոնյան խոսում է այդ երկրների դեմ պատժամիջոցների կիրառման մասին : Ի դեպ Եվրամիությունը փախստականների հարցում լուրջ խնդրի առջև է հայտնվել ՝ միության ինքնության և անդամ երկրների իշխանությունների միջև սահմանների ու Եվրամիության օրենքների ու ընդունած որոշումների հարցերում : Թեև Եվրամիությանն անդամակցելու դեպքում , տվյալ երկիրն ընդունում է ԵՄ-ի օրենքները գերադասել իր ներքին օրենքներին , սակայն այսօր գաղթականների ճգնաժամը և նրա հետևանքները , ծանր վնասներ են պատճառել Եվրոպայի արևելյան ու կ ենտրոնական փոքր երկրների համար , ինչի պատճառով այդ երկրներն իրենց ինքնիշխանությունը գերադասում են Եվրամիության օրենքներին և այդպիսով խույս են տալիս փախստականներին ընդունելու հարցում պատասխանատվությունից :
Հետաքրքիր է այն փաստը , որ Բրիտանիան լինելով Եվրամիության մեծ ու հին անդամ երկիր , փախստականների հարցում քայլ է պահում փոքր երկրների հետ : Արդյունքում , փոքր երկրները միության կազմում ունեն մեծ ու կարևոր աջակից երկիր : Այս կողմնորոշմանը դեմ են տրամադրվել Գերմանիան , Ֆրանսիան , Իտալիան և Իսպանիան , նույնիսկ Հունաստանը , որոնք պահանջում են հետևել փախստականների հարցում եվրապական երկրների ղեկավարների որոշումներին :
Այնուամենայնիվ , Եվրամիության արևելյան երկրների որդեգրած քաղաքականությունը ցույց է տալիս , որ վերջիններս ակնհայտորեն դեմ են գնում գաղթականների հարցում ԵՄ-ի որոշումներին : Իրականում , Եվրամիության կազմում ոչ միայն բացակայում է տվյալ հարցի շուրջ անդամ երկրների համաձայնությունը , այլև գերակայում են տարաձայնությունները : Այդպիսով ճգնաժամի մասին որոշումների ընդունման եղանակը կարող է լուրջ անջրպետ առաջացնել միության կամզում և ի վերջո հանգեցնել նրա փլուզմանը : Հատկապես որ միության անդամ երկրները ոչ մի կերպ չեն պատրաստվում հետևել միության ընդունած որոշումներին և բացահայտորեն ազգային շահերը գերադասում են եվրոպական շահերին :