Մեկնաբանություն - Իրանը պատրաստակամություն է հայտնել երաշխավորելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը
Այն պայմաններում,երբ կովկասյան տարածաշրջանում արտաքին միջամտության հետևանքով խառնաշփոթ իրավիճակ է տիրում, Իրանը իր պատրաստակամությունն է հայտնել երաշխավորելու այս զգայուն տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները և իր աջակցությունը հայտնելով այդ բանակցություններին, ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության կամքն ու պատրաստակամությունը՝ երաշխավորելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը, իհարկե հաշվի առնելով Իրանի կարմիր գծերը։
Նախագահ Ռայիսին Հայաստանի փոխվարչապետ, ՀՀ և ԻԻՀ միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է,-«Մենք համաձայն չենք խնդիրներ լուծելու պատրվակով տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությանը, և կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծելու, այլև այն կդառնա ավելի մեծ խնդիր տարածաշրջանի ժողովուրդների ու պետությունների համար»։
Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ Ռայիսին ընդգծել է, որ Իրանը շատ կարևոր է համարում տարածաշրջանի կայունության և անվտանգության պահպանումը։
Իսլամական Հանրապետության նախագահի հայտարարություններն արվել են այն դեպքում, երբ ադրբեջանական կողմի սպառնալիքները կովկասյան տարածաշրջանում ամեն օր ինչ-որ պատրվակով սաստկանում են։
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան պաշտոնական Բաքվից հնչող մի շարք հայտարարություններին նշել է,- Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին:
Նրա խոսքով, Ադրբեջանը պարբերաբար խախտում է այս պայմանավորվածությունները` շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ինչը նույնպես հակասում է միջազգային հարթակներում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին:
Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում թշնամության խորացման ռազմավարությունը, ինչն ապակայունացման շարունակական սպառնալիք է» – գրել է Բաղդասարյանը։
Փաստորեն Իլհամ Ալիևի կառավարության վերջին սպառնալիքները, որոնք օտարերկրյա որոշ կառավարությունների աջակցությամբ օրեցօր ավելի սաստկանում են, բոլորը վկայում են այն մասին, որ Բաքվի իշխանությունները ոչ միայն չեն ձգտում ստորագրել ղարաբաղյան խաղաղության վերջնական համաձայնագիրը, այլև կրկնակի ջանքեր են գործադրում որպեսզի ներգրավվելով օտարների արկածախնդրություններում կովկասյան տարածաշրջանում խառնաշփոթ իրավիճակ ստեղծեն։
Ակնհայտ է, որ այս պայմանները կարող են լարվածություն և ռազմական հակամարտություններ տարածել կովկասյան տարածաշրջանում, և դրանից կտուժեն միայն տարածաշրջանի ժողովուրդներն ու անկախ երկրները, այսինքն՝ Ռուսաստանը և Իրանը։
Այս իրավիճակում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտնել է Հարավային Կովկասի տարածաշրջանում պատերազմն ու հակամարտությունը կանխելու Թեհրանի պատրաստակամությունը և ընդգծել, որ թույլ չի տա, որ փոխվի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։
Թվում է, թե Իլհամ Ալիևի կառավարությունը, չնայած Իրանի հետ բարեկամության պնդմանը և Թեհրանի աջակցությունը ստանալու փորձին, տարածաշրջանից դուրս որոշ կառավարությունների ծրագրերն իրականացնելու համար, կեղծ պատրվակներով փորձում է օրակարգ մտցնել ղարաբաղյան երրորդ պատերազմը։
Արևմտյան պետությունների նպատակն է փակել Իրանի և Հայաստանի միջև սահմանը։ Եթե օտարներն այս ոլորտում հաջողության հասնեն, Հայաստանը կկորցնի իր անկախությունը և աստիճանաբար կկործանվի։
Իսկ Իրանը ևս կկորցնի դեպի Ռուսաստան և Եվրոպա տանող կարևոր և ռազմավարական ճանապարհը։ Այս գաղութային քաղաքական իրականացման նպատակը տարածաշրջանում Իրանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելն է։
Ընդհանուր առմամբ, կասկած չկա, որ կովկասյան տարածաշրջանի երկրներին ուղղված Իրանի անվտանգության երաշխիքները կարելի է համարել այս տարածաշրջանում խաղաղության հաստատման կարեւոր ուղիներից մեկը։
Հատկապես, որ Իրանը, լինելով պատերազմող կողմերի բարեկամը, միշտ ընդգծել է հարավկովկասյան տարածաշրջանի հանրապետությունների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։