Մեկնաբանություն- Արդյո՞ք Կովկասը կվերածվի Ամերիկայի և Ռուսաստանի առճակատման դաշտի
Հայաստանն աշխարհագրական և տնտեսական կապեր ունի Ռուսաստանի հետ, և Մոսկվան ավանդաբար երկար ժամանակ ազդեցություն ունի Կովկասում: Ուկրաինայում պատերազմի սրումից հետո Արևմուտքի առաջնորդները, հատկապես ամերիկացիները, որոշեցին օգտագործել այս կարևոր տարածաշրջանը անվտանգության տեսանկյունից՝ որպես Ռուսաստանի հետ առճակատման դաշտ։
Արևմուտքի այս արտաքին քաղաքականության և ՆԱՏՕ-ի պատեհապաշտության պատճառով Ռուսաստանի հետ թուլացան Երևանի հարաբերությունները և տեղի ունեցան տարածաշրջանային անհարկի բռնություններ, օրինակ՝ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը։
Չնայած Հայաստանի հետ Ռուսաստանի պատմական կապերին, 2020 և 2023 թվականներին հակամարտությունից խուսափելու Մոսկվայի ձախողումը, ինչպես նաև Արևմուտքի խոստումները ստիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ռազմական և դիվանագիտական աջակցություն փնտրել Արևմուտքից:
Չնայած որոշ հակառուսական միտումներին, հեղինակավոր սոցհարցումները վկայում են այն մասին, որ հայաստանցիների մեծամասնությունը դեռ Ռուսաստանին համարում է իր երկրի կարևորագույն քաղաքական գործընկերը։
Որոշ փորձագետներ ասում են, որ ուկրաինական հակամարտության պատճառով Ռուսաստանի անգործությունը ստիպեց Հայաստանին հեռանալ Մոսկվայից, մինչև այնքան, որ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, թե Ռուսաստանի վրա հույս դնելը սխալ է եղել։ Այս հիմքի վրա չպետք է անտեսել Հայաստանի վարչապետի արևմտամետ միտումները։
Հայաստանի հեռանալը ռուսական ազդեցությունից կարող է դրդել ԱՄՆ պաշտոնյաներին դիմել վստահված ուժերի՝ տարածաշրջանում Ռուսաստանի դեմ պայքարելու համար:
The Hill ամսագիրը գրել է, որ Ադրբեջանի վերջին հարձակումը Հայաստանի վրա ցույց է տալիս լուծման անհրաժեշտությունը, և Միացյալ Նահանգները լավագույնս կարող է ապահովել իր դիվանագիտությունը՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու հույսով։
ԱՄՆ-ի շահերն ուղղակիորեն կապված են տարածաշրջանային հակամարտություններում զենքի տրամադրման միջոցով պատերազմի խթանման հետ։ Մոսկվայի բակում ներկայություն և ազդեցություն ունենալով, Ամերիկան և ՆԱՏՕ-ն կարող են ազդել Ուկրաինայի պատերազմի արդյունքների վրա, որն իրականում պատերազմ է Արևմուտքի և Ռուսաստանի միջև։
Այս քաղաքականության շրջանակներում, Հարավային Կովկասում մեծ տերությունների մրցակցությունից և Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցության նվազեցումից Ամերիկան հող է ստեղծել Մոսկվային առավել սադրելու համար։ Այս սխալները կարող են երկու միջուկային գերտերություններին՝ ԱՄՆ-ին ու Ռուսաստանին մղել ավելի շատ հակամարտությունների։
Կովկասի ժողովուրդը քաջատեղյակ է պատերազմի և դրա տառապանքների մասին, և գիտի, որ հետագա հակամարտությունը ոչ միայն կխլի իր սիրելիների կյանքը, այլև կկործանի իր երկիրն ու կջնջի առաջընթացի հեռանկարները:
Միայն Ամերիկան և ՆԱՏՕ-ն են, որ Կովկասում պատերազմ սկսվելով, ոչ միայն վաճառում իրենց զենքերը, այլև ամրացնում իրենց դիրքերը Ռուսաստանի սահմանների մոտ։