Մեկնաբանություն- Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերություններում ճգնաժամի սրման պատճառները
(last modified Wed, 21 Feb 2024 13:22:31 GMT )
Փետրվար 21, 2024 16:52 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերություններում ճգնաժամի սրման պատճառները

Վերջին շաբաթներին Եվրոպայի հետ Բաքվի պաշտոնյաների լեզվակռիվն այն աստիճանի էր, որ երկկողմ համագործակցության մի մասը կասեցվեց և երկու կողմերի հարաբերությունների հեռանկարը հայտնվեց  «անորոշության» մեջ։

Ընդհանուր առմամբ, Բաքու-Բրյուսել հարաբերությունների ճգնաժամը լուրջ խնդիր է, որի վրա ազդում են երկու խումբ գործոններ՝ Բաքվի և եվրոպական երկրների կողմից։

Նախ՝ Եվրամիությունում և Եվրախորհրդարանում հայկական հզոր լոբբիի ճնշումն է, որի միջոցով հայերը ցանկանում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ իրագործելու խաղաղության ցանկալի վիճակն այնպես, որ լրջորեն իրականացվեն նաև Հայաստանի պահանջները։ Միևնույն ժամանակ, Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները խորացնելու և այդ երկրին զենք վաճառելու և Ադրբեջանի դեմ Երևանի պաշտպանական ներուժն ամրապնդելու եվրոպական կառավարությունների ջանքերը զայրացրել են Բաքվի իշխանություններին։

Երկրորդը վերաբերում է Ադրբեջանի կառավարության ներքին և արտաքին մոտեցումներին ու գործողություններին, ինչը հարուցել է Եվրամիության երկրների, հատկապես Ֆրանսիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների դժգոհությունը, քանի որ այդ երկրները Բաքվի գործողությունները համարում են մարդու իրավունքների և նմանատիպ այլ հարցերի վերաբերյալ եվրոպական ընդունված չափանիշներին հակասող: Իհարկե, այս ընթացքում որոշ երկրներ, այդ թվում Ավստրիան և Հունգարիան լարվածություն չեն փնտրում Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում։

Փաստն այն է, որ եվրոպական երկրները իրենց ազդեցության խորքն ու գոտին զարգացնելու հարցում «դժգոհ» են Հարավային Կովկասում առկա կարգերից ու հավասարումներից և այն չեն գնահատում ​​իրենց արտաքին քաղաքականությանը համահունչ։

Ներկայումս Եվրոպան ձգտում  է ձեռք բերել «մեծ խաղահրապարակ» և «առավելագույն դերակատարություն» տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական-անվտանգության և էներգետիկ բնագավառներում Հարավային Կովկասում, որն առանձնահատուկ տարածաշրջան է աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական և աշխարհառազմավարական, ինչպես նաև տրանսպորտային ու տարանցիկ գծերի առումներով։ Այն «ազդեցիկ դեր» ունի  նաև Եվրոպային էներգակիրների մատակարարման գործում, հատկապես ուկրաինական պատերազմից հետո։

Ընդհանուր առմամբ, հետզհետե սառում են Բաքվի հարաբերությունները եվրոպական կառավարությունների հետ եւ դրա համար լավ հեռանկար չի երևում։ Հետևաբար, վերջին ընդհարումները, բացի այն, որ «լուրջ մարտահրավերներ» առաջացրին Բաքվի հետ Արևմուտքի հարաբերություններում, դրդում են Եվրամիությանը ավելի շատ համագործակցել Երևանի հետ՝ Հայաստանից ավելի շատ օգուտներ քաղելու համար, նամանավանդ, որ վերջին մեկ տարում այդ երկրին հրավիրել են անդամակցելու եվրոպական ռազմական և տնտեսական  կառույցներում։

Իհարկե, այստեղ մի կարևոր խնդիր կա. Ադրբեջանը Եվրոպայի նավթի ու գազի կարևոր մատակարարներից է։ Երկկողմ հարաբերություններում ճգնաժամի սրումը կարող է «ստվերի տակ» դնել երկու կողմերի էներգետիկ փոխանակումները. ընդորում այն իրավիճակում, երբ Եվրոպայի պահանջարկը Ադրբեջանի էներգակիրների նկատմամբ դարձել է «ռազմավարական կարիք»՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի պատճառով։

Հետևաբար, քանի դեռ երկու կողմերի հարաբերություններում առկա է էներգետիկ բաղադրիչը, և Ադրբեջանը «ռազմավարական նշանակություն» ունի Եվրամիության էներգետիկ անկախության համար, Բաքու-Բրյուսել հարաբերություններում ճգնաժամը անտրամաբանական ընթացք չի ունենա և կշարունակի մնալ «վերահսկվող» մակարդակում։

Հեղինակ՝ Կովկասի հարցերով փորձագետ Համիդ Խոշայանդ

Աղբյուր՝ IRNA