Մեկնաբանություն-Իրանում մեկնարկել է Իսլամական խորհրդարանի ընտրությունների նախընտրական քարոզարշավը
Այսօր Իրանի իսլամական խորհրդարանի 12-րդ գումարման ընտրություններում մրցող թեկնածուները սկսել են իրենց քարոզարշավը, որը կշարունակվի մինչև ութ օր։
Խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 15 200 թեկնածու, որոնք 3 ամսվա ընթացքում որակավորում են անցել դիտորդ խորհուրդների և Պահապան խորհրդի կողմից։
Ինչպես նշել է Իրանի ՆԳ նախարար Ահմադ Վահիդին, Իրանի իսլամական խորհրդարանի ընտրություններում իրական մրցակցութուն է սպասվում տարբեր քաղաքական խմբակցությունների միջև։
Քաղաքական հարցերի փորձագետ Ալի Զահեդին այս առնչությամբ ասում է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը 45 տարի առաջ իր հիմնադրման օրվանից միշտ եղել է համաժողովրդական քվեների աջակցության ներքո բոլոր ոլորտներում, և դրանք եղել են ժողովրդի ճակատագրի որոշման գլխավոր հենասյունը։
Ինչպես ԻԻՀ հիմնադիրն է ասել, Իսլամական խորհրդարանը օրենսդրության բերումով գլխավորում է երկրի գործերը, այդիսկ պատճառով Իսլամական խորհրդարանի ընտրությունները մեծ նշանակություն ունեն Իրանի Իսլամամական Հանրապետությունում ։
Ընտրությունների այս շրջանում թեկնածուների քարոզարշավի համար տարբեր ոլորտներ են դիտարկվել, այդ թվում՝ նրանք կարող են իրենց քարոզարշավի համար օգտվել մեսենջերներից և ռադիո-հեռուստատեսության կողմից ընձեռվող հնարավորությունից։
Իսկ գործադիր մարմինները նույնպես շատ լայն հարթակ են տրամադրել Իսլամական խորհրդարանի ընտրությունների թեկնածուներին, ինչը կարող է հարթակ լինել Իրանի Իսլամական Հանրապետությունում խանդավառ ընտրություններ անցկացնելու համար։
Հաշվի առնելով,որ բոլոր թեկնածուները պետք է գրանցեն իրենց քարոզարշավի բոլոր ծախսերը նախընտրական ֆինանսական համակարգում, կասկած չկա, որ Իրանի ընտրությունները ֆինանսների և ծախսերի առումով առողջ ընտություններ են լինելու։
Թեկնածուների կողմից գործադիր մարմինների հնարավորությունների և 200 հեռուստատեսային գովազդային ալիքների օգտագործումը ոչ միայն ցույց է տալիս,որ կառավարությունը լուրջ ջանքեր է գործադրում բոլոր թեկնածուների քարոզարշավի համար տարբեր հարթակներ տրամադրելու ուղղությամբ , այլև նվազենցում է թեկնածուների նախընտրական քարոզարշավի ծախսերը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ ընտրատարածքներում ընտրություններն անցկացվում են էլեկտրոնային եղանակով, յուրաքանչյուր ընտրատարածքի համար տրամադրվել է 5 էլեկտրոնային քվեատուփ, որպեսզի ընտրողները հեշտությամբ կարողանան քվեարկել։
Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ եղել է կրոնական ժողովրդավարության առաջատարը, իսկ ժողովուրդը ներկայանալով ընտրատեղամասերում , որոշիչ դեր է ունեցել երկրի կառավարման գործում։
Ի դեպ Իսլամական խորհրդարանը օրենսդրության և գործադիր գործակալների գործունեությունը վերահսկելու բերումով, կարևոր և ակնառու դերակատարություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության կառուցվածքում։
Ուստի ժողովուրդը մշտապես ակտիվ մասնակցություն բերելով ընտրություններին ,ոչ միայն իր հավատարմությունն է ցույց է տալիս Իսլամական Հանրապետության համակարգի նկատմամբ, այլև հզոր խորհրդարան ձևավորելու գործում հեղափոխական ու իսլամական դերակատարությամբ է հանդես գալիս։
Ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնին է ասել՝ խորհրդարանն Իրանի Իսլամական Հանրապետության համակարգում կարևոր ու առաջնային տեղում է, և հազարավոր թեկնածուներ, հանդես գալով մրցակցության ասպարեզում, լայն հնարավորություն են ապահովում ընտրողների համար ,որպեսզի Իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանը ձևավորվի բանիմաց պատգամավորների մասնակցությամբ։