Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարարի Եվրոպա կատարած ուղևորության երկրորդ փուլը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i21523-Մեկնարկել_է_Իրանի_ԱԳ_նախարարի_Եվրոպա_կատարած_ուղևորության_երկրորդ_փուլը
Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի Եվրոպա կատարած շրջագայության երկրորդ փուլ: Նա այցելել է Նորվեգիա: Զարիֆը երկուշաբթի օրը Սեյյեդ Աբբաս Էրաղչիի , Մաջիդ Թախթռավանչիի և Հոսեյն Ջաբերի Անսարիի ուղեկցությամբ ժամանել էր Օսլո:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2016 09:22 Asia/Tehran
  • Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարարի Եվրոպա կատարած ուղևորության երկրորդ փուլը

Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի Եվրոպա կատարած շրջագայության երկրորդ փուլ: Նա այցելել է Նորվեգիա: Զարիֆը երկուշաբթի օրը Սեյյեդ Աբբաս Էրաղչիի , Մաջիդ Թախթռավանչիի և Հոսեյն Ջաբերի Անսարիի ուղեկցությամբ ժամանել էր Օսլո:

Տարբեր երկրների պաշտոնյաներ, այդ թվում ԱՄՆ պետքարտուղար՝ Ջոն Քերին և Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինին ևս մասնակցելու են այդ համաժողովին:

Օսլոյի համաժողովը ճանաչված է որպես պատերազմի միջնորդների, բարձր մակարդակում որոշում ընդունողների և փորձագետների գլխավոր ժողով:

Նորվեգիայի համաժողովին մասնակցելուց հետո, Զարիֆը կմեկնի Գերմանիա: Այդ երկիր կատարելիք քանիժամյա այցի ընթացքում, Զարիֆը Բեռլինում իր գերմանացի պաշտոնակից՝ Ֆրանկ Վոլտեր Շտայնմայերի հետ հանդիպում և բանակցություն կունենա երկկողմ ու տարածաշրջանային հարցերի շուրջ:

Իր եվրոպական ուղևորության առաջին փուլում, որը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այցելեց Շվեդիա, Ֆինլանդիա, Լատվիա և Լեհաստան:

Եվրոպա կատարած իր ուղևորության երկրորդ փուլում, Զարիֆը տարբեր բնագավառների պաշտոնյաների հետ բանակցելու է երկկողմ ու բազմակողմ համագործակցությունների կապակցությամբ: Այդ բանակցությունները մեծ նշանակություն ունեն համատեղ քայլերի համապարփակ ծրագրից հետո Իրանի և Եվրոպական երկրների քաղաքա-տնտեսական հարաբերությունների ընդլայնման ճանապարհի քարտեզի ուրվագծման համար, քանզի Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բանաձևերի չեղարկումից հետո, Իրանի արտադրության ոլորտում ակնառու թռիչք է տեղի ունեցել : Իրանը վերադարձել է նավթի համաշխարհային շուկաներ : Եվ երկրի ներկայիս տնտեսական պայմանները ամբողջովին տարբերվում են նախկինում եղածից:

Պայմանագրերում Դիմադրողական տնտեսական նպատակները առանցք են հանդիսանում :

Նավթի ու գազի և արդյունաբերության բնագավառներում համատեղ ներդրումները, քաղաքական ու տարածաշրջանային խորհրդակցություններն այն թեմաներն են ,որոնց մասին Զարիֆը բանակցելու է Նորվեգիայում ու Գերմանիայում:

Ուստի տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման վերաբերյալ Իրանի տարածաշրջանային դիվանագիտությունը եվրոպական երկրների հետ Իրանի քաղաքական բանակցության կարևորագույն թեմաներից է լինելու: Այս առումով «Օսլո Ֆորում» համաժողովում Զարիֆի ելույթում ներկայացվելիք առաջարկներն ու հայեցակետերը մեծ նշանակություն ունեն:

Միջուկային բանակցություններն արդյունքի հասնելուց և համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման մեկնարկից ի վեր, Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հետամուտ է եղել Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման գործընթացին և Իրանի իսլամական հանրապետության իրավունքների պաշտպանությանը: Այս կապակցությամբ Սիոնիստական ռեժիմի նախագծերը և սաուդացիների խափանարարությունները և ԱՄՆ-ում ու Կանադայում որոշակի թեևերի կողմից իրականացվող այլ տեղաշարժեր կենտրոնացել են այն հարցի վրա, որ Իրանին սպառնալիք ու անապահով երկիր ներկայացնեն ու կանխեն արտասահմանյան ներդրումներն Իրանում: Այդ հոսանքներն անհիմն հայտարարություններով Իրանին մեղադրում են ահաբեկությունը հովանավորելու և մարդու իրավունքները խախտելու մեջ: Նրանք հետևում են Իրանաֆոբիայի նախագծին: Ուստի Իրանի ԱԳ նախարարի եվրոպական ուղևորությունը նպատակ ունի չեզոքացնել այդ բազմանպատակ տեղաշարժերը: