Մամուլի տեսություն - 18.03.2024
(last modified Mon, 18 Mar 2024 11:41:54 GMT )
Մարտ 18, 2024 15:11 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 18.03.2024

Նովրուզի և բնության գարնան նախօրեին Իրանի ժողովուրդը զբաղված է Նովրուզի և Հաֆթ Սին սեղանի առաջին անհրաժեշտության գնումներով՝ ևս մեկ տարի սկսելու ուրախությամբ և ապագայի հույսով՝ Իրանի պատվի ու հպարտության համար:

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Վերականգնման ժամանակը

Բոլոր վերելքներով ու վայրէջքներով հանդերձ, Իրանի տնտեսությունը կարողացավ վերածնվել իրանական 1402 թվականին՝ տասնամյա լճացումից հետո: 1402 թվականը կավարտվի 48 ժամից ավելի քիչ: Տարին, որը կոչվել էր «գնաճի վերահսկման և արտադրության աճի» տարի։ Տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ Իրանի տնտեսությունը բավարար գնահատական ​​է ստացել տարվա կարգախոսի իրագործման հարցում։

1402 թվականին այլևս ոչ մի նորություն չկար Կորոնա համաճարակի բռնկման մասին, ոչ էլ պատժամիջոցների առաջարկը, որը ցնցում էր Իրանի տնտեսությունը, Ուկրաինայում պատերազմի տնտեսական ազդեցությունը որոշ չափով չեզոքացվեց, և երկրները ջանքեր չգործադրեցին պահեստավորել սննդամթերքները և նավթաքիմիական արտադրանքները: Ամեն ինչ պատրաստ էր Իրանի տնտեսության կայունության վերադարձի համար։

 

Քեյհան օրաթերթ

Ֆրիդման. Աննախադեպ համաշխարհային ատելություն է ձևավորվել Իսրայելի և Ամերիկայի դեմ

Ամերիկացի հայտնի լրագրողն իր հետազոտությունների և դիտարկումների հիման վրա նախազգուշացրել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի դիրքերը համաշխարհային մակարդակով զգալի անկում են ապրում Գազայում հանցագործության պատճառով։

Թոմաս Ֆրիդմանը Նյու Յորք Թայմս թերթում գրել է. «Վերջին մի քանի օրն անցկացրել եմ Նյու Դելիում, Դուբայում և Օմանում, և այժմ կարևոր ուղերձ ունեմ փոխանցելու նախագահ Բայդենին և իսրայելցիներին»: Ես ականատես եղա բարեկամ և դաշնակից երկրների միջև Իսրայելի դիրքերի արագ և աճող էրոզիայի: Ընդունելիության և լեգիտիմության մակարդակը, որը դժվարությամբ է ձեռք բերվել մի քանի տասնամյակների ընթացքում, կորչում է, և եթե Բայդենը զգույշ չլինի, Ամերիկայի համաշխարհային դիրքը Իսրայելի հետ միասին կնվազի:

 

Էթելաաթ օրաթերթ

Հայտնի ամերիկացի սենատոր Սանդերսը հայտարարել է. Մենք չենք կարող շարունակել ֆինանսավորել Նեթանյահուի պատերազմը

Ամերիկացի սենատորը կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունը Նեթանյահուի կաբինետին և ասել է. «Մենք չենք կարող շարունակել ֆինանսավորել Նեթանյահուի ռազմական մեքենան»: Ամերիկացի սենատոր Բերնի Սանդերսը հայտարարել է. «Համաշխարհային զայրույթ կա Նեթանյահուի աջակողմյան կաբինետի դեմ, որը Գազայում հարյուր հազարավոր երեխաների սովի է մատնել»:

 

Դոնյայե Էղթեսադ օրաթերթ

Ուրմիա լճի մակարդակը (Իրանի հյուսիս-արևմուտք)-ում բարձրացել է 47 սմ-ով

Ուրմիա լճի ջրհավաք ավազանի պատասխանատուն հայտարարել է. «Այս լճի մակարդակը մեկ տարի առաջվա համեմատ բարձրացել է 47 սմ-ով, և այժմ ջրի մակարդակի բարձրացումը զգալի է»։

 

tert.am

Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին 

ՀՀ-ն շահագրգռված է երկկողմ հարաբերությունների զարգացմամբ, և իհարկե, Ղազախստանի հետ հարաբերությունները շատ մեծ դեր ունեն։

Այս մասին այսօր Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այսօր կոնկրետ պայմանավորվածություններ կան՝ հարաբերությունները զարգացնելու համար։ Չենք կարող չանդրադառնալ տրանսպորտային կապերին։ Նոր հնարավորությունների բացահայտումը կարևոր ու առանցքային է մեզ համար։

Մենք մեր տեսլականն ունենք՝ խաղաղության խաչմերուկ, այն է՝ լոգիստիկ հնարավորություններ հիմնված երկրների հավասարության ու ինքնիշխանության սկզբունքների պահպանման վրա։ Ես մեկ անգամ ընդգծել եմ, որ ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին և գործադրում է բոլոր ջանքերը՝ դրան հասնելու համար»,- նշեց նա։

Նախարարը հիշեցրեց, որ այս տարվա սեպտեմբերին լրանում է Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի 25-րդ տարեդարձը։

«Նշելով այս տարեդարձը՝ մենք միևնույն ժամանակ լավ հնարավորություն ունենք ամփոփել 25 տարվա գործընկերությունը և նոր էջ բացել մեր հարաբերություններում՝ ի շահ երկու երկրների բարօրության։

Անշուշտ, մենք ընդլայնում ենք մեր փոխգործակցության հիմքերը, մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը վկայում է անհրաժեշտ նախադրյալների մասին, մեր առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Այս ամենով հանդերձ՝ մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք։

Այս հանդիպման ընթացքում եկել ենք եզրահանգման, որ երկու կողմն էլ ունեն պատրաստակամություն զարգացնել այդ հարաբերությունները և իրացնել այդ չիրացված հնարավորությունները»,- եզրափակեց Միրզոյանը։

 

tert.am

ԵՄ խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցությունն ու հայ-ադրբեջանական կարգավորումը

ԵՄ խորհուրդը մարտի 18-ի նիստում քննարկելու է Հայաստանին աջակցելը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Բրյուսելում ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում, ի թիվս այլ հարցերի, կներառվեն ԵՄ աջակցությունը Հայաստանին և Երևանի և Բաքվի միջև կարգավորումը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչին։

 

tert.am

Կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել հարատև խաղաղություն հաստատելու հնարավորությունից. Ստոլտենբերգ

Կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել հարատև խաղաղություն հաստատելու հնարավորությունից. այս մասին X-ում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով իր այցը Բաքու:«Ուրախ էի Բաքվում հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի վաղեմի գործընկերն է, և ես անհամբեր սպասում եմ գործընկերության հետագա ամրապնդմանը: Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ավելի լայն անվտանգության համար. կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել հարատև խաղաղություն հաստատելու հնարավորությունից»,- գրել է նա։

 

news.am

Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին

Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը պաշտոնանկությունից հետ բարձրաձայնում է, որ ամաչում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի արածների համար։

X-ի իր միկրոբլոգում Մարուքյանն արձագանքել է Շառլ Միշելի՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ գրառմանը.

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հեգնանքով շնորհավորել է ՌԴ նախագահական ընտրությունների մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով, որ չկա ընդդիմություն, չկա ազատություն, չկա ընտրություն։ Ես չէի արձագանքի այս հեգնական շնորհավորանքին, եթե Շառլ Միշելը հավասարապես կիրառեր ԵՄ չափանիշները։

Նույն Շառլ Միշելն օրեր առաջ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ և բարեմաղթանքներ հղել նրան նոր մանդատի համար։

Տարօրինակ է, բայց Ալիևին ուղղված շնորհավորանքը, ով 2003 թվականին հորից ժառանգել է Ադրբեջանի նախագահությունը, 21 տարի իշխանության ղեկին է և 92,05 տոկոս ձայն հավաքելով՝ հաղթում է իր հինգերորդ ժամկետը, որևէ սարկազմ կամ հեգնանք չի պարունակում։ Նա նաև չի ասում, որ Ադրբեջանում ընդդիմություն, ազատություն, ընտրություն չկա։ Ոչ մի խոսք քաղբանտարկյալների, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների, Ադրբեջանում և աքսորում գտնվող լրագրողների, քրեական հետապնդման ենթարկված և հալածված լրագրողների և բացահայտ բլոգերների մասին:

Քանի որ մենք երկուսս էլ ALDE (Լիբերալների և դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի ) կուսակցության անդամ ենք, ես ամաչում եմ այս մարդու վարքագծի և երկակի ստանդարտների պրակտիկայի համար, և այդ մարդը ներկայացնում է ԵՄ-ն։

Ես ուրախ եմ մի բանի համար, այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը լրանում է, և հույս ունեմ, որ ապագայում ԵՄ-ն առաջնորդող ավելի համարժեք գործիչներ կտեսնեմ»։

 

news.am

Հնագետները Թուրքիայում գտել են Հայոց Երվանդունի արքայատանը պատկանող Անտիոք I թագավորի արձանագրությունը

Թուրքիայում գտել են 2100-ամյա արձանագրություն. «Կոմմագենեի Անտիոք արքան մարդկանց հորդորում է ենթարկվել եւ հարգել օրենքը», տեղեկացրել է Arkeonews-ը։

Արձանագրությունները գտել են 2023թ. թուրքական գյուղի բնակիչները։ Այդ մասին նրանք տեղեկացրել են թանգարանին, եւ Օքսֆորդի ու Պիզայի համալսարանների գիտնականները եկել են ուսումնասիրելու դրանք։ Դժվար տեղանքի եւ թեք ժայռերի պատճառով հայտնաբերված նմուշները օդով տեղափոխվել են Պերե քաղաք՝ ռազմական ուղղաթիռի եւ ճոպանների օգնությամբ։

Արձանագրություններում Անտիոք I թագավորի հորդորներն են։ Նա ժողովրդին կոչ է արել «ենթարկվել եւ հարգել օրենքը»։ Հակառակ կողմում Անտիոք I-ի եւ Միհրդատ I-ի պատկերներով ռելիեֆն է։

Անտիոք I-ը (մ.թ.ա. 69–34թթ.) Կոմմագենեի արքան էր։ Նա հայոց Երվանդունի արքա էր, կիսով չափ հույն, կիսով չափ իրանցի, եւ հայտարարում էր, որ սերում է Դարեհ I թագավորից։ Կոմմագենեն գոյություն է ունեցել մ.թ.ա. 163-ից մինչեւ մ.թ. 72 թվականը, երբ դարձել է հռոմեական նահանգի՝ Սիրիայի մի մասը։ Նրա գերեզմանը գտնվում է Նեմրութ լեռան գագաթին։

Գիտնականները կարծում են, որ իրենց հայտնաբերած արձանագրությունը լույս կսփռի մարդկության եւ Կոմմագենեի պատմության վրա։

Պիտակ