Մեկնաբանություն- Սիոնիստական ռեժիմի կաբինետի և ընդդիմադիր կուսակցությունների միջև  լարվածությունը սրվել է
(last modified Thu, 21 Mar 2024 14:26:45 GMT )
Մարտ 21, 2024 17:56 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Սիոնիստական ռեժիմի կաբինետի և ընդդիմադիր կուսակցությունների միջև  լարվածությունը սրվել է

Գազայի պատերազմում պաղեստինցի զինյալների հաջողություններին զուգահեռ, Սիոնիստական ռեժիմի կաբինետի և ընդդմադիր ուժերի միջև լարվածությունը սրվել է։ 

Օկուպացված տարածքներում համատարած բողոքի ալիք է բարձրացել Նեթանյահուի դեմ, իսկ պատերազմում կրած պարտությունների պատճառով, նրա ղեկավարած կաբինետը հայտնվել է անորոշ վիճակում։ 
Վերջին շրջանում օկուպացված տարածքներում համարյա ամեն օր տեղի են ունենում բողոքի ցույցեր։ Իսրայելցի գերիների հարազատները Նեթանյահուին մեղադրում են հրադադարի և գերիների փոխանակման շուրջ ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների ուղղությամբ բավարար քայլեր չանելու մեջ։ Իսկ ընդդիմությունը մեծացրել է կաբինետը տապալելուն և նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն ուղղված ջանքերը։
Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը Նեթանյահուին զգուշացրել է, որ վերջինս կպարտվի պատերազմում և չի կարողանա վերադարձնել պատանդներին։
Պատերազմին և զոհերի թվի աճին զուգահեռ, աշխարհում մեծացել է ռեժիմի դեմ ուղղված քննադատության ալիքը, իսկ ռեժիմի ներսում ընդդիմությունը պահանջում է  լուծարել կաբինետը։ 
Սիոնիստական ռեժիմի նախկին արտգործնախարար Սիփի Լիվոնին, Բենիամին Նեթանյահուի կոռուպցիոն գործերից մեկի դատական լսման ժամանակ պաշտոնապես ցուցմունք է տվել նրա դեմ և վարչապետին մեղադրել լրատվամիջոցներից մեկի տնօրենի հետ համաձայնության գալու մեջ։

 Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումները շարունակվում են

Օկուպացված տարածքներում ներքին ճգնաժամն օրեցօր աճում է, իսկ Նեթանյահուն դրա դեմ պայքարելու հնարավորություն չունի։ Ու չնայած ԱՄՆ-ի, արևմտյան կառավարությունների և լրատվամիջոցների համակողմանի աջակցությանը, ամբողջ աշխարհում մեծացել է նաև ռեժիմի դեմ ուղղված քննադատության ալիքը։ Անկախ խմբերն ու կազմակերպությունները, ինչպես նաև տարբեր երկրների քաղաքացիները, ամերիկյան և եվրոպական տարբեր համալսարանների ուսանողները հանրահավաքներ են անցկացրել՝ բողոքելով Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ։
Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի պատերազմի շարունակմամբ ուՀԱՄՍ-ի պարտությամբ, այդ տարածքը կանցնի Սիոնսիտական ռեժիմի վերահսկողության տակ։ Նա նշել; է, որ արդյունքում գերիները նույնպես ազատ կարձակվեն։ Սակայն մինչ օրս նրա հայտարարած նպատակներցի որևէ մեկն իրականություն չի դարձել և այսօր հրադադարի պայմանները թելադրում են պաղեստինցի զինյալները։
Ռեժիմի անվտանգության պաշտոնյաները  զգուշացրել են, որ  պատերազմի շարունակվելու դեպքում ներքին ճգնաժամերը կսրվեն, և նման իրավիճակում նախարարների կաբինետը չի կարողանա ապահովել գրավյալ տարածքների անվտանգությունն ու ռեժիմը կհայտնվի փլուզման վտանգի առջև։  
2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության սկզբից ի վեր, Սիոնիստական ռեժիմը ծանր պարտություններ է կրել պաղեստինյան զինյալ խմբավորումներից, և բացահայտվել է ռեժիմի բանակի խոցելիությունը։ Ամբողջ աշխարհում ռեժիմի կաբինետի դեմ լայնածավալ բողոքի ցույցերը, աննախադեպ տնտեսական ճգնաժամը, քաղաքական ու անվտանգության անկայունությունը, ընդդիմադիր կուսակցությունների և Նեթանյահուի միջև տարաձայնությունների սրումը, գրավյալ տարածքներում «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության հետևանքներից են: