Մեկնաբանություն-Սիոնիստները խոստովանել են Իրանի ռազմավարական բարձր հզորությունը
Սիոնիստական ռեժիմի ղեկավարները խոստովանել են, որ անկարող են դիմակայել Իրանի ռազմավարական բարձր հզորությանը։
Երկուշաբթի (2024 թվականի ապրիլի 1-ին) Սիոնիստական ռեժիմի կործանիչները հրթիռային հարձակման ենթարկեցին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Ալ-Մեզեհ փողոցում գտնվող՝ Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինը: Հարձակման հետևանքով նահատակվել է տասներեք մարդ, այդ թվում՝ յոթ իրանցի դիվանագիտական ու ռազմական խորհրդականներ: Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները ընդգծել են այս հանցագործության համար Սիոնիստական ռեժիմին պատժելու անհրաժեշտությունը և հստակ հայտարարել են Իսրայելից վրեժ լուծելու մասին։
Իրանի հնարավոր արձագանքի հետեւանքները վերջին օրերին սարսափեցրել են Սիոնիստական ռեժիմի կաբինետին, ընդորում այս ռեժիմի լրատվամիջոցներն իրենց հաղորդումներում նշել են այս հարցը: Սիոնիստական ռեժիմի 12-րդ հեռուստաալիքը հայտնել է Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պատերազմի նախարար Յոավ Գալանտի, պատերազմի նախկին նախարար և պատերազմի խորհրդի ներկայիս անդամ Բենի Գանցի և պատերազմի խորհրդի անդամ Գադի Այզենկոտի մասնակցությամբ անվտանգության թեմայով նիստի անցկացման մասին։ Տեղի է ունեցել Սիոնիստական ռեժիմի կաբինետի անվտանգության նիստը, որի նպատակն էր քննարկել, թե Իրանի հնարավոր պատասխան գործողությունները և դրա դեմ պայքարի ուղիների համաձայնումը։
Ուրբաթ օրը եբրայական «Ma'ariv» թերթը հրապարակել է սոցհարցման արդյունքները և գրել, որ օկուպացված տարածքների բնակիչների 60 տոկոսի մոտ գերակշռող զգացմունքները բացասական են, սիոնիստների 24 տոկոսը հուսահատություն է զգում, իսկ 23 տոկոսը տագնապի մեջ է։
Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա կատարված ահաբեկչությունը Սիոնիստական ռեժիմի հանցավոր գործողությունների մաս է կազմում, որը հակասում է միջազգային չափանիշներին ու կանոններին: Սիոնիստական ռեժիմը, Դիմադրության ուժերին դիմակայելու հարցում անճարակության մեջ հայտնվելով և տարածաշրջանում լարվածություն ու քաոս ստեղծելու նպատակով հարձակվել է դիվանագիտական վայրերից մեկի վրա, որը իրավական անձեռնմխելիության հետ մեկտեղ համարվում է նաև տվյալ երկրի տարածքի մի մաս։
Սիոնիստական ռեժիմի ռազմատենչ առաջնորդները, վայելելով ԱՄՆ-ի և Արևմուտքի, ինչպես նաև արևմտյան լրատվամիջոցների շարունակական աջակցությունը, որոնք արդարացնում են Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, շարունակում են ճգնաժամ հարուցել և փորձում են պատերազմ սանձազերծել, սակայն այս մշտական ընթացակարգն այլևս արդյունք չի կարող ունենալ, և սիոնիստների աջակիցները ևս փորձում են առանձնացնել իրենց հաշիվները Թել Ավիվից:
Իրանի ռազմավարական մոտեցումները, հատկապես տարածաշրջանում Ալ-Աքսա փոթորիկ գործողությունից հետո, հանգեցրել են Սիոնիստական ռեժիմի մեկուսացմանը: Իրանի Իսլամական Հանրապետության շարունակական աջակցության արդյունքում Դիմադրության խմբերը դարձել են տարածաշրջանի զարգացումների ազդեցիկ ուժ, իսկ Սիոնիստական ռեժիմն անզոր է եղել նրանց ծավալուն գործողությունների և կարողությունների դիմաց։
Հաշվի առնելով նոր զարգացումները և Սիոնիստական ռեժիմի կործանարար դերը, տարածաշրջանի երկրներն այլևս չեն վստահում այս ռեժիմին և նրանց ամերիկյան ու արևմտյան աջակիցներին։ Իրանի դերն ու դիրքն այսօր հսկայական ազդեցություն ունի տարածաշրջանի զարգացումների վրա այնպես, որ սիոնիստները ևս խոստովանում են իրենց մեկուսացումը և Իրանին դիմակայելու անկարողությունը։