Մեկնաբանություն-Սիոնիստները խոստովանել են Իրանի ռազմավարական բարձր հզորությունը
(last modified Sat, 13 Apr 2024 14:55:08 GMT )
Ապրիլ 13, 2024 18:25 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Սիոնիստները խոստովանել են Իրանի ռազմավարական բարձր  հզորությունը

Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարները խոստովանել են, որ անկարող են դիմակայել Իրանի ռազմավարական բարձր հզորությանը։

Երկուշաբթի (2024 թվականի ապրիլի 1-ին) Սիոնիստական ռեժիմի  կործանիչները  հրթիռային հարձակման ենթարկեցին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի  Ալ-Մեզեհ փողոցում գտնվող՝ Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինը: Հարձակման հետևանքով նահատակվել է տասներեք մարդ, այդ թվում՝ յոթ իրանցի դիվանագիտական ​​ու ռազմական խորհրդականներ: Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները ընդգծել են այս հանցագործության համար Սիոնիստական ​​ռեժիմին պատժելու անհրաժեշտությունը  և հստակ հայտարարել են Իսրայելից վրեժ լուծելու մասին։ 

Իրանի հնարավոր արձագանքի հետեւանքները վերջին օրերին սարսափեցրել են Սիոնիստական ​​ռեժիմի կաբինետին, ընդորում այս ռեժիմի լրատվամիջոցներն իրենց հաղորդումներում  նշել են այս հարցը: Սիոնիստական ռեժիմի 12-րդ  հեռուստաալիքը  հայտնել  է  Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պատերազմի նախարար Յոավ Գալանտի, պատերազմի  նախկին  նախարար  և պատերազմի խորհրդի ներկայիս անդամ Բենի Գանցի և  պատերազմի խորհրդի անդամ Գադի Այզենկոտի  մասնակցությամբ անվտանգության թեմայով նիստի անցկացման մասին։ Տեղի է ունեցել Սիոնիստական ​​ռեժիմի կաբինետի անվտանգության նիստը, որի նպատակն էր քննարկել, թե Իրանի հնարավոր պատասխան գործողությունները և դրա դեմ պայքարի ուղիների համաձայնումը։

Ուրբաթ օրը եբրայական «Ma'ariv» թերթը հրապարակել է սոցհարցման արդյունքները և գրել, որ օկուպացված տարածքների բնակիչների 60 տոկոսի մոտ գերակշռող զգացմունքները բացասական են, սիոնիստների 24 տոկոսը հուսահատություն է զգում, իսկ 23 տոկոսը տագնապի մեջ է։ 

Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա կատարված ահաբեկչությունը Սիոնիստական ​​ռեժիմի հանցավոր գործողությունների մաս  է կազմում, որը հակասում է միջազգային չափանիշներին ու կանոններին: Սիոնիստական ​​ռեժիմը, Դիմադրության ուժերին դիմակայելու հարցում անճարակության մեջ հայտնվելով  և տարածաշրջանում լարվածություն ու քաոս ստեղծելու նպատակով հարձակվել է դիվանագիտական ​​վայրերից մեկի վրա, որը իրավական անձեռնմխելիության հետ մեկտեղ համարվում է նաև տվյալ երկրի տարածքի մի մաս։

Սիոնիստական ​​ռեժիմի ռազմատենչ առաջնորդները, վայելելով ԱՄՆ-ի և Արևմուտքի, ինչպես նաև արևմտյան լրատվամիջոցների շարունակական աջակցությունը, որոնք արդարացնում են Գազայում Սիոնիստական ռեժիմի  հանցագործությունները, շարունակում են ճգնաժամ  հարուցել  և փորձում են պատերազմ սանձազերծել, սակայն այս մշտական ընթացակարգն այլևս  արդյունք չի կարող ունենալ, և սիոնիստների աջակիցները ևս  փորձում են առանձնացնել իրենց հաշիվները Թել Ավիվից:

Իրանի ռազմավարական մոտեցումները, հատկապես տարածաշրջանում Ալ-Աքսա փոթորիկ գործողությունից հետո, հանգեցրել են Սիոնիստական ​​ռեժիմի  մեկուսացմանը: Իրանի Իսլամական Հանրապետության շարունակական աջակցության արդյունքում Դիմադրության խմբերը դարձել են տարածաշրջանի զարգացումների ազդեցիկ ուժ, իսկ Սիոնիստական ​​ռեժիմն անզոր է եղել նրանց ծավալուն գործողությունների և կարողությունների դիմաց։

Հաշվի առնելով նոր զարգացումները և Սիոնիստական ​​ռեժիմի կործանարար դերը, տարածաշրջանի երկրներն այլևս չեն վստահում այս ռեժիմին և նրանց ամերիկյան ու արևմտյան աջակիցներին։ Իրանի դերն ու դիրքն այսօր հսկայական ազդեցություն ունի տարածաշրջանի զարգացումների վրա այնպես, որ սիոնիստները ևս խոստովանում են իրենց մեկուսացումը և Իրանին դիմակայելու անկարողությունը։