ԱՄՆ-ը և ներքին ահաբեկչության մարտահրավերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i21682-ԱՄՆ_ը_և_ներքին_ահաբեկչության_մարտահրավերը
ԱՄՆ-ի նախագահը հերքել է Օրլանդոյի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապը ահաբեկչական մեծ դավադրության հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2016 09:36 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը և ներքին ահաբեկչության մարտահրավերը

ԱՄՆ-ի նախագահը հերքել է Օրլանդոյի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապը ահաբեկչական մեծ դավադրության հետ:

«Այս դեպքը վկայում է ԱՄՆ-ում ներքին ծայրահեղականության գոյության մասին»,-ասել է Օբաման:

Կիրակի օրը ԱՄՆ Ֆլորիդա նսհանգի Օրլանդոյում տեղի ունեցած հարձակումն ամենամեծ մասայական սպանությունն է համարվում 2001 թվականի 11-սեպտեմբերյան դեպքերից հետո: Դեպքից հետո, հասարակական կարծիքի ուշադրության կենտրոնում են հայտնվել ծայրահեղական խմբերի սպառնալիքներն ու ահաբեկչական քալերը:

Չնայած լրատվամիջոցների լայն քարոզչություններին, ԱՄՆ-ի և այդ երկրի քաղաքացիների դեմ ուղղված անվտանգության սպառնալիքները արտասահմանյան բնույթ չունեն:

Համենայնդեպս ԱՄՆ-ում կան ծայրահեղական ու ահաբեկչական բազմաթիվ խմբեր: Ոմանք գտնում են, որ ԱՄՆ-ի պետությունը ձգտում է սահմանափակել քաղաքացիական ազատությունները: Մեկ այլ խումբ ռասայական մոտեցում ունի: Որոշ կրոնական խմբեր ծայրահեղականության ու բռնության են դիմում: Մի շարք ծայրահեղականներին էլ մտահոգում է այն հանգամանքը, որ համաշխարհայնացման բովում կվերանա ամերիկյան ինքնությունը:

Այս բոլորն այն դեպքում, երբ որոշ խմբավորումներ կոշտ վերաբերմունք են ցուցաբերում մի շարք հարցերի, այդ թվում համասեռականությսն և հղիության արհեստական ընդահտման նկատմամբ:

Անտարակույս, ԱՄՆ-ում շատ հզոր է ծայրահեղական ու բռնատիրական գաղափարների ձևավորման մթնոլորտը. Այն դեպքում, երբ այդ երկրում շատ դյուրին է հրազենին հասանելիություն ունենալը:

Օկլահոմա Սիթիի դաշնային շենքում ռմբադրությունը , կամ Չարլսթոնում սևամորթների եկեղեցում իրականացված հրաձգությունն ԱՄՆ-ում ներքին ահաբեկչության դեպքերից են համարվում: Ավելի վաղ, ԱՄՆ-ի անվտանգության պաշտոնատարները հայտարարել էին, որ ներքին ահաբեկչության դեմ պայքարն ավելի դժվար է:

Անցած երկու տասնամյակներում, ԱՄՆ-ի կառավարության հակաահաբեկչական քայլերը կենտրոնացած են եղել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վրա: Իսկ հենց այդ ժամանակահատվածում, ԱՄՆ-ում առավել քան երբևէ հզորացել է ներքին ահաբեկչությունը: Այնպես որ այդ երկրում ծնված երիտասարդը հրազենից օգտվելով ամենամեծ մասայական սպանությունն է իրականացնում: Ոստիկանության խոսքերով, Օմար Մաթինը դեմ էր համասեռականությանը և Օրլանդոյի գիշերային ակումբներից մեկում իրականացրած հարձակման ժամանակ ներշնչված է եղել ԻԼԻՊ-ի քարոզչություններից ու բռնության ձևերից:

Բարաք Օբամայի խոսքերով, այդ հարձակումը ԱՄՆ-ում արտասահմանցի ահաբեկիչների գործը չի եղել, այլ ներքին ահաբեկչություն ու ծայրահեղականության հետևանք է: Հետևաբար ԱՄՆ-ում ներքին ծայրահեղականությունը չկանխելու դեպքում, երկրի այլ շրջաններում ևս նման հարձակումների հավանականությունը չի բացառվում: