Մեկնաբանություն- Ամերիկյան Կոնգրեսի ներկայացուցիչների նոր պահանջը՝ դադարեցնել զենքի վաճառքը Իսրայելին
(last modified Sat, 04 May 2024 14:56:45 GMT )
Մայիս 04, 2024 18:26 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ամերիկյան Կոնգրեսի ներկայացուցիչների նոր պահանջը՝ դադարեցնել զենքի վաճառքը Իսրայելին

ԱՄՆ Կոնգրեսի 88 դեմոկրատ ներկայացուցիչներ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակում պահանջել են արգելել հարձակողական զենքի վաճառքը Իսրայելին։ Ամերիկյան Կոնգրեսի ներկայացուցիչների՝ Բայդենին ուղղված նամակում ասվում է. «Սահմանափակումները, որ Իսրայելը առաջացրել է Գազա մարդասիրական օգնություն ուղարկելու ճանապարհին, հանգեցրել են աննախադեպ հումանիտար աղետի»։

Այս ներկայացուցիչներն իրենց նամակում ընդգծել են, որ իրենց կարծիքով, Գազա մարդասիրական օգնություն ուղարկելու վերաբերյալ Սիոնիստական ​​ռեժիմի սահմանափակումները խախտում են Միացյալ Նահանգների օրենքները։

Սենատոր Քրիս Վան Հոլենը և ԱՄՆ Սենատի մի քանի անդամներ նույնպես համաձայն են ԱՄՆ Կոնգրեսի այս 88 ներկայացուցիչների հետ։ Վան Հոլենը ասաց․ «Մենք փորձում ենք՝ քանի դեռ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չի փոխել իր քաղաքականությունը՝ Ամերիկայի մտահոգությունները փարատելու համար, ԱՄՆ-ի կառավարությունը պետք է հրաժարվի ավելի շատ հարձակողական զենք ուղղարկել Իսրայելին»։

Ամերիկայի դեմոկրատական ​​կուսակցության զգալի թվով ներկայացուցիչների կողմից Իսրայելին զենքի վաճառքը դադարեցնելու նոր պահանջն արվել է նախկին նմանատիպ պահանջների ուղղությամբ: 40 դեմոկրատ օրենսդիրներ ավելի վաղ կոչ էին արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին դադարեցնել զենքի վաճառքը Սիոնիստական ռեժիմին։ ԱՄՆ Կոնգրեսի այս 40 ներկայացուցիչները, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նենսի Փելոսին Բայդենին հղած իրենց նամակում պահանջել էին դադարեցնել Սիոնիստական ​​ռեժիմին զենքի վաճառքը և պայմանավորել Վաշինգտոնի օգնությունն այս ռեժիմին։ Ամերիկյան Կոնգրեսի դեմոկրատ ներկայացուցիչների, հատկապես Փելոսիի կողմից այս նամակի ստորագրումը, ով Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենահեղինակավոր դեմոկրատներից է և տասնամյակներ շարունակ եղել է ամերիկա-իսրայելական հարաբերությունների առանցքային պաշտպանը, ցույց է տալիս, թե որքանո՞վ է ընկել Սիոնիստական ​​ռեժիմի դիրքը ամերիկյան ժողովրդի և այս երկրի Դեմոկրատական ​​կուսակցության աչքում՝ Գազայի հատվածում այդ ռեժիմի բանակի դաժան գործողությունների և հանցագործությունների պատճառով:

Ամերիկացի անկախ սենատոր Բերնի Սանդերսը սպառնացել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և ասել, որ եթե մարդասիրական օգնություն պարունակող հազարավոր բեռնատարներ չմտնեն Գազայի հատված, ապա կդադարեցվի այդ ռեժիմին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնությունը։

Ուշագրավը Իսրայելի նկատմամբ վերաբերմունքում Ամերիկայի երկակի քաղաքականությունն է։ Մինչ Կոնգրեսի զգալի թվով օրենսդիրներ դեմ են Սիոնիստական ​​ռեժիմին զենք վաճառելուն, Սպիտակ տունը շարունակում է պնդել Թել Ավիվի զինումը և զինամթերքի ու շատ հզոր ռումբերի հսկայական խմբաքանակներ է ուղարկում Սիոնիստական ​​ռեժիմին՝ սպանելու Գազայի ճնշված ժողովրդին։ Փաստորեն, Սպիտակ տան անվիճելի աջակցությունը Թել Ավիվին միշտ կանաչ լույս է եղել Սիոնիստական ​​ռեժիմի համար՝ շարունակելու իր հանցավոր գործողությունները, հատկապես Գազայի ժողովրդի ցեղասպանումը, սովի մատնելու զենքի կիրառումը՝  Գազայի հատվածում սով առաջացնելու համար։

Անշուշտ, արեւմտյան քաղաքական գործիչներին պետք է հարցնել, թե ինչու, Մերձավոր Արևելքում Սիոնիստական ​​ռեժիմի կործանարար դերն ընդունելով հանդերձ, նրանք դեռ շարունակում են լայնորեն աջակցել այս ռեժիմին տարբեր ձևերով: Այս աջակցությունից պետք է նշել այն, որ Գերմանիան և Բրիտանիան շարունակում են մի կողմից զենք և զինամթերք ուղարկել Իսրայել, միևնույն ժամանակ Գերմանիան աջակցում է Սիոնիստական ​​ռեժիմին՝ այս ռեժիմի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցադիմումի քննության ժամանակ, որն իրականացվում էր Ցեղասպանության արգելման մասին 1948 թվականի Ժնևի կոնվենցիան խախտելու համար։