Օբաման զգուշացրել է Իսլամը չարաշահելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i21955-Օբաման_զգուշացրել_է_Իսլամը_չարաշահելու_կապակցությամբ
Սպիտակ Տան խոսնակ՝ Ջաշ Էռնեստը հայտարարել է.«ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման նախազգուշացրել է Իսլամը չարաշահելու կապակցությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2016 15:28 Asia/Tehran
  • Օբաման զգուշացրել է  Իսլամը չարաշահելու կապակցությամբ

Սպիտակ Տան խոսնակ՝ Ջաշ Էռնեստը հայտարարել է.«ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման նախազգուշացրել է Իսլամը չարաշահելու կապակցությամբ»:

Սպիտակ Տանը կայացած մամլո ասուլիսի ժամանակ , Ջաշ Էռնեստն ասել է.«Բարաք Օբաման բազմիցս խոստովանել է, որ այն ինչ ԻԼԻՊ-ը և ծայրահեղական կազմակերպությունները ներկայացնում են , իսլամից շեղվածություն է նշանակում»:

Վկայակոչելով Օբամային, նա ասել է.«ԱՄՆ-ի ու արևմուտքի թշնամին իսլամ կրոնը չէ , այլ այն ծայրահեղականները, որոնք իսլամը խեղաթյուրում և այնպես են ներկայացնում ,որ ստեղծվում է տպավորություն, թե այն միայն կռվի ու պատերազմի կրոն է»:

Մուսուլմաններն արևմուտքում, ներառյալ ԱՄՆ-ում բազմիցս ընդգծել են, որ Իսլամի ու ծայրահեղականության միջև ոչ մի առնչություն չկա:

Արևմտյան լրատվամիջոցները արևմտյան պետությունների հետ համադրված քարոզչական հարձակումներ են սկսել Իսլամի ու մուսուլմանների դեմ և փորձում են Իսլամը ծայրահեղականությանը համազոր ներկայացնել ,որպեսզի ԱՄՆ-ում կամ արևմտյան այլ երկրներում մուսուլմանների վրա հարձակման ենթահող ստեղծվի: Կարելի է ասել ,որ Օբամայի վերջերս կատարած արտահայտությունները հակազդեցություն են ուղղված ԱՄՆ-ի հասարակության մեջ տիրող իսլամաֆոբիային:

2015 թ.-ի դեկտեմբերի 2-ին Կալիֆորնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական ակտի հետևանքով սպանվեց 14 մարդ: Այդ օրվանից ԱՄՆ-ում խորացել է մուսուլմանների նկատմամբ ատելությունը:

Նման դեպքերը պատճառ են դարձել , որ ԱՄՆ-ում ծայրահեղական աջակողմյաններն իրենց նպատակների իրականացման համար փորձեն մուսուլմանների դեմ հոգեբանական պատերազմ շղթայազերծել: Ի դեպ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու՝ Դոնալդ Թրամփը փորձել է առաջարկներ ներկայացնելով մուսուլմանների դեմ , ԱՄՆ-ի ժողովրդի համաձայնությունը շահել ու բարձրացնել իր վարկանիշը:

Թրամփը Սան Բերնարդինոյի և Օրլանդոյի ահաբեկչական դեպքերից հետո , պահանջել է ամբողջովին արգելել մուսուլմանների մուտքն ԱՄՆ:

Թրամփի հակաիսլամական արտահայտությունները դարձան պատրվակ ԱՄՆ-ի աջակողմյանների ու ցեղապաշտների ձեռքում և ԱՄՆ-ում իսլամական կենտրոնների ու մուսուլմանների դեմ հարձակումները դարձան հաճախակի: Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը որոշ ժամանակ առաջ հրապարակած հաղորդագրությամբ հայտարարել է, որ Փարիզում ու Սան Բերնարդինոյում տեղի ունեցած հարձակումներից հետո, ԱՄՆ-ում մզկիթների ու մուսուլմանների վրա հարձակումներն ավելացել են: Խորհուրդը հայտարարել է, որ մուսուլմանների նկատմամբ բացասական զգացմունքները հետևանք են ԱՄՆ-ում տիրող քաղաքական մթնոլորտի:

Մյուս խնդիրն ԱՄՆ-ի անհերքելի դերն է ահաբեկչական-թաքֆիրական խմբավորումների, հատկապես ԻԼԻՊ-ի ստեղծման գործում, որի մասին խոստովանել է նույնիսկ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար և դեմոկրատների առաջատար թեկնածու՝ Հիլարի Քլինթոնը:

Ամերիկացիներն իրենց արաբ ու արևմտյան դաշնակիցների հետ թաքֆիրական խմբերի, հատկապես ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու փոխարեն Միջին Արևելքում լոկ իրենց շահերի ուղղությամբ են քայլ կատարում և սատարում են ԻԼԻՊ-ին ու տասնյակ այլ ահաբեկչական խմբերին և արդյունքում այդ խմբերը կարողացել են մեծ թվով ուժեր ներգրավելով սարսափելի գործողություններ իրականացնել: Եվ այժմ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման թիրախում են հայտնվել նաև այն ստեղծող արևմտյան երկրներն, այդ թվում ԱՄՆ-ն: