Ռուսաստանը խստորեն քննադատել է աշխարհում Արևմուտքի գերիշխանությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i22009-Ռուսաստանը_խստորեն_քննադատել_է_աշխարհում_Արևմուտքի_գերիշխանությունը
ՌԴ ԱԳ նախարար ՝ Սերգել Լավրովը չորեքշաբթի օրն այդ երկրի Պետդումայում ունեցած ելույթում , հայտարարել է , որ Արևմուտքը չի կարող որպես աշխարհում գերիշխող ուժ ներկայանալ և այդ ուղղությամբ ջանքերն ապարդյուն են :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2016 08:55 Asia/Tehran
  • Ռուսաստանը խստորեն քննադատել է աշխարհում Արևմուտքի գերիշխանությունը

ՌԴ ԱԳ նախարար ՝ Սերգել Լավրովը չորեքշաբթի օրն այդ երկրի Պետդումայում ունեցած ելույթում , հայտարարել է , որ Արևմուտքը չի կարող որպես աշխարհում գերիշխող ուժ ներկայանալ և այդ ուղղությամբ ջանքերն ապարդյուն են :

Լավրովի խոսքերով , Արևմուտքը փորձում է վնասել սպառազինության ու էներգետիկայի շուկայում Ռուսաստանի հաջողություններին: Նա շեշտել է , որ Ռուսաստանը մտադիր չէ ներքաշվել ԱՄՆ-ի , ՆԱՏՕ-ի և Եվրամիության կողմից պարտադրված առճակատման մեջ : Լավրովի խոսքերը հիմնականում ուղղված են ԱՄՆ-ին , որը ջանում է ամեն գնով աշխարհին պարտադրել իր գերակա դիրքը ՝ իր նկատի առած հակամարգը հաստատելու համար : Բնականաբար , Ռուսաստանի համար , որն իրեն միջազգային ուժ է համարում և ունի իրեն բնորոշ ստրատեգիա ու նպատակներ , Արևմուտքի նման քաղաքականությունն ընդունելի չէ :

Ուկրաինայի ճգնաժամի մեկնարկից և արևմուտքի ու Ռուսաստանի միջև աննախադեպ առճակատումից հետո , վերջին երկու տարիներին , կողմերի միջև հարաբերությունները սառել են : Ռուսաստանին ճնշելու նպատակով , ԱՄՆ-ը ՝ Եվրամիության և արևմտյան բլոկում իր մյուս գործընկերների ուղեկցությամբ , Ռուսաստանի դեմ տնտեսական ու ֆինանսական լայնամասշտաբ պատժամիջոցներ է սահմանել : Արևմտյան երկրները նաև Ռուսաստանի դեմ հոգեբանական պատերազմ են սկսել և Մոսկվային անընդհատ նվաստացնելով , փորձում են նտան միջազգային անվտանգությանն ուղղված մեծ սպառնալիք ներկայացնել : Դրա դիմաց , Ռուսաստանը փորձում է գնդակն արևմուտքի խաղաղդաշտ գլորելով , նրան մեղադրել իրենց տիրակալությունն ու արժեքները պարտադրելու փորձի մեջ :

Լավրովի խոսքերը փաստորեն վկայում են միջազգային մասշտաբով արևմտյան գերիշխող և մրցակից ուժերի միջև հին անցյալ ունեցող հակադրման մասին : Արևմտյան երկրները բազմիցս լիբերալ ժողովրդավարությունը ներկայացրել են որպես աշխարհի քաղաքական գերակա գաղափարախոսություն և նույնիսկ սառը պատերազմն ավարտվելուց հետո , ամերիկացի մտավորական ՝ Ֆրանսիս Ֆուկույաման խոսեց պատմության ավարտի մասին : Վերջերս ԱՄՆ-ը Ռուսաստանին անվանել է համաշխարհային կարգերի դեմ ուղղված մեծագույն սպառնալիք, հայտարարելով, որ անհրաժեշտ է պայքարել այդ երկրի դեմ : Պատճառն այն է, որ Մոսկվան արևմտյան արժեքները մերժում է արևմտյան արժեքները , որոնք արևմուտքը ցանկանում է ներկայացնել որպես համաշխարհային արժեքներ : Մոսկվան պահանջում է , որ Արևմուտքը հարգի միջազգային օրենքները : Այդ իսկ պատճառով , Ռուսաստանի դեմ արևմուտքի կոմից հոգեբանական ու քարոզչական պատերազմ է ծավալվել : Նպատակն է ՝ Ռուսաստանին վտանգավոր ու ոտնձգիչ երկիր ներկայացնելը , որը հայտարարում է, թե իշխում է արևելյան Եվրոպայի տարածքներին և ոչ մի գնով նրան վստահել չի կարելի: Այդպիսով ԱՄՆ-ն նպատակ ունի արդարացնել Ռուսաստանի դեմ ուղղված իր թշնամական քայլերը : Այսօր Ռուսաստանը եկել է այն եզրակացության , որ ԱՄՆ-ի և արևմուտքի գլխավոր նպատակն այդ երկրի թուլացումն է :

Հաշվի առնելով վերը նշված փաստերը , Մոսկվան ցանականում է, որ Արևմուտքը վերանայի իր քաղաքականությունները , իսկ Անվտանգության խորհուրդն ավելի լուրջ ջանքեր գործադրի ՝ միջազգային համակարգում ակտիվ դերակատարությամբ հանդես գալու համար , որպեսզի արւևմտյան շրջանակները , որոնց քայլերը դեմ են տարբեր երկրների անկախության , տարածքային ամբողջականության հարգման և մյուս երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին , այլևս իրենց ծրագրերը շարունակելու առիթ չունենան :