Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի դատարան
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i22150-Իրանը_ԱՄՆ_ի_դեմ_հայց_է_ներկայացրել_Հաագայի_դատարան
Իրանի իսլամական հանրապետությունը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան՝ այդ երկրի կողմից Իրանի Կենտրոնական բանկին պատկանող ակտիվների մի մասն արգելափակվելու պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2016 06:59 Asia/Tehran
  • Իրանը  ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի  դատարան

Իրանի իսլամական հանրապետությունը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան՝ այդ երկրի կողմից Իրանի Կենտրոնական բանկին պատկանող ակտիվների մի մասն արգելափակվելու պատճառով:

ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրն այդ մասին հայտնելով ասել է.«Իրանի կառավարությունը պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հակաիրանական քայլը և Իրանին պատճառած վնասի դիմաց հատուցում վճարել այս երկրին»:

Սույն թվականի ապրիլի 20-ին ԱՄՆ Գերագույն դատարանը թշնամական քայլի դիմելով դատական որոշման քողի տակ հայտարարել է, որ Նյու Յորքում Իրանի Կենտրոնական բանկին պատկանող մոտ երկու միլիարդ դոլար արգելափակել է հօգուտ այսպես կոչված իրավական գործի հայցվորների: Դատարանի դատավորը վկայակոչելով անհիմն հայտարարությունները, Իրանին դատապարտել է վնասի հատուցում կատարել: Դատարանը նշել է, թե Իրանը մասնակցել է ԱՄՆ-ից դուրս իրականացված տարբեր ահաբեկչական ակտերի:

Իրանի նախագահ՝ Հասան Ռոհանին ԱՄՆ-ի այդ քայլը «բացահայտ գողություն» է որակել:

Անցած ամիս, հակազդելով ԱՄՆ-ի Գերագույն դատարանի կողմից Իրանի ակտիվների արգելափակմանը, Իրանի խորհրդարանը կառավարությանը պարտավորեցրել է, ԱՄՆ_ից հատուցում պահանջել 1953 թ.-ին Իրանում իրականացրած հեղաշրջման հետևանքով երկրին հասցված վնասների համար:

Իրանը և ԱՄՆ-ն նախքան իսլամական հեղափոխության հաղթանակը՝ 1955 թ.-ին ստորագրեցին տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների վերաբերյալ դաշինքը ,որը միջազգային իրավունքների հիմամբ ուժի մեջ է:

Այդ դաշինքը 1957 թ.-ի հունիսին գործադրման հանձնվեց և այդ թվականից ի վեր օրինական շրջանակ սահմանվեց Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների համար:

Այդ դաշինքի 21-րդ կետի երկրորդ մասով ճշտորոշվում է Հաագայի դատարանի դերակատարությունը երկու կողմերի հայցերին հետամուտ լինելու գործում: Այդ կետի համաձայն՝ ստորագրող կողմերի միջև որևէ հակամարտության դեպքում, յուրաքանչյուրը կարող է դիմել միջազգային դատարան հարցին լուծում տալու համար, եթե կողմերի միջև համաձայնությունը չկայանա մեկ այլ ճանապարհով :

ԻԻՀ դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի ժամանակ Պարսից ծոցի երկնքում Իրանի ուղևորատար ինքնաթիռի ուղղությամբ ԱՄՆ-ի ռազմանավի հրթիռային հարձակման հարցով Իրանը դիմեց Հաագայի դատարան: Դեպքի հետևանքով զոհվեց 290 հոգի մարդ :

Իրանը ԱՄՆ-ի դեմ երկրորդ անդամ հայց է ներկայացրել 1992 թ.-ի նոյեմբերին,երբ ԱՄՆ-ն 1987-1988 թթ.-ին հարձակվեց Պարսից ծոցում գտնվող իրանական նավթային խողովակաշարերի վրա: Ներկայումս Իրանը 3-րդ անգամ ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի դատարան:

Իրանը և երկրի պետական կառույցները ԱՄՆ-ի դատարանների դիմաց օժտված են դատական անձեռնմխելիությամբ: Ուստի ԱՄՆ-ի դատական քայլը նշանակում է այս անձեռնմխելիության խախտում: ԱՄՆ-ի այսպես ասած դատական քայլը ոչ միայն զուրկ է իրավական հիմքից ,այլ ուղղակի քաղաքական նպատակներով կատարված քայլ է:

Իրանը վճռակամ է միջազգային համապատասխան մարմինների միջոցով պաշտպանել իր իրավունքները , թեև փորձը ցույց է տվել ,որ չպետք է շատ ակնկալիք ունենալ այդ կառույցներից: