ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը Միջին Արևելքում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i22156-ԱՄՆ_ի_նոր_քաղաքականությունը_Միջին_Արևելքում
Չորեքշաբթի օրը, Իսրայելի Հերցալյա կենտրոնի տարեկան կոնֆերնսում ունեցած ելույթում, ԱՄՆ-ի պետքարի տեղակալ Անտոնի Բելինքենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կշարունակի իր ներկայությունը Միջին Արևելքի տարածաշրջանում, սակայն չի հենվի միայն իր զինվորական հնարավորությունների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2016 08:57 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը Միջին Արևելքում

Չորեքշաբթի օրը, Իսրայելի Հերցալյա կենտրոնի տարեկան կոնֆերնսում ունեցած ելույթում, ԱՄՆ-ի պետքարի տեղակալ Անտոնի Բելինքենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կշարունակի իր ներկայությունը Միջին Արևելքի տարածաշրջանում, սակայն չի հենվի միայն իր զինվորական հնարավորությունների վրա:

Բելինքենն ասել է, ԱՄՆ-ն ներկա է աշխարհի տարբեր տարածքներում, իսկ Միջին Արևելքի տարածաշրջանում դիվանագիտական, տեխնիկական, տնտեսական, մշակութային և քաղաքական դերակատարություն ունի:

Նա հավելել է.-«Սխալ է այն կրածիքը, թե ԱՄՆ-ն անտարբեր է այդ տարածաշրջանի զարգացումների նկատմամբ և հետ է նահանջել տարածաշրջանից»:

ԱՄՆ-ի պետքարտուղարտուղարության պաշտոնատարի արտահայտությունները հնչում են այն պայմաններում, երբ շշուկներ են տարածվել Միջին Արևելքի տարածաշրջանում Վաշինգտոնի ներկայության նվազման վերաբերյալ:

Այն բանից հետո երբ, 2012 թ. Բարաք Օբաման ներկայացրեց ԱՄՆ-ի ռազմական նոր ռազմավարությունը, որում հստակորեն ընդգծված էր այդ երկրի ռազմական ներկայությունը Ասիա-Օվկիաինա տարածաշրջանում, որոշ շրջանակներ համոզված էին, թե ԱՄՆ-ի ներկայությունը Միջին Արևելքի տարծաշրջանում աստիճանաբար կնվազի: Իսկ այնուհետև ԱՄՆ-ն ավելի զգալի ռազմական ներկայություն կունենա Ասիա-Օվկիաինա տարածաշրջանում:

Ի հարկե, այս տեսակետը մասամբ ճիշտ է, քանի որ ԱՄՆ-ի նավատորմի 60 տոկոսը ներկայումս կենտրոնացված է Ասիա-Օվկիաինա տարածաշրջանում: Սակայն որոշ գործոններ ԱՄՆ-ին ստիպել են ավելի մեծացնել իր ռազմական ներկայությունը Միջին Արևելքի տարածաշրջանում: Այդ գործոններից մեկը ահաբեկչական և թաքֆիրական խմբերի, ինչպես ԻԼԻՊ-ի ակտիվ գործունեությունն է այդ տարածաշրջանում:

Չնայած ԱՄՆ-ն և նրա Արևմտյան ու արաբական երկրների դաշնակիցները մեծ դերակատարություն են ունեցել ահաբեկչական խմբերի ձևավորման գործում, սակայն ներկայումս Եվրոպայում և ԱՄՆ-ում ԻԼԻՊ-ի կողմից իրականացված հարձակումների պատճառով, ԱՄՆ-ի զինվորական և անվտանգության պաշտոնատարները զգալով մոտալուտ վտանգը, ՆԱՏՕ-ին և Արևմտյան դաշնակիցներին կոչ են անում պայքարել ԻԼԻՊ-ի դեմ: Հենց այդ պատրվակով ԱՄՆ-ը ապահովել է իր երկարատև ներկայությունը տարբեր երկրներում, այդ թվում`Սիրիայում, Եմենում և Լիբիայում:

Ինչպես ընդգծել է ԱՄՆ-ի պետքարտուղարության տեղակալը, ԱՄՆ-ի ներկայությունը Միջին Արևելքի տարածաշրջանում բազմակողմ է լինելու և անցյալի նման չի սահմանափակվելու միայն ռազմական ներկայությամբ:

Բելինքենի խոսքերով, ԱՄՆ-ն նպատակ ունի նոր ձևերով օգտագործել իր ուժային բոլոր լծակները: Նրա կարծիքով, այդ ձևրից են ռազմական, տնտեսական, դիվանագիտական և ուսուցման ու տեխնիական դերկատարությունը:

Սակայն այն ինչ որ ակնհայտ է, ԱՄՆ-ը ձախողել է Միջին արևելքում, հատկապես Սիրիայում իր նպատակներին հասնելու հարցում և այս խնդիրը առթել է Միջին Արևելքի տարածաշրջանում Սպիտակ տան վարած քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ-ի կոնգրեսի որոշ բարձրաստիճան ներկայացուցիչների դժգոհաությունը :