Հեզբոլլահի հզորության մասին խոստովանություն թե ՝ շարժման նկատմամբ սարսափի դրսևորում
Բռնագրավյալ Պաղեստինում «Հերզլիա» Herzliya տարեկան համագումարում ունեցած ելույթում , Սիոնիստական ռեժիմի կապի և հետախուզության հարցերով նախարար ՝ Յեսրաիլ Կացը խոստովանել է , որ Լիբանանի Հեզբոլլահը ռազմական մեծ ուժ է ներկայացնում :
Սիոնիստական ռեժիմի կապի և հետախուզության հարցերով նախարարի խոսքերով , Լիբանանի Հեզբոլլահը կարող է ծանր հարվածներ հասցնել Իսրայելի ներքին ճակատին , հիմնաշենային կառույցներին , օդանավակայաններին , նաև էներգիայի պաշարներին ու նավահանգիստներին : Կացը ասել է , որ Իսրայելը չի կարող և չպետք է Հեզբոլլահի հետ քայքայիչ պայքարի մեջ մտնի , ուստի պատերազմին վերջ տալու և ներքին ճակատին հասցված վնասները կրճատելու համար , հարկադրված է լինելու Լիբանանում ցանկացած նպատակակետի դեմ ծավալուն հարվածների դիմել : Հարց է առաջանում , որ իսրայելցի նախարարի խոսքերը Լիբանանի Հեզբոլլահի հզորության մասին իրական խոստովանություն է , թե ՞ համարվում է տարածաշրջանում Հեզբոլլահի նկատմամբ սարսափի դրսևորում : Թվում է , թե սիոնիստ նախարարի խոսքերում և ընդհանուր առմամբ ռեժիմի պետայրերի մոտ , նկատելի են Հեզբոլլահի մարտունակության մասին խոստովանական արտահայտություններ , որոնք համարվում են տարածաշրջանի մասշտաբով Հեզբոլլահի նկատմամբ սարսափ տարածելուն ուղղված քայլեր : Այդ մասին խոստովանել է ոչ միայն Սիոնիստական ռեժիմի կապի և հետախուզության հարցերով նախարար ՝ Յեսրաիլ Կացը :
Սիոնիստական ռեժիմի կառավարության ըննդիմադիր կուսակցության նախագահ ՝ Իսահակ Հերցուկը ևս նախազգուշացրել է Լիբանանի Հեզբոլլահի հետ մոտալուտ պատերազմի մասին Իսրայելի որոշ պետայրերի խոսքերի կապակցությամբ : Նա ասել է .-«Պատերազմը խաղ չէ և չպետք է ոմանք անզգույշ քայլերի դիմելով , չհաշվարկված քայլեր անեն» :
Անտարակույս Լիբանանի Հեզբոլլահը ռազմական մարտունակ շարժում է , որն ունի ամուր հավատքով օժտված գործունյա մարդուժ : Դա նկատելի դարձավ 2006 թվականին Հեզբոլլահի դեմ Իսրայելի շղթայազերծած 33-օրյա պատերազմի օրոք , նաև վերջին տարիներին Սիրիայի ճգնաժամի հարցում Հեզբոլլահի կառուցողական դերակատարության հարցում : Կարևոր է այն փաստը , որ այս խոսքերի ենթատեքստում կա Հեզբոլլահի նկատմամբ սարսափ : Իսրայելի պետայրերը փորձում են իրենց համախոհ արաբական երկրներին հուշել , որ Լիբանանի Հեզբոլլահը վերածվում է տարածաշրջանում ռազմական կարևոր մի ուժի : Հաշվի առնելով այն հանգամանքը , որ Լիբանանի Հեզբոլլահը համարվում է ԻԻՀ-ի կարևոր դաշնակիցներից մեկը , ուստի արաբական երկրների համար այդ խոսքերը նաև իրանաֆոբիա են նշանակում :
Մյուս կարևոր հարցն այն է , որ Իսրայելի պետայրերը խոստովանում են Հեզբոլլահի մարտունակությունը , որպեսզի արաբական երկրներում շարժման դեմ ֆոբիա տարածեն : Երկրներ , որոնք վերջերս ԱՄՆ-ի հետ միասին , իրենց ողջ ջանքերն ի գործ են դրել Հեզբոլլահին հարվածելու համար : ԶԼՄ-ների շրջափակումը , ահաբեկչական խմբերի ցուցակում շարժման անունը տեղադրելը և ֆինանսապես շրջափակելը , բոլորը եղել են քայլեր , որոնց վերջին չորս ամիսներին դիմել են ԱՄՆ-ն և արաբական երկրները ՝ Հեզբոլլահի դեմ : Իսրայելի պետայրերի այս մոտեցումը վկայում է , որ չնայած Հեզբոլլահի դեմ արվող բոլոր քայլերին , ռեժիմը շարունակում է սարսափել այս արաբական շարժումից :