Հայացք՝ Իրանի դեմ Ռիադի թշնամական քաղաքականություններին
Տարածաշրջանային իրադարձություններում սաուդացիների անտրամաբանական վերաբերմունքը և Սաուդյան Արաբիայի թագավորական դիրքի ամրապնդման նպատակով ծայրահեղական ու անկայուն քաղաքականությունների վրա Ռիադի պնդումը, դարձել են քաղաքական ու լրատվական շրջանակների քննարկման թեման:
«Եգիպտոս թայմս» թերթը կիրակի օրը հրապարակած հոդվածում վերլուծելով տարածաշրջանում սաուդացիների անտրամաբանական վերաբերմունքները, գրել է.«Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, այդ երկիրը դարձել է Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների մղձավանջը»:
Հոդվածի մի հատվածում ասված է.«Չնայած Սաուդյան Արաբիայի ներսում իշխանության սանդուղքում արքայազների դասավորումը Մալեք Սալմանի և նրա որդու Մոհամմեդի օգտին է, բայց քաղաքական ու իշխանական մոտավորապես 43 պաշտոնների տեղափոխումը և 13 նախարարությունների ու հաստատությունների միաձուլումը կարելի է համարել անհրաժեշտ երաշխիքներ Մոհամմեդ Բեն Սալմանի նշանակման համար, ինչը կասկածների տեղիք չի տալիս արքայազն Մոհամմեդ Բեն Նայեֆի կրճատման վերաբերյալ:
Սիրիայում և Իրաքում թաքֆիրականների միլիտարիստական նախագծերը և Եմենում ընթացող պատերազմը արյունալի, ծախսատար ու անհաջող վկայական են գրանցել սաուդացիների գործունեության վերաբերյալ,ինչն ամոթալի է այդ երկրի համար:
Այդ վկայականում Սիոնիստական ռեժիմի հետ բարեկամությունը ևս խորհելու տեղիք է տալիս: Իսրայելի ռեժիմի պաշտոնյաները վերջերս կայացած Հերցիլիա համաժողովում հստակորեն խոստովանել են, որ որոշ արաբական երկրներ իրենց հարաբերությունները փոխել են Իսրայելի հետ և Թելավիվը հանդես է գալիս սաուդացիներին աջակցելու դիրքորոշմամբ:
Ավելի վաղ, Սաուդյան Արաբիան միլիարդավոր դոլարներ էր նվիրել Սադդամին` Իրանի դեմ պատերազմելու համար: Այս երկիրը թաքֆիրական ահաբեկիչների հետ հարձակվել է մի քանի երկրներում գտնվող Իրանի դիվանագիտական կենտրոնների վրա և ահաբեկչական խմբերին օգտագործել է Իրանում անկայություն առաջացնելու համար:
Սաուդյան Արաբիան նույնիսկ պատրաստ եղավ էժան նավթ առաջարկելով վտանգել իր տնտեսությունը ,միայն այն հույսով ,որ իր նավթը աճուրդի դնելով, կկարողանա խափանել նավթի շուկան և նվազեցնել Իրանի նավթային եկամուտը:
Սաուդյան Արաբիան այդ քայլերով միայն իրենից բացասական դիմագիծ ներկայացրեց աշխարհին: Նա իր այդ քայլերով աշխարհում հանդես եկավ արյունարբու չարագործի ու ահաբեկության հովանավորի դերում: Հատկանշական է, որ երեկ, Իտալիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ դատապարտելով ՄԱԿ-ի երեխաների իրավունքները ոտնահարող երկրների սև ցուցակից Սաուդյան Արաբիայի անունը հանելու քայլը, պահանջել են հետամուտ լինել Եմենում Ալե Սաուդի ոճրագործություններին:
Դա այն դեպքում,երբ Թելավիվի ռեժիմի պաշտոնյաները սաուդական դոլարները և Սաուդյան Արաբիայի կողմից պաշտպանվող թաքֆիրական ահաբեկչությունը իրենց անվտանգության խթանիչներն են համարում: ԱՄՆ-ն և Եվրոպան էլ մտածում են միլիարդավոր դոլարներ արժողությամբ զենք վաճառել Սաուդյան Արաբիային և տարածաշրջանում այդ երկրին մղել դեպի իրարամերժ քաղաքականություն, որպեսզի այդպիսով կարողանան արդարացնել իրենց միջամտություններն տարածաշրջանում:
11 սեպտեմբերյան դեպքերին Սաուդյան Արաբիայի 15 քաղաքացիների դերակատարության և այդ խայտառակությունը քողարկելու համար 750 միլիարդ դոլարի կաշառք վճարելու փաստը, ցույց է տալիս Սաուդյան Արաբիայի իրական դեմքը: Մինչդեռ Ռիադը փորձում է իր անհիմն հայտարարությունները կրկնելով, Իրանին ներկայացնել որպես ահաբեկությունը հովանավորող և տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտող երկիր: