Ավստրիայի ԱԳ -ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման սխեմա է պահանջել
Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը կոչ է արել ԵՄ-ին աստիճանաբար վերացնել հակառուսական պատժամիջոցները:
«Ես հավատում եմ, որ մենք պետք է աստիճանաբար գանք իրավիճակին, որի ընթացքում Մինսկի արձանագրության կատարման յուրաքանչյուր քայլ պետք է ուղեկցվի պատժամիջոցների քայլ առ քայլ վերացմամբ», - ասել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը :
Գերմանիայի ԱԳ նախարար ՝ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ևս ասել է, որ Մինսկի արձանագրությունը հարգելու դեպքում, ԵՄ-ը պետք է աստիճանաբար վերացնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները: Շտայնմայերը նշել է, որ Ռուսաստանի պատժամիջոցների աստիճանաբար վերացման կողմնակիցն է, սակայն Մոսկվան պետք է ապացուցի, որ կատարելու է Ուկրաինայի հարցում Մինսկի համաձայնության հիմունքով իր հանձնառությունները: Գերմանիայի ԱԳ նախարարի այս խոսքերը վկայում են Ռուսաստանի նկատմամբ այդ երկրի քաղաքական դաշտում իշխող կոալիցիայում անջրպետի առկայության մասին: Գերմանիայի սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունը , որին անդամակցում է երկրի ԱԳ նախարարը , կանցլեր ՝ Անգելա Մերկելի Պահպանողական կուսակցության համեմատությամբ , Ռուսաստանի նկատմամբ ավելի հանդուրժողական դիրքորոշման կողմնակից է : Ուրբաթ օրը ԵՄ-ը անդամ երկրների ներկայությամբ գումարված նիստում , պաշտոնապես մեկ տարվա համար ՝ մինչև 2017 թ.-ի հունիսի 23-ը, երկարաձգվել է 2014 թ.-ին Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցվելու հետ հետ կապված Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները : ՌԴ-ի դեմ Եվրամիության պատժամիջոցներն ընդգրկում են Ղրիմի թերակղզուց այդ միություն ներդումային ծրագրերի իրականացման և ապրանանքերի ներմուծման արգելքները : Այնուամենայնիվ և ԵՄ-ի այժմյան աշխատանքային ծրագրին հակառակ , Իտալիան Ռուսաստանի հետ առևտրա-տնտեսական հարաբերություններ է հաստատել :
Իտալիայի վարչապետ ՝ Մատեո Ռենցիի հետ բանակցությունների ավարտին , ՌԴ նախագահ ՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել է , որ Սանկտպետերբուրգյան տնտեսական միջազգային համագումարին առընթեր , երկու երկրների միջև մեկ միլիարդ 300 միլիոն եվրո արժողությամբ տնտեսական համագործակցության մի քանի փաստաթղթեր են ստորագրվել : Պուտինի խոսքերով , Ռուսաստանը և Իտալիան մտադիր են ակտիվացնել առևտրա-տնտեսական ոլորտում հարաբերությունները : Պուտինն ընդգծել է իր երկրի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների անազդեցիկ լինելու փաստը : Պուտինի խոսքերով , չնայած Ռուսաստանի դեմ սահմանված քայլերի , եվրոպական երկրները ցանկանում են համագործակցել Մոսկվայի հետ : ՌԴ նախագահի հավաստմամբ , ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները չպետք է անուշադրության մատնեն Ռուսաստանի հետ համագործակցելու համար եվրոպական ընկերությունների ցանկությունը , այլև իրենց քաղաքականությունը պետք է մշակեն ըստ այդ ցանկության : Պուտինի ասածով , Սանկտպետերբուրգյան համագումարն ապացուցել է , որ եվրոպական ընկերությունները Ռուսաստանի հետ համագործակցելու ցանկությունը թաքցնելու պատճառ չունեն :
2014 թվականից ի վեր Ուկրաինայի ճգնաժամի պատճառով , Եվրամիությունը և ԱՄՆ-ը Մոսկվային մեղադրում են այդ երկրի ներքին գործերին միջամտելու մեջ , ինչի հետևանքով Մոսկվայի դեմ պատժամիջոցներ են սահմանել , որոնց հակադարձել է Մոսկվան :