Գերմանիան ձգտում է միջնորդել ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացին
Ֆրանկ Վալթեր Շտայնմայերի Կովկաս այցելության սեմին, Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ՝ Մարտին Շեֆերը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է մաս կազմել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
ԵԱՀԿ-ի հերթական նախագահի պաշտոնում Գերմանիայի արտգործնախարարը Կովկասի տարածաշրջան այցելության ընթացքում քննարկելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջև տիրող հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
Շտայնմայերի այցը կայանում է այն պայմաններում, երբ երկուշաբթի հունիսի 20-ին, Սանկ Պետերբուրգում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի նահագահների հանդիպումը: Գերմանիան հույս է հայտնել, որ Սանկտ Պետերբուրգի նիստն արդյունավետ կլինի:
Գերմանիայի արտաքին գերատեսչությունը կարևորում է Ղարաբաղում հրադադարի ամրապնդման ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկումը և հակամարտության վերջնական կարգավորման համար բանակցությունների վերսկսումը:
Սակայն հարց է ծագում, թե Գերմանիան ինչ դերակատարություն կարող է ունենալ Մինսկի խմբի բանակցություններում: Գերմանիայի քաղաքական որոշ շրջանակներ համոզված են, որ ղարաբաղյան հակամարտությունը պատրվակ է ծառայում տարածաշրջանային հավասարություններում Մոսկվայի, Վաշինգտոնի և Եվրոպայի միջամտության համար:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների երկրորդ փուլն սկսվեց այն ժամանակ, երբ վերջին ամիսների ընթացքում շփման գծում բախում տեղի ունեցավ հայ և ազերի ուժերի միջև: Այդ ժամանակահատվածում ՌԴ նախագահը և Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինին կողմերին կոչ արեցին անհապաղ դադարեցնել բախումները և հարգել հրադադարը: ԵԱՀԿ-ի հերթական նախագահ, Գերմանիայի արտգործնախարար՝ Վալտեր Շտայնմայերը նույնպես հակամարտող կողմերին կոչ արեց Մինսկի խմբի շրջանակում վերսկսել բանակցությունները:
Ղարաբաղում ռազմական գործողության մասին, գերմանական «Դոյչե վելե» լրատվական գործակալությունը գրել է, որ Թուրքիան առանցքային դեր է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության սրման հարցում և իրականում այդ երկրի միջամտությունների պատճառով Ղարաբաղում ճգնաժամը սրվեց:
«Դոյչե Վելե»-ն նշել է, որ միջամտելով ղարաբաղյան հարցում, Թուրքիան , ձգտում էր այդ երկրի հասարակական կարծիքը շեղել ներքին ինչպես նաև Սիրիայի զարգացումներից ու սիրիացի փախստականների հարցից:
Այդ դեպքում, եթե Գերմանիայի արտաքին գերատեսչության մեկնությունը ղարաբաղյան հակամարտությունից համապատասխանի Դոյչե Վելեյի մեկնությանը, անհնար է թվում, որ այդ երկրի նախագահը կարողանա որոշիչ դեր ունենալ հակամարտությունը կառավարելու հարցում: Միգուցե ամենադիվանագիտական քայլը կլինի այն, որ Գերմանիայի արտաքին գերատեսչությունը և Շտայմայերն ընդգծել են այդ կետը և իրենց հովանավորությունն են հայտնել Մինսկի միջնորդական խմբի ջանքերի նկատմամբ: Ջանքեր, որոնք երբեք արդյունավետ չեն եղել: