ՄԱԿ-ը հակազդել է Բահրեյnում քաղաքացիության իրավունքի զրկմանը
ՄԱԿ-ն անպատճառաբանելի է համարել Բահրեյնի ժողովրդի ընդվզման առաջնորդներից Շեյխ Իսա Ղասեմին քաղաքացիության իրավունքից զրկելու Բահրեյնի կառավարության ընդունած որոշումը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ Ռավինա Շամդասանին երեքշաբթի օրը Ժնևում ասել է. «Քանի որ բահրեյնցի հայտնի հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի դեմ վարույթ չի հայտարարվել, նրան քաղաքացիության իրավունքից զրկելը համարվում է անհիմն»:
Հիշեցնենք, որ Բահրեյնի ՆԳ նախարարությունը քաղաքացիության իրավունքից զրկել է Շեյխ Իսա Ղասեմին, ինչը հանգեցրել է ներքին ու միջազգային շրջանակների հակազդեցությանն ու քննադատությանը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարը անարդար ու արգելված է համարել քաղաքացիության իրավունքից զրկելու Ալե Խալիֆայի վարած քաղաքականությունը:
Այս շրջանակում Բահրեյնում ընդդիմադիրներին քաղաքացիությունից զրկելը լիարժեքորեն հակասում է մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրին, որը անհատի ազգությունը համարում է նրա բացարձակ ու անբաժանելի իրավունքը և անօրինական է համարում անհատին քաղաքացիության իրավունքից զրկելը:
Բահրեյնում ազատությունների ոտնահարման, քաղաքական ակտիվիստների ձերբակալության և կառավարության ընդդիմադիր խմբերի ու կառույցների ոչնչացման համար հող նախապատրաստելն առավել քան երբևէ, երևան են հանել Բահրեյնի ռեժիմի բռնապետական էությունը:
Բահրեյնում մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ ներկայացված վերջին զեկույցը վկայում է 2016 թվականին իրավիճակը սրվելու մասին:
Բահրեյնին իշխող ռեժիմը դիմում է ցանկացած միջոցի ու հնարքի, որպեսզի ընդդիմությանը հեռացնի այդ երկրի քաղաքական ու հասարակական բեմից և այդ շրջանակում է գնահատվում նաև ընդդիմադիրներին Բահրեյնի քաղաքացիությունից զրկելու քաղաքականությունը:
Բահրեյնցիներին քաղաքացիության իրավունքից զրկելն ու փոխարենն արտասահմանցիներին քաղաքացիություն պարգևելը կատարվում է քաղաքական դրդապատճառներով, որը նպատակ ունի փոփոխության ենթարկել այդ երկրի էթնիկական կառույցը:
Բահրեյնին իշխող ռեժիմն այդ երկրի ժողովրդին զրկել է իր բոլոր իրավունքներից, ընդորում խոսքի, խաղաղ հանրահավաքների կազմակերպման և քաղաքական խմբեր ու կուսակցություններ հիմնելու ազատությունից:
Ալե Խալիֆայի ռեժիմը բահրեյնցի քաղաքական ակտիվիստներին քաղաքացիությունից զրկում ու երկրից արտաքսում է, որպեսզի չկարողանան իրենց հայրենիքը վերադառնալ, իսկ արտասահմանի քաղաքացիները Բահրեյնի բռնապետ թագավորի հանդեպ հպատակություն հայտնելու պայմանով մուտք են գործում այդ երկիր և նրանց քաղաքացիություն է տրվում, որպեսզի այդիպիսով Բահրեյնում իրականացվեն աղանդավորական քաղաքականությունները:
Բահրեյնցի քաղաքացիների իրավունքների բացահայտ ոտնահարման և նրանց իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելը համարվում է մարդու իրավունքների չափանիշների կոպիտ խախտում և իրավապաշտպան կազմակերպություններն ընդգծում են, որ մարդու իրավունքների բնագավառում Բահրեյնի ռեժիմի վկայականն ամենաբծավորն է համարվում աշխարհում: