ԵԽԽՎ-ն զգուշացրել է Թուրքիային ՝ մարդու իրավունքների ոտնահարման հետևանքների կապակցությամբ
Չորեքշաբթի օրը ԵԽԽՎ-ն Թուրքիային մեղադրել է մարդու իրավունքները ոտնահարելու մեջ : Այդ երկրի իշխանությունների դեմ օրինազանցության հոդվածով մեղադրանք է ներկայացվել :
Եվրոպական այդ կառույցի անդամները նաև քննարկել են օրինագծի նախատեքստ , որտեղ ընդգծվում է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման եղանակները հսկելու անհրաժեշտությունը : Թեև բանաձևը խստորեն քննադատում է էրդողանի կառավարության վարած քաղաքականությունը ՝ համարվելով խորհրդանշական քայլ , սակայն հարցի քաղաքական կարևորությունը կայանում է նրանում , որ բանաձևն ընդունվել է 96 թեր , 24 դեմ և 10 ձեռնպահ ձայների արդյունքում : Բանաձևում նշված է , որ մեդիայի և խոսքի ազատության մասին օրենքների խախտման , նաև երկրի հարավ-արևելյան շրջաններում մարդու իրավունքների ոտնահարման և հակաահաբեկչական ակտերի չարաշահման հետևանքով , Թուրքիայի ժողովրդավարական կառույցների գործառույթը սպառնալիքի առջև է հայտնվել :
Թուրքիայի դեմ ԵԽԽՎ-ի բանաձևն այնպիսի պայմաններում է ընդունվել , երբ ավելի վաղ Ստամբուլում կայացած ՄԱԿ-ի հումանիտար օգնությունների համաժողովին առընթեր , Միջազգային ներում կազմակերպությունը ևս նշել էր , որ ԵՄ-ն աչք է փակել Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի վրա : Միջազգային ներում կազմակերպության գլխավոր քարտուղարն անդրադարձել էր ոչ միայն Թուրքիայի հարավ-արևելքում քուրդ քաղաքացիների իրավունքների ոտնահարմանը , այլև քննադատել էր ժողովրդավարական կառույցների , ներառյալ լրատվամիջոցների , իրավական ու դատական մարմինների և համալսարանական շրջանակների թերի գործունեությունը ՝ խոսքի ազատության խնդիրը երկրի հասարակության վաղեմի գերխնդիրը համարելով :
Ավելի վաղ , Եվրախորհրդարանի նախագահն անդրադարձել էր Եվրամիության և Թուրքիայի միջև փախստականների ճգնաժամի կարգավորման հարցում կայացած համաձայնությանը , նշելով , որ մարդու իրավունքների իրավիճակի հարցի հետ կապված , ԵՄ-ն չպետք է արտոնություններ տա Անկարային : Իրողությունն այն է , որ հեռուստաընկերությունների ու մամուլի նկատմամբ Թուրքիայի իշխանությունների երկաթե բռունցքի քաղաքականությունը դարձել է մեդիա գործիչների հետ հարաբերություններում տիրող աշխատաոճը : Հարցն էլ առիթ է տալիս միջազգային շրջանակներին ՝ քննադատելու Թուրքիայի իշխանությունների այդ քաղաքականությունը : Երեք տարի առաջ , Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի ավագ փաստաբաններից մեկը տեղեկացրել էր այդ դատարանում Թուրքիայի դեմ ներկայացված 16 հազար դատական գործերի գրանցման մասին : Այս նույն , նաև ընդդիմադիրներին ու կալանավորներին բռնաճնշելու պատճառով , Միջազգային ներում կազմակերպությունը քննադատում է Անկարային :
Զեկույցը , որի նախագիծը մշակվել է ԵԽԽՎ-ի կողմից , հաստատում է Թուրքիայում լրատվության ազատության սահմանափակումը և գաղափարների արտահայտման ազատությունների հարաճուն ոտնահարումը : Սա ոչ միայն չի փոխելու Թուրքիայում իշխող կուսակցության ինքնությունը , այլև այսպես կոչված պատերազմի փախստակնների իրավունքները հարգելու անհրաժեշտության հարցը Թուրքիայի կողմից միջոց ծառայելու պատճառով , ծավալվում են Թուրքիային ուղղված քննադատությունները : ԵԽԽՎ-ի կողմից ընդդեմ Թուրքիային բանաձևի ընդունումը , կարելի է գնահատել այս տեսանկյունից :