Բահրեյնում շարունակվում են բողոքի ակցիաներն ընդդեմ իշխող ռեժիմի
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i23188-Բահրեյնում_շարունակվում_են_բողոքի_ակցիաներն_ընդդեմ_իշխող_ռեժիմի
Ալե Խալիֆայի կողմից կիրառվող բռնություններին ուղղված հակազդեցությունների շրջանակում, ցեղասպանությունների կանխման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ադամ Դինգը պախարակել է Բահրեյնի բարձրաստիճան հոգևորական՝ Շեյխ Իսա Ղասեմին քաղաքացիության իրավունքից զրկելու վերաբերյալ Ալե Խալիֆայի ռեժիմի որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2016 16:07 Asia/Tehran
  • Բահրեյնում շարունակվում են բողոքի ակցիաներն ընդդեմ իշխող ռեժիմի

Ալե Խալիֆայի կողմից կիրառվող բռնություններին ուղղված հակազդեցությունների շրջանակում, ցեղասպանությունների կանխման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ադամ Դինգը պախարակել է Բահրեյնի բարձրաստիճան հոգևորական՝ Շեյխ Իսա Ղասեմին քաղաքացիության իրավունքից զրկելու վերաբերյալ Ալե Խալիֆայի ռեժիմի որոշումը:

ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ադամ Դինգը քննադատել է Բահրեյնի ռեժիմին ընդդիմադիրների նկատմամբ բռնություն կիրառելու և Շեյխ Իսա Ղասեմին քաղաքացիության իրավունքից զրկելու պատճառով:

Ցեղասպանությունների կանխման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ադամ Դինգն Ալե Խալիֆայի ռեժիմին կոչ է արել հարգել մարդու իրավունքները և խաղաղ ցույցեր անցկացնելու վերաբերյալ միջազգային օրենքները:

Դինգի խոսքերով՝ բռնությունը չի կարող վերջ դնել ժողովրդական ցույցերին, այլ ավելի կսրի իրավիճակը:

Հարկ է նշել, որ ՄԱԿ-ը հայտարարել է,որ Բահրեյնի շիաների հոգևոր առաջնորդին քաղաքացիության իրավունքից զրկելու մասին այդ երկրի կառավարության որոշումն արդարացում չունի:

Ժնևում ՄԱԿ-ի գումարած նիստում կազմակերպության մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ՝ Ռավինա Շամդասանին ասել է. «Քանի որ բահրեյնցի հայտնի հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի դեմ վարույթ չի հայտարարվել, նրան քաղաքացիության իրավունքից զրկելը համարվում է անհիմն ու անտեղի քայլ»:

Բահրեյնի ՆԳ նախարարությունը երկուշաբթի օրը շարունակելով ընդդիմադիրների նկատմամբ իր ճնշումները, չեղարկեց այդ երկրի շիաների առաջնորդ՝ Շեյխ Իսա Ղասեմի քաղաքացիության իրավունքը, ինչն արժանացավ ներքին ու միջազգային շրջանակների սուր քննադատությանը:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մի հաղորդագրություն հրապարակելով քննադատել է Ալե Խալիֆայի ռեժիմի ոճրագործությունների նկատմամբ արևմտյան երկրների պահած լռությունը: Այդ կազմակերպությունը հայտարարել է.«Բահրեյնի պաշտոնյաները պետք է հրաժարվեն Շեյխ Իսա Ղասեմի քաղաքացիության իրավունքը չեղարկելու որոշումից և ազատ արձակեն մարդու իրավունքների ակտիվիստներին»:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած հաղորդագրության մեջ ասված է.«Ալե Խալիֆայի պաշտոնյաները ոչ մի փաստարկ չեն ներկայացրել Բահրեյնի «Ալ Վեֆաղ»իսլամական խմբակցության և Շեյխ Իսա Ղասեմի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններն ապացուցելու համար:

ԵՄ-ի ներկայացուցիչները ևս քննադատել են Շեյխ Իսա Ղասեմին քաղաքացիության իրավունքից զրկելու որոշումը: Եվրախորհրդարանի պատգամավորները Մանամայի իշխանություններին կոչ են արել չեղարկել իրենց այդ որոշումը: Նրանց խոսքերով՝ Շեյխ Իսա Ղասեմին քաղաքացիության իրավունքից զրկելու որոշումը կարող է սրել այդ երկրի վիճակը, ուստի Բահրեյնի կառավարությանը կոչ են արել վերանայել իր որոշումը:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչն էլ հանրային կարծիքի ճնշման տակ հարկադրված եղավ վերջ դնել լռությանը ու քննադատել Բահրեյնի ռեժիմի այդ քայլը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ՝ Ջոն Քերբին հակազդելով Շեյխ Իսա Ղասեմի քաղաքացիության իրավունքի չեղարկմանն ասել է.«ԱՄՆ-ն անհանգստացած է Բահրեյի պաշտոնատարների կամայական քայլերի կապակցությամբ»:

ԱՄՆ-ն և եվրոպական պետություններն այն դեպքում են քննադատում Ալե Խալիֆային,երբ այդ ռեժիմը այդ նույն պետությունների հովանավորությամբ շարունակում է ոտնահարել Բահրեյնի ժողովրդի իրավունքները: