Բրիտանացիների ձայնը` հօգուտ ԵՄ-ն լքելու
ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու կամ «Բրէքզիթ»-ի վերաբերյալ հանրաքվեի արդյունքների հայտարարվելուց հետո պարզվեց, որ բրիտանացիներն իրենց ձայնը տվել են հօգուտ ԵՄ-ից այդ երկրի դուրս գալու:
Քվեարկողների 48 տոկոսն իր ձայնը տվել է ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցությունը շարունակվելու, իսկ 52 տոկոսը պահանջել է դուրս գալ միությունից: Արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, ֆունտի փոխարժեքն իջավ 1985 թվականից ի վեր նվազագույն չափերին:
Այս հանրաքվեի արդյունքները մեծ ցնցում առաջացրել Բրիտանիայում, ինչպես նաև Եվրոպայում ու միջազգային ասպարեզում: Եվրոպայի մասշտաբով Բրիտանիայի հանրաքվեի արդյունքները կարելի է ԵՄ-ի փլուզման նախաբանը համարել: ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու օգտին այդ երկրի ժողովրդի տված ձայները մտահոգություն են առաջացրել այլ երկրներում ԵՄ-ի անդամակցության ընդդիմադիրների դիրքերի ամրապնդման ու նրանց կողմից նման հանրաքվեների պահանջ ներկայացվելու կապակցությամբ: ԵՄ-ի հետ հակառակ կուսակցություններն ու քաղաքական այրերը անդամ շատ երկրներում ողջունել են Բրիտանիայի ժողովրդի որոշումը : Միջազգային մասշտաբով այս հանրաքվեի արդյունքները հատկապես դժգոհություն են պատճառել Բրիտանիայի ռազմավարական դաշնակիցը համարվող ԱՄՆ-ին: Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Լոնդոն կատարած վերջին ուղևորության ընթացքում բրիտանացիներին կոչ էր արել մնալ ԵՄ-ի կազմում:
Իրականում ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները դժգոհ են ԱՄՆ-ին ԵՄ-ի հնազանդությունից: Միևնույն ժամանակ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները մշտապես ընդգծել են ԵՄ-ից հեռանալու տնտեսական ու ֆինանսական առավելությունները: Հատկապես որ Լոնդոնն այլևս պարտավոր չի լինելու տարեկան մի քանի միլիարդ ֆունտ գումար վճարել ԵՄ-ին: Բացի այդ ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարմամբ, ուշագրավ չափերով կկրճատվեն այդ երկրի մեծածավալ ներկրումները: ԵՄ-ի շարքերը լքելու կողմնակիցները հավատացած են, որ այդ միությունից Բրիտանիայի դուրս գալը կամրապնդի այդ երկրի տնտեսական աճը, իսկ ԵՄ-ի կազմում մնալը կհանգեցնի տնտեսական լճացման և արտասահմանից էմիգրանտների հոսքի աճի: ԵՄ-ից հեռանալու կողմնակիցները համոզված են, որ ԵՄ-ի շրջանակից դուրս Բրիտանիայի ֆինանսական բաժինը ավելի կզարգանա և այդ երկիրը կկարողանա նոր բանակցություններ վարել Եվրոպայի միավորված շուկայի անդամ երկրների հետ:
Միևնույն ժամանակ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները դժգոհ են ԵՄ-ի տիրապետությունից ու հատկապես փախստականների ու մարդու իրավունքների հետ կապված հարցերի վերաբերյալ թելադրանքներից: Այժմ ԵՄ-ից հեռանալուն բրիտանացիների տված կողմ ձայները ճակատագրական են լինելու ոչ միայն Բրիտանիայի այլ նաև ԵՄ-ի ու նույնիսկ արևմտյան աշխարհի ապագայի համար: Գուցե հենց այդ պատճառով էլ Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էլմար Բրուքը 2016 թվականի հունիսին Բրիտանիային զգուշացրեց, որ ԵՄ-ից հեռանալուց հետո, հետդարձի ճանապարհ չի լինելու: Նրա ընդգծմամբ, Բրիտանիայի հետ կրկին համաձայնության գալու վերաբերյալ որևէ նոր բանակցություն չի լինելու և ԵՄ-ն չի ցանկանում, որ այս կապակցությամբ նախադեպ ստեղծվի այլ երկրների համար: