Ռուսաստանը կոչ է արել պահպանել ԵՄ-ն
Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովն ուրբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ ԵՄ-ն իր գոյությունը պահպանի որպես տնտեսական մի մեծ ուժ:
Կրեմլի խոսնակը, որ այս արտահայտությունները կատարում էր արձագանքելով ԵՄ-ից հեռանալուն Բրիտանիայի ժողովրդի տված կողմ ձայնին, ասել է. «Մոսկվան ցանկանում է, որ ԵՄ-ն իր գոյությունը պահպանի, որպես հաջողած, կայուն ու կանխատեսելի տնտեսական մեծ ուժ»: «Բրիտանիայի հետ մեր հարաբերություններում վայրիվերումներ ենք ունեցել, սակայն հույսով ենք, որ նոր իրականությունների լույսի ներքո կանդրադառնանք երկու երկրի միջև լավ հարաբերությունների անհրաժեշտությանը»,-հավելել է Պեսկովը:
Բրիտանիայի ժողովուրդը հինգշաբթի օրը մասնակցելով ԵՄ-ի կազմում մնալու, թե դրանից հրաժարվելու մասին հանրաքվեին, ձայների 52 տոկոս մեծամասնությամբ որոշեց լքել ԵՄ-ն:
Թվում է, որ ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու կապակցությամբ Ռուսաստանի ընդունած դիրքորոշումը և միևնույն ժամանակ որպես տնտեսական մեծ ուժ ԵՄ-ի միասնականության պահպանման վրա դրված շեշտը հակազդեցություն են վերջին շրջանում որոշ արևմուտքցի պաշտոնատարների կողմից ներկայացված մեղադրանքներին: Այդ թվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2016 թվականի մայիսին մի հարցազրույցի ժամանակ ընդգծեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է հարվածել ԵՄ-ին քանզի դրա միասնականությունը սպառնալիք է համարում: Պուտինին ուղղված Օբամայի քննադատությունը կատարվեց եվրոպացի երկրների միջև առավել առավել թշնամական տրամադրվածություն առաջացնելու և հատկապես պատժամիջոցների հարցով Ռուսաստանի դեմ առավել խիստ քայլեր որդեգրելու ուղղությամբ նրանց հրահրելու նպատակով: Որոշ արևմուտքցի ղեկավարներ մտահոգ են նրանից, որ ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալով այդ միությունը կկորցնի Ռուսաստանի դիմաց իր միասնականությունը:
Այժմ հարց է ծագում, թե արդյոք հենց այնպես որ Օբաման է հայտարարել, Վլադիմիր Պուտինն է ԵՄ-ում պառակտման պատասխանատու համարվում, թե այդ երևույթի արմատները պիտի որոնել այլ հարցերում: Պատասխանն այն է, որ այսօր ԵՄ-ն տարբեր հարցերի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով մատնվել է պառակտման ու այդ պատճառով էլ ԵՄ-ի ղեկավարությունը շարունակ ազդարարում է այդ կառույցի փլուզման կապակցությամբ: Իրականության մեջ Եվրոպայի միասնականության թուլացման հարցում Ռուսաստանի դերակատարության մասին Օբամայի կատարած հավակնության նման հայտարարության հազվադեպ ենք հանդիպում եվրոպացի պաշտոնատարների մոտ:
Ներկա պահին ԵՄ-ի ներքին տարաձայնությունները երևան են գալիս տարբեր հարցերի շրջագծում, որոնցից են փախստականների ճգնաժամի դիմակայման շուրջ տարաձայնությունը, ճգնաժամի մատնված եվրոպական երկրների ֆինանսական ու տնտեսական բարդությունների դիմակայման շուրջ տարաձայնությունը և եվրոպական որոշ երկրների կենտրոնախույս հակումները, որոնցից վերջինն այսօր ԵՄ-ից հեռանալուն Բրիտանիայի ժողովրդի տված կողմ ձայներով գործնական տեսք է ստանում: Միևնույն ժամանակ առկա են մի շարք հիմնարար խնդիրներ, ինչպես ԵՄ-ի անդամ երկրների ներքին իրավասությունների սահմաններն ու ԵՄ-ի անդամ երկրների ինքնիշխանությանն առչնվող հարցերը: Ի դեպ, մեծ ճեղքվածք գոյություն ունի ԵՄ-ի արևմտյան հարուստ անդամների ու նրա արևելյան չքավոր անդամների միջև, ինչը հանգեցրել է այդ երկրներից որոշների ղեկավարների քննադատությանն ու բողոքին:
Այդ թվում Լեհաստանի նախագահ Անդժեյ Դոդան մի առ ժամանակ առաջ մերժելով այդ երկրին ուղղված ԵՄ-ի քննադատություններն, այդ միությանը մեղադրեց իր արևելյան անդամներին նվազ զորակցություն ցուցաբերելու հարցում: Այժմ ԵՄ դիմագրավում է Բրիտանիայի հեռացման, փախստականների ճգնաժամի սրման և դրան դիմակայելու շուրջ ծագած տարաձայնությունների, նաև որպես եվրոպական զուգամերձության խորհրդանիշ Շենգենի պայմանագրի թուլացման պես հարցեր, որոնք բոլորն էլ վկայում են եվրոպական այդ կառույցի հիմքերն առավել քան երբևէ սասանելու մասին: