Շանհայի համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովը
Ուրբաթ օրն Ուզբեկստանի Տաշկենդ քաղաքում ավարտվեց Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների 16-րդ գագաթնաժողովը:
Թեև Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների հերթական նստաշրջանները նպատակ ունեն քննարկել այս կազմակերպության ռազմավարություններն ու առաջիկա ընթացքը, այդուհանդերձ անդամ երկրների համար երկկողմ համագործակցությունների ընդլայնման շուրջ բանակցություններ վարելու առիթ են հանդիսանում:
Այս դիտանկյունից Տաշկենդում գումարված Շանհայի համագործակցության կազմակերպության 16-րդ նստաշրջանն առավել քան նախկին նստաշրջանները, ներկա երկրների միջև համագործակցությունների ընդլայնման նպատակով մասնակից պատվիրակությունների հանդիպումների ու բանակցությունների ականատես եղավ: Դա ի տես այն բանի, որ այդ բանակցություններում տիրող ոգին միջազգային ասպարեզում առավել ազդեցություն գործելու ուղղությամբ Շանհայի համագործակցության կազմակերպության համար բացատրված նպատակներն էին:
Այլ խոսքով Տաշկենդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին ներկա երկրների ներկայացուցիչները երկկողմ համագործակցությունների, կամ տարածաշրջանային ու միջազգային ասպարեզներում քաղաքական, տնտեսական ու անվտանգության կառույցային համագործակցությունների շրջագծում մեկնաբանեցին անդամ երկրների միջև համագործակցությունների մակարդակի բարձրացումն ու հարաբերությունների ամրապնդումը:
Այս շրջագծում կարելի է գնահատել մասնակցող երկրների միջև հանդիպումներն ու քննարկված տարբեր թեմաները, որոնք գլխավորապես գտնվում էին միջազգային քաղաքական ու ապահովական զարգացումների ազդեցության ներքո:
Գուցեհնարավոր լինի Տաշկենդի գագաթնաժողովի գլխավոր նվաճումը համարել 2016-2020 ժամանակաշրջանի համար այս կազմակերպության աշխատանքային քառամյա ծրագրի մշակումը:
Այս պահին կարևորը անդամ երկրների միջև միասնականության ամրապանդման նպատակով Չինաստանի ներկայացրած առաջարկն էր:
Շի Ջեյն Փինգն այս գագաթնաժողովում անդամ երկրների միջև միասնականության ամրապանդման, փոխվստահության խորացման և համագործակցությունների ընդլայնման համար հինգ կետանոց առաջարկ ներկայացրեց, որն ընդառաջվեց կազմակերպության մյուս անդամների կողմից:
Անկասկած այս առաջարկի նպատակը միջազգային ներկա պայմաններում անդամ երկրների միջև վստահության ամրապնդումն է և ընդգծում է միմյանց հանդեպ անդամ երկրների հովանավորության, ինչպես նաև քաղաքական ու անվտանգության հավասարություններում միացյալ դիրքորոշման անհրաժեշտությունը:
Հավանաբար Չինաստանի կողմից նման առաջարկ ներկայացվելու պատճառը Ասիայի արևելքի տարածաշրջանի երկրների միջև լարվածությունների սրվելը և տարածաշրջանի հավասարություններում ԱՄՆ-ի քաղաքական ու ռազմական առավել ներկայությունը կլինի: Այս իրավիճակն իհարկե սպառնալիք է համարվում տարածաշրջանում Չինաստանի տնտեսական ու քաղաքական շահերի և անվտանգության մթնոլորտի համար:
Չինաստանի առաջարկի հանդեպ Ռուսաստանի ցուցաբերած հովանավորությունն էլ ինչ-որ ձևով առնչվում է Ուկրաինայի հավասարությունների և Միջին Արևելքի, այդ թվում Սիրիայի զարգացումների հանդեպ Մոսկվայի կողմնորոշման կապակցությամբ Շանհայի համագորակցության կազմակերպության անդամ երկրների հովանավորության անհրաժեշտությանը:
Դա ի տես այն բանի, որ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների միջև միասնականության ու վստահության ամրապնդման համար Չինաստանի ղեկավարության առաջարկության նպատակների մի բաժինը պիտի որոնել այն խմբի երկրների մոտեցումներում, որոնք տնտեսական ու քաղաքական ասպարեզում մրցակցությունից բացի նաև քաղաքական ու պատմական տարաձայնություններ ունեն Չինաստանի հետ և այն մտահոգությունը գոյություն ունի, որ այս մրցակցությունը կարող է ստվեր գցել անդամ երկրների համագործակցության վրա: