Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը ՝ ԼՂ հակամարտության նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i23485-Ադրբեջանի_նախագահի_դիրքորոշումը_ԼՂ_հակամարտության_նկատմամբ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է. «ԼՂ-ի հակամարտության հարցում միջազգային օրենքներն»ն ազդեցիկ չեն: Այնուամենայնիվ , Ադրբեջանը կշարունակի ԼՂ-ի հակամարտության կարգավորման ուղղությամբ իր դիվանագիտական ու քաղաքական ջանքերը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2016 08:18 Asia/Tehran
  • Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը ՝ ԼՂ հակամարտության նկատմամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է. «ԼՂ-ի հակամարտության հարցում միջազգային օրենքներն»ն ազդեցիկ չեն: Այնուամենայնիվ , Ադրբեջանը կշարունակի ԼՂ-ի հակամարտության կարգավորման ուղղությամբ իր դիվանագիտական ու քաղաքական ջանքերը»:

«Վիեննայում կայացած բանակցություններում ԼՂ-ի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի ներկայացրած նախապայմանները մերժվել են»,- ասել է Ալիևն ընդգծելով, որ ԼՂ հակամարտությունը պիտի կարգավորվի փուլային կերպով: Փորձագետներն Ադրբեջանի նախագահի խոսքերը ԼՂ հակամարտությանը վերջ դնելու նպատակով միջազգային ջանքերում ակտիվություն մտցնելու համար Բաքվի իշխանությունները ջանքերի շարունակում են գնահատում : Ի դեպ Ալիևի խոսքերը ցույց են տալիս , որ Բաքվի քաղաքականությունը կենտրոնացել է ԼՂ-ի հակամարտության փուլային կարգավորման վրա : Ավելի վաղ , Ադրբեջանի աշխատակազմի փոխնախագահ ՝ Նովրուզ Մոհամմեդևը տեղեկացրել էր Բաքու-Երևան ղեկավարների միջև համաձայնության կայացման մասին :

Դա այն դեպքում , երբ ՀՀ ԱԳ նախարար ՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է , որ սանկտպետերբուրգյան հանդիպմանը , ԼՂ-ի հարցում ոչ մի համաձայնություն չի կայացել : Նա նույնպես հակամարտության կարգավորումը պայմանավորել էր Ադրբեջանի կողմից Ղարաբաղի բնակիչների ինքնքնորշման իրավունքի պաշտոնական ճանաչմամբ :

Չնայած Հայաստանի և Ռուսաստանի նախագահների պահած լռությանը , փորձագետները գտնում են , որ ԼՂ-ի հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի խոսքերը ՝ սանկտպետերբուրգյան հանդիպման շրջանակում Բաքվի և Երևանի ղեկավարների միջև համաձայնության մաս են կազմում : Պարզ է , որ Ադրբեջանի տարածքներից հայկական ուժերի դուրսբերման հարցի արծարծումը Սերժ Սարգսյանի կառավարության համար մեծ պարտություն է համարվում : Կարելի է ասել , որ այս փուլում առանց արտոնություններ տալու , Ադրբեջանին հաջողվել է արծարծել գրավված տարածքների ազատագրման հարցը : Ի դեպ նման համաձայնության կայացման դեպքում , պարզ է , որ ապացուցվելու է հակամարտությանը վերջ դնելու գործում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դերակատարությունը , ինչին կարող է օգնել հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայությունը : Այդ քաղաքականությունն օրակարգում է եղել Վլադիմիր Պուտինի կառավարության գործունեության առաջին իսկ օրերից : Այդ քաղաքականության տևակայմամբ , Մոսկվան այլևս չի կարող իր գերակայությունը տարածել հարավային Կովկասում , որտեղ 1991 թվականից ի վեր հանձնվել են արևմուտքին և ՆԱՏՕ-ին :

Պետք է ասել , որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նիստում Ռուսաստանի նախագահի ուղղակի մասնակցությունը , Ղարաբաղյան բանակցություններից ԱՄՆ-ին և Ֆրանսիային կրճատելով , հնարավորություն է տալիս միայն Մոսկվայի օգնությամբ կարգավորել հակամարտությունը : Պետք է սպասել և տեսնել , թե արևմտյան պետությունները և ԱՄՆ-ը հակադարելու ե՞ն Ռուսաստանի այս քաղաքականությանը : Ամեն դեպքում , այս քայլը ևս համաշխարհային ուժերի հետկուլիսյան համաձայնություն պետք է որակել :