ԱՄՆ-ն և Իրանի դեմ փափուկ պատերազմի վերաբերյալ նոր փաստաթղթերի բացահայտումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i23623-ԱՄՆ_ն_և_Իրանի_դեմ_փափուկ_պատերազմի_վերաբերյալ_նոր_փաստաթղթերի_բացահայտումը
Ամերիկյան news vice կայքը նոր փաստաթղթեր է հրապարակել ,որոնք ցույց են տալիս,որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը՝ (ԿՀՎ) ուղղակի դեր ունի առերևույթ ժամանցային ծրագրերի շրջանակում ,սակայն խորքում փափուկ պատերազմ իրականացնելու նպատակով ծրագրերի արտադրության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2016 09:59 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն և Իրանի դեմ փափուկ պատերազմի վերաբերյալ նոր փաստաթղթերի բացահայտումը

Ամերիկյան news vice կայքը նոր փաստաթղթեր է հրապարակել ,որոնք ցույց են տալիս,որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը՝ (ԿՀՎ) ուղղակի դեր ունի առերևույթ ժամանցային ծրագրերի շրջանակում ,սակայն խորքում փափուկ պատերազմ իրականացնելու նպատակով ծրագրերի արտադրության մեջ:

Ամերիկյան news vice կայքն ավելի վաղ՝ անցած մեկ տարվա ընթացքում մի շարք հաղորդումներում քողազերծել էր ԱՄՆ-ի հետախուզական կառույցների դերը 2006-2011 թթ.-ի ընթացքում 22 հեռուստատեսային ծրագրերում ու կինոնախագծերում:

Այդ ստեղծագործությունների հեղինակները ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունից բյուջե են ստացել:

Այդ նախագծերում, ներառյալ «Արգո» հակաիրանական ֆիլմի պատրաստման մեջ ԿՀՎ դերակատարության բացահայտման հետևանքով ԱՄՆ Կոնգրեսում մի նախագիծ է ընդունվել ,որի նպատակն է թափանցիկ դարձնել Հոլիվուդի հետ ԱՄՆ-ի հետախուզական կառույցների հարաբերությունները:

ՖԱՐՍ լրատվական գործակալության փոխանցմամբ , Սենատի հետախուզության կոմիտեի հանրապետական նախագահ՝ Ռիչարդ Բորը և կոմիտեի դեմոկրատական ավագ անդամ Դայան Ֆայնըշտեյնը այդ լրացուցիչ կետը ավելեցրել են հետախուզության բյուջեի օրինագծին,որն անցած ամիս է վավերացվել: Այդ օրինագիծը ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենին պարտավորեցնում է ամեն տարի Կոնգրեսին մանրամասներ ներկայացնել Հոլիվուդի հետ ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության և այդ երկրի մյուս 15 հետախուզական կազմակերպությունների հարաբերությունների մասին:

Բացահայտված նոր փաստաթղթերը ցույց են տալիս,որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչությունը բազմաթիվ նիստեր է գումարել «Արգո» հակաիրանական ֆիլմը պատրաստողների հետ ,որպեսզի կարողանա իր ուզած պատկերը ներկայացնել Իրանից:

«Արգո» հակաիրանական ֆիլմը պատմում է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության կողմից ամերիկացի վեց դիվանագետների փրկության մասին ,որոնք 1979 թ.-ին Թեհրանում ԱՄՆ լրտեսական որջի(դեսպանատան) գրավումից հետո թաքնվել էին Թեհրանում Կանադայի դեսպանի պաշտոնական նստավայրում: Ֆիլմը պատրաստվել է ԿՀՎ սպաներից՝ Թոնի Մենդեսի հեղինակած «Դիմակավորման վարպետը» գրքի սյուժեի հիման վրա:

Փափուկ պատերազմը փաստորեն այն միջոցներից է,որով կարելի է ներթափանցել մարդկանց մեջ և ներարկել մտացածին հոսանքներ: Այս հարցում հոլիվուդյան կինոն շատ նրբանկատորեն է աշխատում: Արևմտյան կինոն մեծ ջանքեր է գործադրել Իսլամական հեղափոխության վերաբերյալ սխալ հասկացություններ փոխանցելու համար: Նա փորձել Իսլամական հանրապետության համակարգը ներկայացնել հետադիմական, կոպիտ, ահաբեկությունը պաշտպանող համակարգ: « Չվերթ 93», «300» , «Ալեքսանդրը» և «Երազանքների տերը» ֆիլմերը բոլորը արտադրվել են Իրանաֆոբիայի նախագծի հիմամբ: Այդ ֆիլմերի հեղինակներն են Հոլիվուդի հայտնի կինոընկերությունները:

Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրն ընդունվելուց հետո,թվում էր ,որ վերջ կգտնի Իրանաֆոբիայի սկանդալը,բայց ԱՄՆ-ի վերաբերմունքը և իրադարձությունների ընթացքը ցույց են տալիս ,որ Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքի համար վերջակետ գոյություն չունի:

ԱՄՆ-ի քաղաքականությունը նրա անցյալի ընչաքաղցությունների շարունակությունն է,որը նոր եղանակներով է դրսևորվում և այս իրողությունն անհրաժեշտ ու անխուսափելի է դարձնում Իրանի պատրաստվածության պահպանումը կոշտ ու փափուկ պատերազմների բոլոր ասպարեզներում: