Երևանի և Բաքվի ղեկավարների տարբեր դիրքորոշումները և կողմնակի սպառնալիքները
Նպաստավոր պայմաններ են ստեղծվել ՝ ԼՂ հակամարտությանը վերջ դնելու համար , մինչդեռ Ադրբեջանի պետայրերը խոսում են նոր սպառաինություն գնելու մասին :
Ադրբեջանի նախագահի հայտարարությամբ , Բաքուն մտադիր է նոր զինտեխնիկա գնել : Իլհամ Ալիևը նշել է , որ բանակի արդիականացումը և սպառազինումը մշտապես լինելու է Բաքվի կառավարության գերակայությունը և բանակը պատրաստ է կատարել իր պարտականությունը :
Փորձագետների համոզմամբ , զենքեր գնելու մասին Ադրբեջանի նախագահի կատարած հայտարարությունը ՝ Հայաստանի և Ղարաբաղի մոտ ուժի ցուցադրման փորձ է գնահատվում : Այդ հարցում ուժի ցուցադրումն անտեսելու դեպքում , Ադրբեջանի նախագահի խոսքերը հնչում են որպես պատերազմը վերսկսելու սպառնալիք : Պարզ է , որ նման հարցերի արծարծումն այնպիսի պայմաններում , երբ Ռուսաստանի միջնորդությամբ ԼՂ հակամարտությունը հանգուցալուծման է մոտենում , այնքան էլ խոհեմ քայլ չէ և կարող է հարևան երկրների միջև պատերազմ շղթայազերծել:
ՀՀ նախագահ ՝ Սերժ Սարգսյանը, հակառակ Ադրբեջանի նախագահի. նշել է , որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով : «Մենք պետք է գտնենք ղարաբաղյան հակամարտության կարգավարման լավագույն ճանապարհը: «Լավագույնը ոչ թե Ադրբեջանի համար, լավագույնը ոչ թե Հայաստանի համար, այլ լավագույնը Լեռնային Ղարաբաղի բնակչության, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Սանկտպետերբուրգյան եռակողմ հանդիպումից հետո , Երևանի և Բաքվի ղեկավարներից մեկը հակառակորդին ձեռնոց է նետում , իսկ մյուսը ՝ խաղաղության կոչ է անում :
Այս իրավիճակի տևակայումը կարող է լրջացնել տարածքային խնդիրները : Իրականում պետք է ասել , որ Ադրբեջանի կողմից սպառազինություն գնելու միջոցով ուժի ցուցադրումը , կարող է հանգեցնել Հայաստանին Եվրամիության և միջազգային այլ երկրների , հատկապես ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ օգնությունների հատկացմանը : Դա այն դեպքում , երբ Ալիևի կառավարությունը կարևորում է խաղաղ ճանապարհներով հակամարտության կարգավորումը , ուստի Բաքվի պետայրերի ցուցադրական քայլերը համարվում են Հայաստանի և Ղարաբաղի հայության դեմ կանխարգելիչ քաղաքականության որդեգրում :
Հարց է առաջանում , թե Հայաստանի և Ադրբեջանի նոր սերունդը տեսնելո՞ւ է երկու հարևան երկրի միջև մշտական խաղաղությունը : Հարցի պատասխանը պետք է գտնել հարավային Կովկասում շահախնդիր երկրների տեղաշարժերում ու քայլերում :