Էրդողանը ներողություն է խնդրել ՌԴ նախագահից
Երկուշաբթի, հունիսի 27-ին, ՌԴ նախագահի գրասենյակի խոսնակը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը պաշտոնապես ներողություն է խնդրել Ռուսաստանից, թուրք-սիրիական սահմանին ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
Դմիտրի Պեսկովի խոսքերով, Վլադիմիր Պուտինին ուղերձ հղելով, Էրդողանը խորը վշտակցություն է հայտնել ինքնաթիռի զոհված օդաչուի հարազատներին և ընդգծել է, որ կանի ամեն ինչ երկու երկրի հարաբերությունները վերականգնելու համար:
Ավելի վաղ, Պուտինը Թուրքիայի դեմ սահմանափակումների չեղարկումը պայմանավորել էր Անկարայի ներողությունով: Այժմ Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մի նամակով, պաշտոնապես ներողություն է խնդրել Ռուսաստանից, որովհետև Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը բավականին լուրջ հարված էր հասցրել թուրքական տնտեսությանը: Իսկ քաղաքական շրջանակների ուշադրության է արժանացել այն իրադարձությունը, որ միաժամանակ, Թուրքիան Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների համաձայնագիր է ստորագրել: Հունիսի 27-ին, վեց տարուց հետո, Թուրքիա-Սիոնիստական ռեժիմ հարաբերությունների նորմալացման համաձայնությունը դարձել է Թուրքիայի ) սիոնիստական լրատվական շրջանակների թեժ լուրը: Իհարկե տարբեր հակադարձություններ են եղել այդ համաձայնության նկատմամբ:
Թուրքիայի ղեկավարները փորձեցին ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանից ներողություն խնդրելը տեղի ունենա այն պայմաններում, երբ Թուրքիայի հանրային կարծիքի մի մասի և տարածաշրջանի երկրների ուշադրությունը կենտրոնացած է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության և Անկարա-Թել Ավիվ հարաբերությունների նորմալացման հարցի վրա:
Մյուս կողմից, թվում է, թե Անկարայի պաշտոնատարները բազում նպատակներ են հետապնդում Մարմարա նավի դեպքի կապակցությամբ Թուրքիայից Իսրայելի ներողություն խնդրելու և Պուտինից Էրդողանի ներողություն խնդրելու միաժամանակ լինելուց: Այդպիսով Էրդողանի համար քիչ ավելի հեշտ եղավ Պուտինից ներողություն խնդրելը: Այդ երկու դեպքերի միաժամանակ լինելն Անկարայի ղեկավարներին թույլ է տալիս, իրենց որդեգրած քաղաքականությունը տրամաբանական ձևացնել:
Թուրքիայի ղեկավարներն այն համոզման են, որ Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացումը և Ռուսաստանի նախագահից ներողություն խնդրելը կարող են վկայել այն մասին, որ Անկարան հաշտվողական քաղաքականություն է վարում տարածաշրջանային ու միջազգային շրջանակների հետ: Ուստի Անկարայի ղեկավարները հույս ունեն, որ Անկարա-Թել Ավիվ հաշտության համաձայնագիրը նվազագույն քաղաքական ծախս է պարտադրելու Թուրքիային:
Չնայած ենթադրություններ կան այն մասին, որ Էրդողանն իր բարեփոխական ծրագրերի իրականացման համար, այդ թվում երկրի իշխանության կառավարումը խորհրդարանականից նախագահական համակարգի վերածելու համար պարտավոր է մի շարք քայլեր ձեռնարկել, որպեսզի կարողանա առջևում ծառացած դժվարությունները և արտաքին քաղաքականության անհաջողությունները ծառայեցնել ներքին ծրագրերի իրագործմանը: