Երուսաղեմի համաշխարհային օրվա շեմին ՄԱԿ-ը հակազդել է Իսրայելի ոճրագործություններին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի Մունն այսօր այցելել է Գազա: Այցը տեղի է ունեցել Երուսաղեմի համաշխարհային օրվա շեմին:
Գազա այցելության շեմին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կրկին անգամ ընդգծել է, որ այդ կառույցը խիստ դեմ է Գազայի շրջափակմանը և պաղեստինյան տարածքներում, այդ թվում Երուսաղեմում Իսրայելի իշխանատենչությանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երկուշաբթի օրը բռնագրավված Պաղեստին կատարած այցի ընթացքում հստակորեն ասել է.«Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացումը ավերիչ հետևանքներ է ունեցել Պաղեստինի ժողովրդի կյանքի վրա: Սիոնիստական ռեժիմի նախագահ՝ Ռեուվեն Ռիվլինի հետ ունեցած հանդիպումից հետո, Պան Գի Մունը լրագրողներին տված հարցազրույցում հստակորեն քննադատել է Պաղեստինի բռնազավթումը Սիոնիստական ռեժիմի կողմից: Ընդսմին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ևս պահանջել է Սիոնիստական թշնամին դադարեցնի Պաղեստինի ժողովրդի դեմ իր ոտնձգությունները:
Պաղեստինի մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցողը Երուսաղեմի համաշխարհային օրը համարել է Սիոնիստական ռեժիմի բռնազավթման դեմ Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության օր:
Պաղեստինի մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող՝ Ռիչարդ Ֆալկը երկուշաբթի օրը Երուսաղեմի համաշխարհային օրվա շեմին ասել է.«Երուսաղեմի համաշխարհային օրը հատկապես Իսլամ աշխարհում ելք է՝ Երուսաղեմում Իսրայելի օկուպացիայի դեմ Դիմադրության և պաղեստինցիների պայքարի նկատմամբ ժողովրդի համերաշխությունը և այդ ռեժիմի ու նրա իշխանատենչության դեմ զայրույթ արտահայտելու համար»:
Անդրադառնալով Երուսաղեմի համաշխարհային օրվան՝ Ռիչարդ Ֆալկը հավելել է.«Նման օրերը միջոց են՝ համախմբվելու և Պաղեստինի ժողովրդին համաշխարհային աջակցություն ցուցաբերելու համար: Ժողովուրդ ,որը տասնամյակներ է ,ինչ տառապում է տարագրության, իր օրինական իրավունքների ոտնահարման և դաժան պայմաններում ապրելու պատճառով:
Հարկ է նշել, որ Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը Իսլամական հանրապետության հիմնադիր՝ Հոգելույս Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ հռչակվել է Երուսաղեմի համաշխարհային օր: Այս օրը պատեհ առիթ է ,որպեսզի աշխարհի ժողովուրդները հատկապես մուսուլմաններն իրենց ատելությունը հայտնեն Սիոնիստական ռեժիմի ռասիստական քաղաքականությունների նկատմամբ:
Անտարակույս նման պայմաններում Երուսաղեմի համաշխարհային օրվա նշումը պաղեստինցիներին ավելի կգոտեպնդի՝ Իսրայելի տարածամոլությանը դիմակայելու համար: Այս օրը Պաղեստինը գտնվում է աշխարհի ուշադրության կենտրոնում:
Աշխարհի տարբեր կետերում Երուսաղեմի համաշխարհային օրվա շքեղ նշումը առավել քան երբևե բացահայտում է այն տեսակետի հավաստիությունը, որ Հոգելույս Իմամ Խոմեյնիի նախաձեռնությունն ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի, նոր շունչ ու ոգի փոխանցեց միջազգային հանրությանը և փաստորեն վերջ տվեց Պաղեստինի նկատմամբ միջազգային հանրության պասիվությանը:
Հոգելույս Իմամ Խոմեյնիի նախաձեռնությունը պատճառ է դարձել,որ աշխարհի բոլոր ժողովուրդներն առավել քան երբևէ անդրադառնան Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններին և այն վտանգին ,որ նա ներկայացնում է մարդկային հասարակության համար:
Երուսաղեմի օրը շրջադարձային կետ է Պաղեստինի ժողովրդի հովանավորությանն ուղղված համաշխարհային ջանքերի և հակասիոնիստական բողոքների պատմության մեջ: Վերջին տարիներին պաղեստինցիների իրավունքների պաշտպանման վերաբերյալ ՄԱԿ-ի կողմնորոշումն արդյունքն է՝ Երուսաղեմի համաշխարհային օրվա նման առիթների: