Ընդդիմության դեմ Ալե Խալիֆայի բրտարարքները խստացվում են
Վերջին օրերին Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից բահրեյնցի քաղաքական ակտիվիստների ու իրավապաշտպանների ծավալուն ձերբակալություններն ու նրանց կտտանքների ենթարկվելը խստացրել են Բահրեյնում մարդու իրավունքների ոտնահարման սաստկացման շուրջ մտահոգությունները:
Բահրեյնի իրավապաշտպաններից Նաբիլ Ռաջաբն առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է Ալե Խալիֆայի ռեժիմի զինվորական հիվանդանոց: Նաբիլ Ռաջաբը մինչև հիվանդանոց տեղափոխվելը կալանավորված է եղել մենախցում:
Ընդդիմության հանդեպ Ալե Խալիֆայի բրտարարքների սաստկացումը հանգեցրել է իրավապաշտպան շրջանակների հակազդեցությանը:
Ի հետևումն իրավապաշտպաններին ու քաղաքական ակտիվիստներին կալանավորելու և Բահրեյնի ժողովրդի ընդվզման առաջնորդներից Շեյխ Իսա Ղասեմին քաղաքացիության իրավունքից զրկելու Ալե Խալիֆայի ռեժիմի վերցրած քայլերի, Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը մի հաղորդագրություն հրապարակելով, Բահրեյնի ռեժիմից պահանջել է անհապաղ չեղյալ հայտարարել իր ընդունած որոշումը և վերականգնելով Շեյխ Իսա Ղասեմի քաղաքացիության իրավունքը, ազատ արձակել Նաբիլ Ռաջաբին:
Հիշեցենք, որ Նաբիլ Ռաջաբը 2011 թվականին Ալե Խալիֆայի դեմ ժողովրդաին ընդվզումներն սկսվելուց ի վեր, բազմիցս կալանավորվել է:
Բահրեյնի իշխանություններն անցած շաբաթների ընթացքում առկախել են «Ալվեֆաղ» հավաքականության գործունեությունը, խստացրել են Շեյխ Ալի Սալմանի ազատազրկման դատավճիռը, կալանավորել են Նաբիլ Ռաջաբին և խիստ սահմանափակություններ գործադրելով, գործնականում արգելել են մզկիթներում հավաքական և ուրբաթօրյա աղոթքի կազմակերպումը:
2011 թվականին ժողովրդական ընդվզումը ճնշվելուց ի վեր, Բահրեյնը ժողովրդական խաղաղ ցույցերի ականատես է: Սակայն Ալե Խալիֆայի ռեժիմը «Կղզու վահան» ուժերի շրջագծում Բահրեյնում տեղակայված սաուդացի զորայինների և Էմիրությունների անվտանգության պաշտոնյաների օգնությամբ, ամենախիստ կերպով ճնշել է այդ երկրի ժողովրդի ցույցերը:
Բահրեյնի ժողովրդի դեմ Ալե Խալիֆայի հալածող ռեժիմի ամենախիստ քայլերը և բահրեյնցի ակտիվիստների դատավարությունն ամեն օրն նոր ու մտահոգիչ ծավալներ են ստանում:
Դա ի տես այն բանի, որ Ալե Խալիֆայի ռեժիմը արևմտյան ու նաև արաբական որոշ երկրների ծավալուն հովանավորությունների, ինչպես նաև միջազգային շրջանակների լռության ներքո, շարունակում է Բահրեյնի ժողովրդի դեմ իր հալածողական քայլերը:
Քաղաքական ակտիվիստների դեմ Ալե Խալիֆայի ռեժիմի արձակած անարդար վճիռներն այն դեպքում են, երբ Արաբական պետությունների լիգան, որոշ ժամանակ առաջ զավեշտական քայլի դիմելով, Բահրեյնին ներկայացրել է որպես Մարդու իրավունքների արաբական դատարանի կենտրոն: Միևնույն ժամանակ Ռիադում ԵՄ-ի ներկայացուցչությունն էլ Պարսից ծոցի տարածաշրջանում մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ իր 2014 թվականի մրցանակը հանձնեց Բահրեյնի ՆԳ նախարարությանը կից մարդու իրավունքների ազգային հաստատությանը:
Բահրեյնում ազատությունների ու քաղաքացիական իրավունքների ոտնահարումը, քաղաքական ակտիվիստների ձերբակալությունները, քաղաքական ակտիվիստներին քաղաքացիության իրավունքից զրկելը և ընդդիմության դեմ առավել բրտարարքների գործադրման համար հող նախապատրաստելն առավել քան երբևէ, աշխարհի համար բացահայտել են Ալե Խալիֆայի սարսափելի դիագիծը:
Նման պայմաններում Ալե Խալիֆայի հալածող ռեժիմի հանդեպ միջազգային հասարակայնության անտարբերությունը առավել վտանգավոր վիճակ է առաջացնելու Բահրեյնի ժողովրդի համար: