Պուտինն ընդգծել է Ռուսաստանի բանակի արդիականացման անհրաժեշտությունը
ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել է,որ Սիրիայում Ռուսաստանի օդային ուժերի գործունեությունը վկայում է ՌԴ զինված ուժերի արդիականացման արդյունքի մասին:
ՌԴ նախագահն ասել է.« Զինված ուժերի արդիականացման ռազմավարությունը չի փոխվել»: Նա դրական է գնահատել Սիրիայում ՌԴ օդային ու ծովային հարձակումները:
Երեքշաբթի օրը Ռուսաստանի սպայական ֆակուլտետների շրջանավարտների ավարտական հանդիսությանն ունեցած ելույթում Վլադիմիր Պուտինն ասել է.«Մոսկվան կշարունակի Զինված ուժերի, այդ թվում բանակի ու ռազմածովային նավատորմի արդիականացման գործընթացը և իր դաշնակիցների հետ համագործակցության ամրապնդումը: ՌԴ նախագահը նշել է,որ մի արդիական բանակ հզորությամբ կարող է դիմակայել սադրանքներին և ՌԴ-ի նկատմամբ ճնշումներին: «Զինված ուժերի զորեղացումը կառավարության ազգային կարևորագույն պարտականություններից է համարվում»հավելել է Պուտինը: ՌԴ նախագահը նաև տեղեկացրել է, որ արդիական սպառազինություն է տրամադրելու Զինված ուժերին : «Մեր գործը կշարունակենք մինչև ՌԴ ուժերին արդիական սպառազինություն տրամադրելը: Այս հարցը ներառված է 2018-2025 թթ վերազինման ծրագրում»:
Վլադիմիր Պուտինը 2016 թ.-ի մարտի սկիզբներին հայտարարեց, որ տնտեսական խնդիրների պատճառով Ռուսաստանի բյուջեի նվազումը չի ազդի ՌԴ բանակի արդիականացման նախագծի վրա: Պուտինի խոսքերով՝ ՌԴ բանակը 2015 թ.-ին համալրվել է 96 նոր ինքնաթիռով, 81 ուղղաթիռով, 152 օդային պաշտպանության համակարգով , 291 ռադարով և ավելի քան 400 զրահապատ մեքենաներով ու հրետանիով: ՌԴ նախագահը նշել է,որ այդ երկրի պաշտպանական արդյունաբերությունը ակնառու կերպով թուլացրել է իր կախվածությունը ներմուծումներից և միայն որոշ պահեստամասերի ապահովման համար է կախված արտերկրից: Պուտինն ընդգծել է,որ ռուսական նոր սպառազինության արժեքն ու արդյունավետությունը պարզվեց ահաբեկիչների դեմ իրականացված ավիահարձակումների արդյունքում:
Արևմտյան երկրների ռազմական ավագ պաշտոնյաները խոստովանել են Ռուսաստանի Զինված ուժերի առաջադիմությունները: ՆԱՏՕ-ի ավագ հրամանատարներից՝ Գեներալ Հանս Լուտար Դոմերսն ասել է.«Ռուսաստանը ռազմական ոլորտում գերազանցել է ՆԱՏՕ-ին: Գեներալ Լուտերի խոսքերով՝ Ռազմական սպառազինության արդիականացման բերումով Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև ուժի հավասարակշռությունը միշտ Մոսկվայի օգտին է : Այն ժամանակվանից ,որ Վլադիմիր Պուտինը երկրորդ անգամ ընտրվել է ՌԴ-ի նախագահի պաշտոնում, Մոսկվան ակտիվորեն ներդրում է կատարել այդ երկրի զինված ուժերի արդիականացման ոլորտում: Մինչդեռ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի թիվը անցած 25 տարիների ընթացքում 25 տոկոսով նվազել է: ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև ուժի հավասարակշռությունը վերահաստատելու համար պետք է Ռուսաստանի ու ՆԱՏՕ ի միջև վերսկսվեն զինաթափման շուրջ բանակցությունները: