Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված քայլարշավի ընթացքում , թնդալու է Երուսաղեմի ազատագրման կանչը
Ուրբաթ հունիսի 31-ին , Պաղեստինի բռնահարված ժողովուրդին պաշտպանող ժողովուրդները մասնակցելու են Ղոդսի համաշխարհային օրվա շքեղ քայլարշավին և իրենց զայրույթն ու ատելությունն են բարձրաձայնելու Սիոնիստական բռնազավթիչ ռեժիմի դեմ :
Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր ՝ լուսահոգի Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ , Ռամազան ծոմապահության ամսվա վերջին ուրբաթ օրը Ղոդսի համաշխարհային օր է հռչակվել : Ողջ աշխարհի ազտախոհ մարդիկ այդ օրը մասնակցում են քայլարշավին ՝ ի պաշտպանություն Երուսաղեմի : Իրանի եռյակ իշխանությունների պետերը , բանակային ու կառավարական պետայրերը, հաղորդագրություններ տարածելով , ժողովրդին այդ շքեղ քայլարշավին մասնակցելու կոչ են անում :
Չորեքշաբթի երեկոյան իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՝ Այաթոլլահ Խամենեին դատական իշխանության պետի և պաշտոնյաների հետ ունեցած հանդիպմանն անդրադարձել է Ղոդսի համաշխարհային օրվան , ասելով .-«Աստծո կամոք , ուրբաթ օրը կրկին անգամ Իրանի ժողովուրդը և Իսլամ աշխարհը զորակցելու է պաղեստինցի բռնահարված ժողովրդին :
ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանին , Իրանի ժողովրդին ու աշխարհի մուսուլմաններին շքեղ քայլարշավին մասնակցելու կոչ է արել , ասելով .-«Այս տարի Պաղեստինի ժողովրդին աջակցելու և Երուսաղեմի ազատագրման համար կարգախոսներն առավել բարձր ձայնով են հնչելու : Ժողովուրդն առավել խուռներամ ու միասնական է մասնակցելու այս օրվան նվիրված քայլարշավին» :
Իսլամական խորհրդարանի նախագահ ՝ Ալի Լարիջանին նշել է , որ Պաղեստինին սատարելը համարվում է Իրանի մարտավարությունը : Նա ասել է .-«Պաղեստինի խնդրի ճիշտ կարգավորման արդյունքում , մուսուլմանների ճակատագրում հիմնական փոփոխություններ են տեղի ունենալու» :
ԻԻՀ ԱԳ նախարարությունը մի հաղորդագրություն տարածելով , մեծարել է Ղոդսի համաշխարհային օրը ՝ աշխարհի ազատախոհ մարդկանց և հատկապես Իրանի ժողովրդին կոչ է արել օրվա միջոցառումներին մասնակցելով , զորակցել Պաղեստինի ժողովրդին և սատարել ՝ սիոնիստ բռնազավթիչների դեմ նրանց օրինական ու հերոսական պայքարում : «Այս տարվա քայլարշավին կարևարովելու են իսլամական ու արաբական երկրների անվտանգությունը խաթարելու նպատակով թաքֆիրական-ահաբեկչական հոսանքներին սիոնիստների անօրինական քայլերի և ռեժիմի անօրինական նպատակների բացահայտումը , Իսրայելի ռեժիմի դեմ Պաղեստինի ժողովրդի դիմադրությունը , նաև այդ արդարացի պայքարում Պաղեստինի ժողովրդին ցուցաբերվող զորակցումը : Առաջնորդի բանիմացների ժողովը , Սահմանադրության պահապան խորհուրդը , իսլամական մերձեցման ֆորումը և Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը նույնպես Երուսաղեմի համաշխարհային օրվա սեմին , հաղորդագրություններ տարածելով , դատապարտել են Սիոնիստական , նաև Ալե-Խալիֆային ու Ալե-Սաուդական ռեժիմների ոճրագործությունները և բոլոր ազատախոհ մարդկանց կոչ են արել մասնակցել այս նշանակալի միջացառմանը և քայլարշավին :
Իրաքի քաղաքական խմբակցությունն ու կուսակցությունները ևս առանձին հայտարարություններով , Իրանի ժողվորդին և աշխարհի մուսուլմաններին հրավիրել են մասնակցելու քայլարշավին , որպեսզի իրենց ատելությունը բարձրաձայնեն սիոնիստ թշնամիների դեմ : Անտարակույս , Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը մեծ դեր է ունեցել Պաղեստինի Դիմադրության ձևավորման և սիոնիստ բռնազավթիչների դեմ Պաղեստինի ժողովրդի մղած պայքարում : Հեղափոխության հաղթանակից 38 տարի անց , այն առավել լայն սահմաններ է ընդգրկում , ինչը դրսևորվում է տարածաշրջանի Դիմադրության ու իսլամական շարժումներում :