Օբաման նախազգուշացրել է Բրեքսիթից հետո համաշխարհային տնտեսության սղաճի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման հունիսի 29-ին ասել է.«Համաշխարհային տնտեսության ոլորտում երկարատևում իրական մտահոգություններ կլինեն կապված Բրեքսիթի իրականացման հետ և այս մտահոգությունը խոչընդոտելու է ներդրումների իրականացումը Բրիտանիայում կամ Եվրոպայում:
Անդրադառնալով համաշխարհային տնտեսության դանդաղ աճին Օբաման հավելել է.«Բրեքսիթը չի նպաստելու պայմանների բարելավմանը»:
Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալը և դրա հետևանքները համաշխարհային տնտեսության ոլորտում Բրեքսիթի ընդդիմադիրների անհամաձայնության պատճառներից են: Այս հարցի իրականացումն ավելի լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Հաշվի առնելով երկարատևում ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հետևանքների վերաբերյալ ԱՄՆ նախագահի մտահոգությունները, կարելի է վերլուծել համաշխարհային տնտեսական սղաճի կապակցությամբ Օբամայի նախազգուշացումները:Արևմտյան երկրների ֆինանսների նախարարությունները և կենտրոնական բանկերը Բրեքսիթի ազդեցություններին դիմակայելու պատրաստակամություն են հայտնել: Հավանաբար համաշխարհային տնտեսությունը կարճատևում ավելի քիչ բացասական ազդեցություն կրի Բրեքսիթից ու կայուն վիճակ ունենա:
Օբամայի տեսանկյունից այս կապակցությամբ մտահոգությունները վերաբերում են երկարատև ժամանակահատվածին: Քանզի Բրեքսիթի իրականացումը կարող է խոչընդոտել ներդրումների աճը Բրիտանիայում կամ ողջ Եվրոպայում: 2016 թ.-ի մարտին Բրիտանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի կողմից մի զեկույց էր հրապարակվել,որում հստակեցվել էր,որ ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալով շոկի մեջ կհայտնվի այդ երկրի տնտեսությունը և մոտ 100 միլիարդ ֆունտ ստերլինգ վնաս կհասնի Բրիտանիայի տնտեսությանը ,ինչը այդ երկրի տարեկան համախառն ներքին արդյունքի(ՀՆԱ) հինգ տոկոսն է կազմում:
Բրեքսիթի իրագործմամբ Բրիտանիայում մոտ 950 հազար մարդ կկորցնի իր աշխատանքը: Ներկայումս բացահայտվել է,որ Բրեքսիթը շատ հետևանքներ է ունենալու ,ավելի շատ քան կանխատեսվել են նախկինում: Ապրանքների գների հանկարծակի անկումը և ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հետևանքով առաջացած ցնցումը կարող են խոչընդոտել համաշխարհային տնտեսության և «Մեծ Քսնայակ»-ի անդամ երկրների տնտեսության աճը:Այս կապակցությամբ ԱՄՆ Կենտրոնական բանկը որոշ ժամանակ առաջ անդրադառնալով համաշխարհային տնտեսության փխրուն միջավայրին և Չինաստանում ու Եվրոպայում տիրող ֆինանսական ճգնաժամին , ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալը ևս մեկ հարված է համարել համաշխարհային շուկայի համար:
Ներկայումս համաշխարհային տնտեսությունը լավ իրավիճակում չի գտնվում: Չնայած երկու ֆինանսական կառույցների՝ Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները վկայում են 2016 թ.-ին տնտեսական աճ արձանագրվելու մասին, բայց ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը վավերացվելու դեպքում կարելի է ֆինանսական բացասական հետևանքները կանխատեսվածից ավելի շուտ դրսևորվեն: