Ղոդսի համաշխարհային օրվա քայլարշավը վկայում է Պաղեստինի լուսավոր ապագայի մասին
Այսօր Ռամադան ամսի վերջին ուրբաթ օրն է: Այսօր աշխարհի մուսուլմանները հակասիոնիստական ցույցեր անցկացնելով , իրենց ատելությունն ու ցասումն են հայտնում Իսրայելի ոճրագործությունների դեմ:
Այսօր,Ղոդսի համաշխարհային քայլարշավը միաժամանակ մեկնարկել է ամբողջ իսլամական Իրանում: Նույնպես Ղոդսի համաշխարհային օրվա առիթով աշխարհի ավելի քան 80 երկրներում միջոցառումներ են անցկացվում:
Ղոդսի համաշխարհային օրվա առիթով քայլարշավի անցկացումը վկայում է, որ այդ արժեքավոր միջոցառումն միջազգային նշանակություն է ստացել:
Այս խնդիրը նաև վկայում է, որ համաշխարհային հանրության մոտ լայն արձագանք է ստացել Ռամադան ծոմապահության ամսվա վերջին ուրբաթ օրը Ղոդսի համաշխարհային օր հռչակելու Լուսահոգի Իմամ խոմեյնիի նախաձեռնությունը:
Վերջին տարիներին, երբ հանրային կարծիքի ուշադրությունը կենտրոնացվել է Իրաքում և Սիրիայում թաքֆիրական ահաբեկչական խմբերի գործունեության վրա, Սիոնիստական ռեժիմը չարաշահելով ստեղծված մթնոլորտը, ավելացրել է իր ահաբեկչական և ծավալապաշտական քայլերը:
Այս խնդիրը բացահայտում է, որ Միջին Արևելքի տարծաշրջանին սպառնում է սիոնիստների ու թաքֆիրականների վտանգը: Նման պայմաններում, աշխարհի ժողովուրդները, ներշնչվելով Ղոդսի համաշխարհային օրվա նման միջոցառումերից, փորձում են ավելի զգոնությամբ վերահսկել սիոնիստների ու թաքֆիրականների դավադրական քայլերը:
Անկասկած Ղոդսի համաշխարհային օրվա միջոցառումները հարմար առիթ են ընծայում՝ հանրության միտքը լուսավորելու համար և պատճառ է դառնում, որ մի կողմից Պաղեստինի հարցը հայտնվի իսլամական աշխարհի ուշադրության կենտրոնում , իսկ մյուս կողմից միջազգային հանրությունը դատապարտի տարածաշրջանին և աշխարհին սպառնացող դավադրությունները:
Նման պայմաններում, Ղոդսի համաշխարհային օրը փաստորեն պաղեստինցիներին ու մուսուլմաններին առիթ է տալիս հանրային կարծիքը սևեռելով Ղոդսի խնդրի վրա, կանխել Սիոնիստական ռեժիմի կողմից Երոսաղեմի դեմ նյութվող դավադրությունները:
Նշելի է, որ Ղոդսի համաշխարհային օրվա միջոցառումները անց են կացվում ամբողջ աշխարհում: Աշխարհի 5 մայրցամաքներում, հատկապես մուսուլման երկրներում այդ օրվա միջոցառումների անցկացումը վկայում է, որ Սիոնիստական ռեժիմի դեմ բողոքները միջազգային ծավալ են ստացել:
Վերջին երեք տասնամյակներում Միջին Արևելքում տեղի ունեցած զարգացումները նաև վկայում են, որ Իրանի իսլամական հեղափոխությունը քաղաքական նոր ուղընթաց է առաջացրել աշխարհում, որն ըստ իսլամական գաղափարախոսության՝ հիմնված է բռնազվթումը ժխտելու և կայսերապաշտների դիմաց բռնահարված ժողովուրդներին պաշտպանելու առանցքի շուրջ:
Հետևաբար, Ղոդսի համաշխարհային օրը փաստորեն նոր հեռանկար է ընդգծում Պաղեստինի նպատակների իրականացման համար: